ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բովանդակային քննարկում Երեւանում

24 Դեկտեմբեր 2024

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Վերջին շրջանում միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներում տուրբուլենտ քաղաքական գործընթացները ոչ միայն չեն հանդարտւում, այլ աւելին՝ ականատես ենք լինում անկայունութեան նոր օճախների առաջացմանը, պետութիւնների քաղաքական առաջնահերթութիւնների անկանխատեսելի կերպափոխմանը, միջազգային յարաբերութիւններում լատենտ գործընթացների շեշտակի աճին։ Ցաւօք այս բոլոր երեւոյթները նոյնական են ինչպէս մեր տարածաշրջանի, այնպէս էլ մեզ հարեւան եւ մեզ համար առանցքային նշանակութիւն ունեցող տարածաշրջաններում, որոնցում տեղ գտնող զարգացումները ուղղակիօրէն առնչւում են մեզ։ Վերջին օրինակը սիրիական զարգացումներն էին, որոնց վերաբերեալ անյստակութիւնները դեռեւս աւելի շատ են, քան յստակութիւնները։

Արեւելեան Եւրոպայում, Մերձաւոր Արեւելքում, որոշ առումով նաեւ Ափրիկէում տեղի ունեցող իրադարձութիւններն ու դրանց մասշտապների շարունակական ընդլայնումը թոյլ են տալիս ենթադրել, որ միջազգային յարաբերութիւնների նոր համակարգում ազդեցիկ տեղ ու դեր ունենալու պայքարը մտել է աւելի վճռական եւ որոշիչ փուլ՝ իրենից բխող բոլոր վտանգներով ու հնարաւորութիւններով։

Միջազգային քաղաքական վերադասաւորումներն ուղղակիօրէն առնչւում են մեզ նաեւ այն պատճառով, որ հարեւան Թուրքիայի Հանրապետութիւնն ակտիւօրէն ներգրաւուած է աշխարհում քաղաքական եւ ռազմաքաղաքական ազդեցութեան գօտիների վերաբաժանման գործընթացներում։ Սա անշուշտ բարձրացնում է Թուրքիայի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական կշիռը, այդ թւում թուրքական պետութիւնների համագործակցութեան շրջանակում։ Այնուամենայնիւ, դեռեւս վաղ է պնդել, որ ներկայ գործընթացներում թուրքական ներգրաւուածութիւնը ամբողջութեամբ յանգեցնելու է ցանկալի այն արդիւնքին, որ թուրքական վերնախաւն ունի, սակայն միւս կողմից էլ ակնյայտ է, որ այսօր տեսնում ենք թուրքական գործօնի բաւականին ուժեղացում։

Տարածաշրջանում Թուրքիայի դերի ու ազդեցութեան շեշտակի եւ շարունակական աճը, տարածաշրջանում աւանդական ուժային ներկայութիւն եւ ազդեցութիւն ունեցող կոդրոնների, յատկապէս Իրանի եւ Ռուսաստանի քաղաքական եւ նաեւ ռազմաքաղաքական վարքաբանութեան կտրուկ փոփոխութիւնը, ինչպէս նաեւ տարածաշրջանային փոխզսպման ու հաւասարակշռման մեխանիզմների կատարեալ խախտումը, Թուրքիայի առջեւ կարող են բացել ծաւալապաշտութեան նոր հորիզոններ։

Միջազգային յարաբերութիւնների բնոյթի, աշխարհի ու տարածաշրջանի երկրների հետ կերպափոխւում է նաեւ Թուրքիան՝ մեզ կանգնեցնելով նորանոր մարտահրաւէրների առջեւ։

Ատրպէյճանին անվերապահ քաղաքական ու ռազմական օժանդակութիւնը, Հարաւային Կովկասի հաղորդակցական ու հիմնական էներգատար ուղիների վրայ գրեթէ ամբողջական վերահսկողութիւնը կամ դրա ձգտումը, դէպի Մերձաւոր եւ հեռաւոր Արեւելք տնտեսաքաղաքական ներկայութիւն հաստատելու ծրագրերը եւ առհասարակ, այլեւս վաղուց բացայայտ դարձած փանթուրքական նկրտումները Թուրքիայի Հանրապետութեանը դարձրել են մեզ համար ճակատագրական պետութիւն, ոչ միայն անցեալի փորձով ու Հայոց ցեղասպանութեան յիշողութեամբ պայմանաւորուած, այլ նաեւ ներկայ մարտահրաւէրներով։

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների էութեան, առկայ մարտահրաւէրների ու հնարաւորութիւնների վերհանումը հեշտ գործ չէ՝ պայմանաւորուած խնդրի սոցիալ-հոգեբանական բարդութիւններով, պատմական յիշողութեամբ, իսկ արդէն հիմա՝ նաեւ Հայաստանի իշխանութիւնների մոլորեցնող քաղաքականութեամբ։ Ամէն դէպքում սակայն, Հայաստանի քաղաքական դաշտը, փորձագիտական հանրութիւնն ու առհասարակ հասարակութեան լայն շերտերը այդ երկրի նկատմամբ յստակ դիրքորոշուելու եւ հայ ժողովրդին այդ դիրքորոշումները պարզ ու հասանելի ներկայացնելու մարտահրաւէրի առաջ են, ինչին ի պատասխան, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը 2024 թ. Դեկտեմբերի 14-ին հրաւիրել էր «Հայաստան-Թուրքիա. հնարաւորութիւն թէ սպառնալիք» խորագիրը կրող միջազգային խորհրդաժողով՝ ոլորտային յայտնի մասնագէտների եւ թուրքական գործօնից տարիներ շարունակ առնչուած քաղաքական գործիչների մասնակցութեամբ։ Քննարկման երեք հիմնական թեմաները հետեւեալներն էին․

– Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը որպէս անվտանգային եւ զսպիչ գործօն

– Աշխարհաքաղաքական զարգացումներ․ փանթուրքականութիւնը տարածաշրջանային սպառնալիք

– Հայ-թուրքական տնտեսական յարաբերութիւններ․ կախուածութիւն, թէ՞ հնարաւորութիւն

Պէտք է նկատել, որ խորհրդաժողովն իր տեսակով սպասուած էր Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում, ինչի մասին վկայում էր տարբեր հոսանքներ ու քաղաքական ուղղութիւններ ներկայացնող մասնակիցների մեծ քանակը եւ այն արձագանգները, որ խորհրդաժողովն ունեցաւ մամուլում։

Թուրքիայի հետ յարաբերութիւնները մշտապէս եղել են, կան եւ լինելու են Հայաստանի արտաքին քաղաքականութեան բարդագոյն խնդիրներից, նոյնիսկ անկախ այն հանգամանքից բաց են սահմանները, թէ ոչ, հաստատուած են դիւանագիտական յաարբերութիւնները, թէ ոչ։
Ակնյայտ է, որ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան նպատակը պէտք է լինի բոլոր պետութիւնների հետ բարիդրացիական եւ փոխշահաւէտ յարաբերութիւնների զարգացումը՝ Հայաստանի Հանրապետութեան ու հայ ժողովրդի կենսական շահերի պահպանմամբ ու սպասարկմամբ։ Արտաքին յարաբերութիւններում չպէտք է վտանգուեն հայ ժողովրդի անժամանցելի եւ անօտարելի իրաւունքները, պէտք է բացառուեն կենսական զիջումները եւ կորուստները՝ յստակ ամրագրելով հայութեան շահերը ՀՀ գործող սահմանադրաիրաւական կարգաւորումներին, միջազգային նորմերին ու դիւանագիտական պրակտիկային համահունչ։ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը պէտք է հիմնուած լինի կանխատեսելիութեան եւ հաւասարակշռման վրայ՝ երկիրը հեռու պահելով ուժային կեդրոնների միջեւ հակամարտութիւններից եւ դրանց ածանցեալ բացասական քաղաքական գործընթացներից։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրների, յատկապէս Թուրքիայի եւ Ատրպէյճանի հետ Հայաստանի յարաբերութիւններն բնոյթին, ապա վերը ասուածը նոյնպէս արդիական է, սակայն այստեղ էլ մոլորութեան մէջ են Հայաստանի իշխանութիւնները, որոնք Հայաստանի երկու հարեւանների՝ Ատրպէյճանի եւ Թուրքիայի թշնամական դիրքորոշումը պայմանաւորում են առաւելապէս Հայաստանի դիրքորոշումներով։ Ըստ իշխանութիւնների՝ մեր այդ երկու հարեւանները այլապէս չունեն նկրտումներ Հայաստանի տարածքային ամբողջականութեան ու ինքնիշխանութեան նկատմամբ։ ՀՀ զիջողական այս վարքագիծը ոչ միայն չի ապահովում ՀՀ անվտանգութիւնը, այլ՝ նոր պատերազմների եւ կորուստների գրաւական է դարձել։ Ասուածը հիմնաւորւում է նրանով, որ տեւական զիջումներից յետոյ Ատրպէյճանը ոչ միայն չի գնում այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի ստորագրման, այլ կանխամտածուած կերպով դեռեւս գնում է դրա վիժեցմանը՝ Հայաստանի նկատմամբ նորանոր պահանջներ առաջադրելով։

Հայաստան-Ատրպէյճան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում էական առաջընթացի բացակայութիւնը, նոյնական է նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների պարագայում։ Յատկանշական է, որ նոյնիսկ իշխանութիւնների ներկայացուցիչներն են վերջերս սկսել յայտարարել, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում առաջընթացի բացակայութիւնը պայմանաւորուած է բացառապէս Թուրքիայում Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման շուրջ քաղաքական կամքի բացակայութեամբ։

Իր հերթին Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ իր յարաբերութիւնները պայմանաւորել Հայաստանի հետ Ատրպէյճանի յարաբերութիւններով, ինչն էլ յաւելեալ ապացոյց է այն պարզ իրողութեան, որ Հայաստանի հետ յարաբերութիւններում թուրքական կողմը շարունակում է նախապայմանների քաղաքականութիւնը։ Ըստ էութեան հասնելով աւանդական երեք նախապայմանների իրագործմանը՝ Արցախից հրաժարում, Հայաստան-Թուրքիա առկայ փաստացի սահմանի իրաւական ամրագրում եւ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից յետքայլ՝ թուրքական կողմը Հայաստանի առջեւ դրել է նոր նախապայմաններ՝ մասնաւորապէս այսպէս կոչուած «զանգեզուրեան միջանցքի» բացում, Ատրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագրի փոփոխութիւն, ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւն, պետական խորհրդանիշների փոփոխութիւն եւ այլն։
Թուրքիան, Ատրպէյճանի հետ գործակցութեամբ, շարունակում է ճնշել ՀՀ-ին՝ Ատրպէյճանի եւ Թուրքիայի հետ իր յարաբերութիւնների բնականոնացման գործընթացներում առաւելագոյնը զիջելու։

Մենք երբեք դէմ չենք եղել Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի բացմանը եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը։ Սակայն դա պէտք է արուի առանց նախապայմանների, առանց ճնշման քաղաքականութեան եւ Հայաստանի կողմից համապատասխան պաշտպանական միջոցառումների ձեռնարկումից յետոյ։

Թուրքական պետութիւնն ինքն է փակել սահմանը եւ իր կողմից դրա բացմանն ուղղուած քաղաքական կամքի առկայութիւնը բաւական է այն բացելու համար, սակայն փոխանակ դրա, թուրքական կողմը տասնամեակներ շարունակ մի կողմից որդեգրել է Հայաստանի Հանրապետութեան մեկուսացման քաղաքականութիւն, միւս կողմից, Ատրպէյճանի միջոցով, վարում է ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականութիւն՝ Հայաստանի առաջ դնելով մի շարք նախապայմաններ, որոնք պարբերաբար թարմացւում են, երբ Հայաստանի իշխանութիւնները դրանց տեղի են տալիս։
Այն փաստը, որ Հայստանի Հանրապետութեան բոլոր իշխանութիւններն էլ փորձել են Թուրքիայի հետ բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել եւ ձախողել են, ցուցիչ է այն բանի, որ թուրքական կողմում բացակայում է Հայաստանի հետ յարաբերութիւններ հաստատելու քաղաքական կամքը եւ այդ երկիրը հետապնդում է Հայաստանի Հանրապետութեան անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը, արտաքին ու ներքին դիմադրողականութեան վերացումը, Թուրքիայից կախեալ պետութեան ձեւաւորումը։

2020 թ. արցախեան պատերազմում թուրքական զինուորականութեան, զօրքերի եւ զինտեխնիկայի ուղղակի ներգրաւումը, այդ թւում Թուրքիայի Հանրապետութեան տարածքից օդային հրամանատարութեան գործառոյթների իրականացումը փաստեց, որ Թուրքիան Հայաստանի Հանրապետութեան դէմ ներգրաւուել է եթէ ոչ բացայայտ, ապա վստահաբար պրոքսի պատերազմում, որում թուրքական մասնակցութիւնը վճռական նշանակութիւն է ունեցել պատերազմի ելքի վրայ։ Մի հանգամանք, որ անթաքոյց հպարտութեամբ քանիցս ընդունուել է թուրքական պետութեան բարձրագոյն ղեկավարութեան կողմից։

Ասուածի համատեքստում ակնյայտ է, որ ցեղասպանութիւնը թուրքական պետութեան համար եղել եւ շարունակում է մնալ արտաքին քաղաքականութեան խնդիրների լուծման գործիք ինչպէս 19-րդ դարավերջում եւ 20-րդ դարասկզբում, այնպէս էլ հիմա։

Այս ամէնին գումարւում է ի հարկէ Թուրքիայի փանթուրանական նկրտումները, թուրքական պետութիւնների հարթակում (Թուրքական խորհուրդ) առաջնորդող դերը, այս շրջանակում նրա աշխարհաքաղաքական հետաքրքրութիւնները եւ այլն։ Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, Թուրքիա շտապող ամերիկեան եւ Եւրոպական բարձրաստիճան պատուիրակութիւնները, Սիրիայի հարցով առանցքային քննարկումները Թուրքիայի հետ վարելը արդէն իսկ ընդգծում են գոնէ միջնաժամկէտ կտրուածքում թուրքական դերակատարութեան բարձրացումը տարածաշրջանում։ Ինչո՞ւ ենք պնդում միջնաժամկէտ, որովհետեւ ոլորտային բազմաթիւ մասնագէտների կարծիքով Սիրիայում իրավիճակի կայունացման թուրքական առաջնորդութիւնը կարող է ձախողուել, հաշուի առնելով նաեւ տեղում քրտական գործօնը։ Սրա արդիւնքում, Թուրքիան՝ մխրճուելով հսկայական մի երկրում բազմաշերտ հակամարտութիւնների մէջ, կարող է արտաքին, անվտանգային ու տնտեսական նոր խնդիրների բախուել։ Սակայն սա՝ երկարաժամկէտ կտրուածքում։

Կարճաժամկէտ կտրուածքում Թուրքիայի դիրքերը բաւական ուժեղ են։ Այս պայմաններում, երբ Թուրքիայի տարածաշրջանային դերն ու նշանակութիւնը շարունակաբար աճում է, իսկ փանթուրանական նկրտումները վաղուց արդէն տեղափոխուել են գործնական փուլ, օբիեկտիւօրէն հարցադրում կարող է առաջանալ այն մասին, թէ արդեօ՞ք Հայաստանը, իր սակաւ հնարաւորութիւններով եւ այս որակի իշխանութիւններով թուրքական ծաւալապաշտութեանը դիմադրելու որեւէ շանս ունի, թէ՞ պէտք է ամբողջապէս բաւարարել թշնամական պայմանները։

Մեր համոզումն այն է, որ Հայաստանի Հանրապետութիւնը, միջազգային յարաբերութիւնների նոյնիսկ այս բարդ իրավիճակում, ունի թուրքական ծաւալապաշտութեանը չյանձնուելու գործնական հնարաւորութիւններ, ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին։ Նախ, ինչ վերաբերում է ներքին իրավիճակին՝ ակնյայտ է, որ Հայաստանի իշխանութիւնները ի զօրու չեն առաջնորդել Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման արժանապատիւ գործընթաց։ Ուստի, նրանց մնալն արդէն իսկ խնդրայարոյց է։ Երկրորդ, Հայաստանի դիրքորոշումը, բացի նախապայմանների բացառումը, ապագայում, մինչ յարաբերութիւնների կարգաւորումը, պէտք է կեդրոնանայ օրէնսդրաիրաւական պաշտպանիչ կարգաւորումներ ստեղծելու վրայ, որոնք սահմանի հնարաւոր բացումից յետոյ Հայաստանի տնտեսութիւնը կը պաշտպանեն թուրքական տնտեսական էքսպանսիայից, կը պաշտպանեն ներքին արտադրողին ու հայկական տնտեսութեան յարաբերական անկախութիւնը։

Գալով արտաքին հնարաւորութիւններին։ Միջազգային յարաբերութիւնների էութիւնը գրեթէ միշտ, սակայն գոնէ ձեւակերպուած 17-րդ դարի կէսերից ենթադրում է ուժի հաւասարակշռման եւ փոխզսպման գործուն մեխանիզմների առկայութիւն։ Այս յարաբերակցութեան թուլացումը թէ գլոբալ, թէ գլոկալ կամ տարածաշրջանակին մակարդակներում յանգեցնում է միջազգային յարաբերութիւնների խաթարման։ Այսինքն, Թուրքիայի ազդեցութեան շարունակական աճի պարագայում, աշխարհին այս տարածաշրջանում պէտք է լինելու Թուրքիային հաւասարակշռող ու հակակշռող գործօններ, որոնք դեռեւս բացայայտ չեն նշմարւում, սակայն տեսական քաղաքագիտութիւնը պնդում է, որ նման գործօններն առաջիկայում անխուսափելիօրէն ձեւաւորուելու են։ Թուրքիային առաջիկայում հակակշռող պետութիւնների այդ շրջանակը մեծ չէ, եւ ի թիւս այլնի կարող է ներառել օրինակ Հնդկաստանը, Իրանը, Ֆրանսան, Եւրոպական միութիւնը, տարածաշրջանում քրտական գործօնը՝ ԱՄՆ-ի հետ բացայայտ կամ լատենտ ներգրաւուածութեամբ եւ այլն։ Ի դէպ, տեւական ժամանակ թուրքական գործօնի առաջնային հակակշիռը տարածաշրջանում Ռուսաստանն էր։ Սակայն սա արդէն նոր քննարկման նիւթ է։ Այնուամենայնիւ, աներկբայ է, որ միջազգային յարաբերութիւնների տրամաբանութիւնն ինքնին ենթադրում է ուժի հաւասարակշռում եւ փոխզսպում։ Վստահաբար աշխարհը չի հանդուրժելու ի դէմս Թուրքիայի նոր գերտէրութեան ձեւաւորում եւ հակակշիռները շուտով ի յայտ են գալու։

Քանի դեռ Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ բնականոն դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման ու յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի մեկնարկի, Հայաստանի Հանրապետութեանը մնում է միջազգային նոր գործընկերների ներգրաւմամբ, եւ ներսում՝ ազգային միասնութեամբ ու իրապէս որակապէս նոր իշխանութեամբ, գտնել միջազգային դերակատարների այն շրջանակը, որի համար անընդունելի է աշխարհում եւ առաւել լայն տարածաշրջանում թուրքական ազդեցութեան չափից դուրս մեծացումը։

Հորիզոն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company