ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • ԱԶԴ

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ 12-րդ համարը

27 Դեկտեմբեր 2024

2025 թ․ շեմին ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» 2024 թ․ ամփոփիչ համարը։ Համարի քաղաքական բնույթի հոդվածները ամփոփում են հայության համար լարված ու տագնապալի 2024 թվականը, ներկայացվում են տարվա ընթացքում տեղի ունեցած առավել նշանակալից իրադարձությունները, հայության ազգային իրավունքների պաշտպանությունից իշխանությունների լիարժեք նահանջի պայմաններում։

Հրապարակագիր Մանվել Մկրտչյանի հոդվածում ուշադրություն է հրավիրվում մեր հասարակական կյանքում իշխող այն մտայնությունների վրա որոնց հետ էլ ուղղակի ու անուղղակի կապի մեջ է ներքաղաքական իրականությունը։ Տարեվերջյան այս համարում բնապահպանության ոլորտի մասնագետ-լրագրող Արմեն Վարդանյանը լրագրական հոդվածի սահմաններում ներկայացնում է Հայաստանի բնապահպանական տագնապալի վիճակը, որի վրա, անտարբերությունից ու անձեռնհասությունից ավելի կործանարար ազդեցություն է գործում ոլորտում արմատացած համատարած կոռուպցիայի երևույթը։

«Պատմության լուսարձակ» խորագրի ներքո շարունակում են իրենց ուշագրավ հոդվածաշարերը բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանը և պատմական գիտությունների դոկտոր Խաչատուր Ստեփանյանը։ Հեղինակներից առաջինի ուշագրավ հոդվածի երկրորդ մասը շարունակությունն է քիչ ուսումնասիրված և հանրությանը քիչ ներկայացված համշենահայության հերոսական ինքնապաշտպանության դրվագներին հայոց ցեղասպանության տարիներին։ Ընթերցողին նախապես տեղեկացնենք, որ հոդվածաշարի առաջին և երկրորդ մասերին հետևելու է նույնքան ուշագրավ շարունակությունը։

«Դրօշակի» սույն թվականի 10-րդ համարում ներկայացվել է պատմաբան Խաչատուր Ստեփանյանի հոդածը անցած դարավերջից մինչև 1924 թվականը Բուլղարիայում Հայ Յեղափոխական Դաշնակցության գործունեության վերաբերյալ։ «Դրօշակի» այս համարում հեղինակը ներկայացնում է նույն բարդ ու հագեցած ժամանակշրջանում Դաշնակցության իրականացրած գործունեությունը Հունաստանում։

2024 թվականը հարուստ էր մեր ազգի մեծերի հոբելյաններով։ Դրանց շարքում էր նաև աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա տարեդարձը։ «Դրօշակը» փորձել է տարվա ամփոփիչ այս համարում ամսագրի հնարավորությունների սահմաններում պատշաճ կերպով արժևորելու այս հիշարժան հոբելյանը։ Նշանավոր կինոռեժիսորի մասին ներկայացվող վերլուծական և այլ բնույթի նյութերը ուշագրավ են մասնավորապես բազմաթիվ փաստերով ու մանրամասներով, որոնց հետ ծանոթությունը հետաքրքրական կլինի ոչ միայն կինոարվեստի երկրպագուների, այլև ազգային մշակույթի նկատմամբ նախանձախնդիր մարդկանց համար։ «Դրօշակի» դեկտեմբերյան համարը ընթեցողին առաջարկում է այլ հետաքրքրական նյութեր ևս:

«Դրօշակ»ի 2024թ 12-րդ համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:

«Դրօշակ» թիվ 12 2024 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company