ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ամանորեայ Իղձ ու Մարմաջ

27 Դեկտեմբեր 2024

«Մեզանից է կախուած, որ այս եկող տարին իսկապէս նոր լինի` նա նոր է լինում մեր նոր գործերով ու խոհերով, ծրագրերով ու երազներով: Մեզանից է կախուած, որ նա լաւ լինի, նա լաւ է լինում մեր լաւ ձգտումներով ու արարքներով»:

Գէորգ Էմին
(1919-1998)

Տարբեր ակնոցով պէտք է դիտենք տարեվերջէն նոր տարեմուտ տանող այս օրերը։

Ամանորը միայն մանուկին ու պարման-պարմանուհիին համար չէ, այլ մեր բոլորին համար է։

Նուէրը՝ միայն գոյնզգոյն թուղթին մէջ փաթուած անակնկալը չէ, որուն կը սպասէ անմեղ մանուկը, ա՛յն օրէն, երբ երկար-բարակ նկարագրած էր Կաղանդ Պապուկին իր յղած նամակին մէջ եւ կը ցանկար ունենալ։ Նուէրը ամէն բանէ առաջ իղձ մըն է, որ անհատ մը կը փափաքի իրագործել։

Հայորդիին իղձը այս օրերուն բազմատեսակ եւ առաջնահերթ է։ Հետզհետէ իրարու վրայ դիզուող մտահոգութիւնները կը յորդեցնեն բաժակը։ Փափաքներն ու սպասումները երբեք ալ դիւրութեամբ չեն իրագործուիր։

Տարբեր է մանուկի մը ստացած ամանորեայ նուէրը, մտահոգ հայորդիի իղձէն։

Այսօր, մեր հայրենիքը լուրջ վտանգի տակ է, այնքան մը, որ նա՛եւ ներկայ տօնական օրերուն, շքեղ տօնածառերու եւ զարդարանքներու կողքին, յատկապէս երեւանցին պէտք է գիտակցի վտանգի ծանրութեան եւ ըստ այնմ դիմաւորէ նոր տարին, որ խոր ու մտահոգիչ հարցադրումներու դուռ կը բանայ։

Ամանորեայ մարմաջ մըն է մեր լեզուն՝ մեսրոպաշունչ հայերէնը պահպանելն ու պաշտպանելը։ Լեզու մը, որ շարունակ կ՛ողողուի օտար բառերով եւ անհեթեթ եւ անտեղի «հայերէն»-ով։ Կացութիւնն ու իրավիճակը այնքան մը մտահոգիչ է, որ կարդացողն ու լսողը դիւրութեամբ կը նկատէ, թէ նախադասութեան մը հազիւ քանի մը բառերը հայերէն են, իսկ մնացեալը՝ խառնուրդ մը հիւսիսէն եւ արեւմուտքէն։ Իսկ եթէ վաղը հնդկերէնի, չինարէնի ու ճափոներէնի ծանօթները բազմանա՞ն…

Տեղին է կրկին յիշել Գէորգ Էմինն ու իր մէկ այլ խօսքը․

«Այսքան դարերի ու այսքան արհաւիրքների միջով անցած մեր պահպանիչը` մեր մայրենի լեզուն, տափաստանի վտակի պէս չկորչի ուծացման ամուլ աւազներում, այլ բոլոր գաղութներից գետերի պէս հոսելով ու կարկաչելով գայ, լցուի մեր մայրենի լեզուի Սեւանը»: Էմին իր օրերուն արդեօք երեւակայա՞ծ էր, թէ Սեւանը կրնայ կորստեան մատնուելու վտանգին տակ իյնալ…

Ամանորեայ մարմաջ մըն է վերականգնել մեր կրթութիւնը, որ հետզհետէ սկսած է կորսնցնել իր ուղին։ Կրթութիւն ըսելով՝ կը հասկնանք ոչ թէ միայն ընտանեկան, այլ նաեւ՝ դպրոցական, ազգային, ներազգային, կրօնական, մշակութային եւ այլն։ Իսկ ամենէն ահաւորն ու զարհուրելի, այն է, որ երկրին ղեկը ստանձնած մարդիկ կ՛աղաւաղեն Հայոց Պատմութիւնը, աշխարհագրութիւնն ու մէկ խօսքով՝ մեր ազգին լինելութիւնը։

Ամանորեայ մարմաջ մըն է, արցախահայութեան վերադարձը՝ պապենական հող եւ դեռ, աւելին, Պաքուի մէջ մինչեւ օրս արգելափակուած հայորդիներուն ազատ արձակումը։ Տեղին է մէջբերել միջազգային քրէական դատարանի հիմնադիր եւ առաջին ընդհանուր դատախազ Լուիս Մորենօ Օքամփոյի խօսքերը․ «Պէտք է շարունակել պայքարիլ: Կը պարտուինք այն օրը, երբ կը դադրեցնենք պայքարը»:

Ամանորեայ իղձ մըն է թիկունք կանգնիլ հայահոծ սփիւռքահայ գաղութներուն, յատկապէս դաժան պայմաններու տակ ապրող Լիբանանի եւ մանաւանդ Սուրիոյ հայութեան։ Կարելի չէ նկարագրել անոնց անցուցած արհաւիրքը. իսկ ինչպէ՞ս մոռնալ, որ այդ երկու գաղութները որքա՜ն ներդրում ունեցած են հայութեան կեանքին մէջ, Սփիւռքի արարման ճամբուն, իրենց նիւթաբարոյական լուման տրամադրելով, առանց անտեսելու հայրենիքին օգտակար ըլլալու հրաւէրները։

Հուսկ, ամանորեայ մեր իղձը եւ մարմաջն է որ մեր մայր հայրենիքին անիւները վերագտնեն ճիշդ ուղին, եւ ճշմարի՛տ ախոյեան հեծելանւորդը ստանձնէ հեծիկին ղեկը։ Կովկասեան բարձրավանդակի բնութեան գիրկին մէջ, գետինին կառչած հեծիկով մը, շա՜տ տարբեր այն երեւակայական հեծանիւէն, որ ներկայացուցած էր հանճարեղ բեմադրիչ Սթիւըն Սփիլպըրկ, Արտերկրային երեւակայական արարածը (E.T.) դէպի անջրպետ տանող տեսարանին մէջ:

Ցանկանք, որ այս տարի ով նուիրական իղձ ունի` կատարուի՜…

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company