ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը

26 Դեկտեմբեր 2024

Ադոլֆ Հիտլերն իր Mein Kampf (Իմ պայքարը) գրքում խոսում է քաղաքական պրոպագանդայում կիրառվող մի տեխնիկայի մասին, որը նա կոչում է große Lüge (մեծ սուտ)։ Մեծ ստի գաղափարը շատ պարզ է․ պետք է այնպիսի մեծ սուտ ասես, որ մարդկանց մտքով նույնիսկ չանցի մտածել, թե հնարավոր է ճշմարտությունն այդպես աղճատել։ Մինչ այժմ այդ տեխնիկայի մեծ վարպետներ էին Հիտլերը և նրա պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբբելսը: Պետք է ընդունենք․ Նիկոլը դրանց գլուխը լվաց։ Ինչ ինքն է անում, Հիտլերն ու Գեբբելսը չէին էլ կարող երազել։

Երբ նիկոլը խոսեց բանակցային գործընթացի մասին, բոլորս «խնդացինք ու բերկրեցանք», քանզի նրա ասածներին որևէ բանական մարդ չէր հավատա։ Պնդում էր թե, 25 տարի հայկական կողմերը բանակցում էին Արցախը վերադարձնելու շուրջ։ Եթե հայերը տալիս էին, ադրբեջանցիք վերցնում էին, ապա ինչու՞ «գործարքը» կայացավ նիկոլի օրոք, հազարավոր զոհերի, խեղված ճակատագրերի գնով։ Նրա աճպարարության պատճառը մեկն է․ վարկաբեկել բանակցային գործընթացը և բանակցողներին։ Նիկոլը դեռ իր հայտնի «44-oրյա պատերազմի ծագումը» հոդվածում քննադատել էր բանակցային գործընթացը, քար էր գցել համանախագահների ուղղությամբ։ Նա, ով փակել էր արցախյան էջը, ինչու՞ հանկարծ հիշեց բանակցությունների մասին ու իր «էվրիկային» առավելագույն հանրային ռեզոնանս հաղորդելու համար նույնիսկ նախկին նախագահներին հրավիրեց բանավեճի՝ քաջ իմանալով որ որևէ մեկն իր հետ գլուխ չի դնի։ Պատճառն Ալիև վերջին գաղտնազերծումն էր։

Ալիևը պահանջել էր լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Նիկոլն իրեն հաղթած կիրթ ու կառուցողական մեծ եղբորը մերժելու քաջություն չունի, երբեք չի ունեցել ու երբեք չի մերժել։ Այս անգամ էլ չէր հանդգնել մերժել։ Պետք է գլուխը կախ, խոնարհաբար ենթարկվի։ Իսկ ինչպե՞ս դա ներկայացնել հայ ժողովրդին, հիմնավորել, թե ինչու՞ է կատարում թշնամու հրամանը։ Պետք է խաբել, որ դա բխում է հենց հայ ժողովրդի շահերից։ Եթե բանակցությունների նպատակն Արցախը հանձնելն էր, իսկ բանակցություններն ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի խովանու ներքո էր, ուրեմն Մինսկի խումբը Հայաստանից պահանջում էր Արցախը զիջել հետևաբար՝ նրանք շատ վատն են ու պետք է շուտ այդ խումբը լուծարել, քանի չեն միջնորդել, որ Հայաստանը Սյունիքն էլ հանձնի։ (Մի հարցրեք, եթե վատ նախկինների Հայաստանը համաձայն էր, հասկանալի չէ, թե միջնորդներն ի՞նչ էին միջնորդում ու պահանջում, ես չեմ հասցեատերը)։

Սակայն, Փաշինյանն օրիգինալ չէ։ Ինքը նույն աճպարարությունը հետևողականորեն կրկնում է։ Ալիևը պահանջեց փոխել Սահմանադրությունը, Նիկոլն այդ պահանջը կատարելու համար մոգոնեց «իրական Հայաստանի» դավադրությունը։ Իրական Հայաստանին պետք է նոր, իրական Սահմանադրություն, ուստի հինը պետք է փոխել։ Այ հենց այս հիմնավորմամբ էլ կփորձի փոխել Սահմանադրությունը։

Բայց միայն դա չէ։ Ալիևը պահանջեց հանձնել Կիրանցի հատվածում Հայաստանի փաստացի ինքնիշխան իրավազորության տակ գտնվող տարածքները, Փաշինյանը մի քանի շաբաթում այդ հրահանգը կատարեց, վախենալով պահանջել, որ Ադրբեջանը միաժամանակ դուրս գա 90-ականների սկզբներին Տավուշից օկուպացրած տարածքներից։ Կատարեց Ալիևի պահանջը, բայց հիմա հպարտանում է, որ Կիրանցի դպրոցից մի քանի մետրի վրա կանգնեցրած ժեշտից ցանկապատը անկախությունից ի վեր մեր ամենամեծ ձեռքբերումն է, ու ժողովուրդն էլ իրեն պետք է դրա համար շնորհակալություն հայտնի։

Սա է իրականությունը։ Այնպես որ, շատ շուտով Նիկոլը կկատարի Իլհամի պահանջն ու կստորագրի Բաքվում պատրաստած դիմումի տակ՝ խնդրելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Իսկ Երևանում նա պարտությունը դարձյալ կներկայացնի որպես աննախադեպ հաղթանակ։

Նա կկատարի Ալիևի ամեն պահանջ ու կապրիզ միայն թե ստանա մի թղթիկ որի վրա գրված կլինի «խաղաղություն», չնայած դա կլինի ոչ թե խաղաղության այլ նվաստացման համաձայնագիր։ Եվ արդյունքում կստանա և՛ նվաստացում և՛ պատերազմ։

Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company