ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր

30 Դեկտեմբեր 2024

Փառքի անկյունները վերացնողների ու պատերից հերոսների նկարները ջնջողների մասին

Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Սրանք Հրանտ Մաթևոսյանի խոսքերն են՝ «Ծառերը» վիպակից։

Մաթևոսյանի այս մարգարեական բանաձևն հիմա ամենօրյա ապրում է ու մտրակող ցավ․․․ Ցավ, որովհետև մեր կողքին կա զուգահեռ մի իրականություն, ուր ամենօրյա ռիթմով բախվում ենք անասունի կերպը նախընտրած «մարդկանց» տեսակին, ու նրանք քիչ չեն․․․։ Նրանք հիմա պարարտ հող ունեն ու լծվել են ոգեղեն Հայաստանի փլուզմանը։

Հրահանգն այդպիսին է․ և տեսակային վիրտուոզ սելեկցիան սրանց ջրի երես է հանել՝ կենսական դաշտ ապահովելով հնարավոր ամենանողկալի որակների դրսևորման համար ․․․

Սրանցը ուրացումն է՝ պատմությունից մինչև հավատ, դասագրքից մինչև եկեղեցի, անգամ սեփական կենսագրություն․․․

Այն տեսակի սրբազան փարոսները պաշտոնն ու փողն են։ Սրանք պատրաստ են կյանքի «սկզբունքներ ու համոզումներ» խմբագրել՝ ջրի երեսին մնալու ու հընթաց քամիներին ներդաշնակ լինելու, լափամանին մոտ ու հարմարավետ տեղավորվելու համար։

Սրանց թվում է, թե եկել է ապրելու, իրենց ապրելու ժամանակը՝ առանց հասկանալու, որ չկա ներկա առանց անցյալ։

Սրանք չգիտեն կամ չեն ուզում իմանալ, որ անցյալն իրենց ու մեր հավաքական ինքնության մասն է, նույնքան ներկա։

Սրանք չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ, որ նիկոլի, ալիևի կամ էրդողանի հրահանգով գրած պատմության մեջ իրենք էլ չկան, իրենք էլ են դառնում անպետք ոչ մի բան, օգտագործված ու շպրտված ոչ մի բան, ոչնչություն, զրո․․․

Սրանք չեն հասկանում, որ անգամ իրենք իրենց պետք չեն, իրենք ինքնաընկալում էլ չունեն, իրենք իրենց ընթացիկ, ճղճիմ ու այսրոպեական շահից դուրս չկան․․․

Անհայրենիք Էս տեսակը սրբություն չունի, չունի նաև անձնական ինքնորոշման կայուն հենարան։

Սրանք չգիտեն կամ ունակ չեն ընկալելու, որ պատմությունն ու անցյալը մեր ինքնության մասն են, չկա ներկա առանց անցյալ։ Ի վերջո, չկա ազգ առանց պատմության։

Սա մշտապես տեր փնտրող անողնաշար տեսակն է, ուժի դեմ քծնող ու ճկվող, արմատից թույլ, բայց պոռոտախոս ու ոչնչատեսիլ։

Ի վերջո, պատեհապաշտ այս տեսակը թերագնահատում է մեր հավաքական հիշողությունը։ Իսկ մենք հո լավ ենք հիշում իրենց պատերից չիջնող նախկինների նկարները, նախկիններին քսմսվելու ու մի բան թռցնելու կայուն վարքը, ազատամարտն ու հայրենասիրությունը բիսնեսի ու բաժակաճառի վերացրածների սրանց սին ու անբարո արժեքները։

Իրենք, վստահաբար, Այթմատով չեն կարդացել և չգիտեն, որ հիշողությունից բռնի զրկվածին ու սեփական արմատները չճանաչողին մանկուրտ են կոչում, ու սա հին սելջուկյան փորձված միջոց է՝ հավատարիմ ու անուղեղ ստրուկներ բուծելու միջոց․․․

Իսկ թուրքը՝ նաև ներքինը, վաղուց մտել է մեր կենսական տարածքներ, ուր հորթի անմեղությամբ շարունակում են ապրել նաև ձեր զավակները։

ԱՄՈԹԻ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԻ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՆ, դուք մնալու եք գլխիկոր։

Ձեզ չեն կարող հանգիստ թողնել իրական հերոսների փառքն ու ոգին․․․

Հ․Գ․ Արգահատելի են նաև նրանք, ովքեր այս պղծումի/ինքնասպանության/ լուռ ու հաշտ վկան են։

Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Երկարատև խաղաղությունը չպետք է լինի հ

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է Հայ դատի Ամերիկայի Ար

04 Հոկտեմբեր 2026
Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պե

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման և տեղի բնակիչն

03 Հոկտեմբեր 2026
Մեր Կարեւորագոյն Որոշումը Ներքին Միասն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

03 Հոկտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company