ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայոց ցեղասպանության ականատեսների նամակները պետք է հրատարակվեն մի քանի լեզուներով

31 Դեկտեմբեր 2024

Անցյալ ամիս ես հոդված էի գրել 1890-ականների Համիդյան (Օսմանյան) ջարդերից փրկված հայերի 8000 նամակների մասին՝ ուղղված Կաթողիկոս Խրիմյան Հայրիկին, որոնցում նրանք նկարագրել էին իրենց ողբերգական վիճակը և օգնություն խնդրել սննդի ու կացարանի իրենց հիմնական կարիքների համար:

Այս շաբաթ ես հայտնաբերեցի մեկ այլ չափազանց արժեքավոր գիրք, որը 1922 թվականին կազմել է Պետրոս Տոնապետյանը՝ «Ձայն տառապելոց» խորագրով, որը հայերեն հրատարակվել է Փարիզում։ Տոնապետյանը 1918-1922 թվականներին եղել է Բրիտանական Գերագույն հանձնախմբի պաշտոնյա Կոստանդնուպոլսում: Գիրքը պարունակում է ավելի քան 300 նամակ, որոնք գրվել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների կողմից 1915-1919 թվականներին՝ նկարագրելով իրենց ականատեսների սրտաճմլիկ պատմությունները վայրագությունների իրականացման ժամանակ։ Նրանցից շատերը հոգիներն ավանդել են այս նամակները գրելուց հետո։

Ահա մի քանի հատվածներ այդ նամակներից՝ գրված Հայոց ցեղասպանության ժամանակ.

– Վարդիկ Ծնիկյան, Կարին, 1919թ․ փետրվարի 6․

«Հոգեակս, աղբարիկի մասին կը հարցնես։ Խեղճուկը ազատեցաւ այս թշուառ աշխարհէս։ Այս չար աշխարհի տագնապալի վիճակէն ազատւող և երկինք գացողը աւելի երջանիկ է, քան թէ այս աշխարհիս մէջ ապրողները»։

– Սաթենիկ, Դեր-Զոր, ամսաթիվը նշված չէ․

«Աղբարիկս, արիւնի ճամբէն սկսանք քալել յառաջանալով դէպի Մալաթիա ․․․․ Հոս մեր դժբաղդ կարաւանէն խլուեցան հարիւր եօթանասունէ ավելի այրեր, որոնք ամենն ալ քիւրտ պէյի հրամանով չարաչար մահուամբ փակեցին իրենց աչքերն իրենց սիրելիներու ներկայութեամբ իսկ։ Մեր ընտանիքէն մինակ ես կամ մնացած, մէկ առ մէկ տեսայ ամեն մէկուն սոսկալի սպանուիլը կամ տառապանքէ ու անօթութենէ մեռնիլը․ ես ալ նոյն ճակատագիրը պիտի ունենամ ․․․․ Թշուառ քոյրդ»։

– Վարդան, Էրզրում, 1917թ․ մարտի 8․

«Սիրելի, մենք ազատուած ենք։ Միւս տղաքը զարկեր են, իսկ հարսս Խաչինկան թրքացուցին․ եթէ քու տնեցիներ հարցնես քու ընտանիքէդ լուր չունիմ, իսկ Օհանը և Սեդրակը, Պաղտասարս զարկին։ Աներանցդ տնեցիները հարցունես մեծերը զարկեր են, պզտիկները ողջ են․ Թաղոյենց հարցունես, մեծերը զարկեր են, պզտիկները ողջ են․ Օշկերցոց հարցնես, մեծերը զարկեր են․ Միրաքենց բոլորը ազատուած են, քիւրտերու մէջ կը մնան․ Լեռնցոց մեծերը զարկեր են, իսկ միւսները ողջ են․ Սաքոենց մեծերը զարկեր են, իսկ միւսները ողջ են ․․․․

Սիրելիս մեր քաշած նեղութիւնը շատ է, որ չեմ կրնար թղթի կտորով պատմել մեր ինչ չարչարանքով ազատուիլը, որ շաբաթներով անոթի կը մնայինք, անլի խոտ կը քաղէինք առանց աղի կուտէինք, որ անօթութենէ չմեռնինք․ տարի մը այսպես նեղութիւն․ միշտ ալ գրեթէ այսպէս անօթի կը մնայինք, գարի հաց չէինք գտնէր, որ ուտէինք, մինչեւ Տէր Աստուած մեզի դուռ մը բացավ, որ եկանք հոս․ ու ռուսի կառաւարութիւնէն օրական կէս սոմի կուտան, որ կապրինք անօթի, և կը նեղուինք․ շատ գաղթականներ անօթութենէ, ցուրտէն և ամեն բանէ զուրկ մեռան հոս․ թուրքերը մեզ անանկ կողոպտեցին, որ քովերնիս դրամը բոլորը առին ու մերկ թողուցին»։

– Ստեփան Կարապետեան, Բաթում, 1917թ․ ապրիլի 6․

«Եղբայր, Ռուսաստան անցած ուրիշ մարդ չունինք․ ադ գիտցած ըլլաք․ միայն ես երկու երեխան առի մահս աչքիս առի ձիւներու և ձորերու մէջ քալելով յոյսս Աստուծոյ վրայ դնելով ազատեցայ»։

– Սարգիս, Բերրի, 1917թ․ փետրվարի 17․

«Սիրելի Հօրեղբորդիս, եթէ քո տնեցիներուդ հարցունէս ոչ ոք մնացած չեն, միայն Ասատուրին կինը մնացեր էր ան ալ քիւրտերը առած են։ Ասատուրը և Էմուս միատեղ զարկեր են ․․․․ Մենք ալ երկու եղբայրներս ազատուեր ենք, տնեցիներուս մէկը չի ազատեր ոչ երեխայ և ոչ ալ ընտանիք, միայն երկու եղբայր հազիւ կրցանք ազատուիլ»։

– Մայր Սոֆո, Էրզրում, 1917թ․ հունվարի 24․

«Զավակներս, եկան տխուր լուրերը․ բառ առ բառ տեսածը կը պատմէ մեզի․ սև է պատեր մեր աշխարը․ ինչ տանջանքներով ազատուածները անօթի ծարաւ անօթի բոբիկ վախն ի վախ Երիզա և Էրզրում հասինք․ լեռը օդը պաղ առանց անկողնի պառկած մարդիկն ինչ պիտի ըլլան․ սև գերեզման․ ցաւը կը խեղդէ զիս դժուար է գրել մեռածներուն անունները, սիրտս քարացնելով աչքերուս արցունքները կը ցատկին ու կը գլորին երբ միտքս կուգան հարիւրէ աւելի այն մատաղ կեանքերը, որ ախով ու վախով մեռան աչքիս առջեւ»։

Չափազանց կարևոր է գտնել ականատեսների այս խիստ արժեքավոր վկայությունների բնօրինակները: Տոնապետյանն իր 1922 թվականի գրքի մեջ նշել է երկու հասցե.

1) Տպարան՝ Հակոբ Թուրաբյան, Ռասփեյլ բուլվար 227, Փարիզ, Ֆրանսիա․
2) Տոնապետյանի սեփական հասցեն՝ Ադիսն Գարդնս 53, Լոնդոն, W. 14, Մեծ Բրիտանիա։

Փարիզում կամ Լոնդոնում գտնվող անձինք կամ հայկական կազմակերպությունները պետք է փորձեն գտնել այս արխիվները: Եթե բնօրինակները հայտնաբերվեն, ապա դրանք պետք է ուղարկվեն Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան։

Այս գիրքը, Ֆրեզնոյի հայկական թանգարանի պատվերով, թարգմանվել է անգլերեն 2015 թվականին դոկտոր Կարո Խաչիկյանի կողմից և խմբագրվել Մերի Էլեն Հյուսնի կողմից։ Չնայած անգլերեն թարգմանությունը չի հրատարակվել որպես գիրք, սակայն դրա բովանդակությունը կարելի է ներբեռնել Kindle-ից «Ամազոնի» միջոցով՝ 9,95 դոլարով:

Այս գիրքը պետք է հրատարակել և տարածել ամբողջ աշխարհում մի քանի լեզուներով: Բացի հայերեն բնագրից և անգլերեն տարբերակից, այս նամակները թարգմանվել են թուրքերեն, ռուսերեն, իսպաներեն և մասամբ գերմաներեն, որոնցից ոչ մեկը չի տպագրվել։

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան իրենց ներդրումն ունենալ այս արժեքավոր անգլերեն գրքի տպագրության ծախսերում, կարող են նամակ ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected]։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company