ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական . 2025 թւական. Հրաշքներ, որոնք բացառապէս կարող են իրագործւել մեր կամքով եւ ցանկութեամբ

31 Դեկտեմբեր 2024

Օրացոյցի վերջին էջի վերջին քառանկիւնին, որի մէջ նշւած է 31 թիւը մեզ յուշում է, որ 2024 թւականը հասել է իր վերջին հանգրւանին եւ ընդամէնը ժամեր անց մենք դիմաւորելու ենք նոր՝ 2025 թւականը։

Ցաւով պէտք է նշենք, որ 2024 թւականը, ինչպէս անցած մի քանի տարիները հայ ժողովրդի համար չնշանաւորւեց ազգային գետնի վրայ նոր նւաճումներով ու ձեռքբերումներով։ Ընդհակառակը՝ այն դարձաւ ազգային արժէքների, նպատակների ու տեսլականի դէմ սանձազերծւած պայքարի հերթական հանգրւանը, որի ընթացքում ՀՀ գործող իշխանութիւնները շարունակեցին հայ ժողովրդի արժեհամակարգի նպատակային կազմաքանդումը, ինքնութեան հաւատամքի պարպումը, նկարագրի միտունաւոր խեղումը, երազանքների եւ մեծ տեսլականի ոչնչացումը, պահանջատիրական ոգու ջլատումը, յաղթողի հոգեբանութեան վերջնական գունաթափումը եւ աշխարհընկալման այլափոխումը։

Աներկբայ իրողութիւն է, որ մեր ազգային ինքնութեան եւ հաւաքական նկարագրի առանցքային բաղադրիչների միտումնաւոր թիրախաւորումը, վարկաբեկումն ու խեղաթիւրումը տեսանելի ապագայում ունենալու է սարսափազդու եւ ինչ-որ տեղ անդառնալի հետեւանքեր, որոնք անխուսափելիօրէն վերածւելու են ազգային ողբերգութեան, եւ դրա հետեւանքներից անմասն չի մնալու որեւէ հայ մարդ՝ որտեղ էլ, որ նա ապրելու լինի։

Ցաւով է պէտք արձանագրել, որ մեր ներկան ախտահարած ու ապագան վտանգող հակազգային գարշապարի դէմ հայ ժողովրդի ստւար մի հատւածի մօտ բացակայում է համարժէք եւ համաչափ հակազդեցութիւնը։ Անտարբեր, կրաւորական ու յանձնւողական մօտեցումը նկատելի եւ տիրական է այդ հատւածի մօտ, որը դեռեւս ամբողջովին չի գիտակցում եւ ընկալում մեր խիստ վտանգաւոր եւ աղէտաբեր ներկայ իրականութիւնը։ Չի կարողանում գիտակցել եւ անդրադառնալ, որ երազն ու տեսլականը, պահանջատիրութեան եւ պայքարի ոգին, անցեալի իրաւատէրը լինելու ապրումն ու նկարագիրը մեր ազգային հաւաքական ինքութիւնից եւ գիտակցութիւնից դուրս բերելու դաւադիր ճիգերը արդիւնաւորելու փորձերն ինչպիսի անդառնալի հետեւանքներով են յղի հայ ժողովրդի եւ հայոց պետականութեան լինելութեան եւ վաղւայ օրւայ համար։

Եւ հէնց այս իրողութեան համատեքստում եւ զարգացումների այս սահմռկեցուցիչ կացութեան համատեքստում է, որ պէտք է ինքներս մեզ հարց տանք, թէ ինչպէ՞ս ենք պատկերացնում 2025 թւականը եւ ո՞րն է լինելու մեր անելիքը գալիք տարում։

Մենք ստիպւած ենք փաստելու, որ համազգային օրհասական այս փուլը յաղթահարելու համար վերաիմաստաւորւած ազգային քաղաքականութեան, դրան համապատասխան ռազմավարութեան եւ մարտավարութեան ու հայոց պետականութեան անվտանգութիւնը եւ գոյութիւնը երաշխաւորող համազգային զարթօնքի եւ վերակառուցման հրամայականի դէմ-յանդիման ենք կանգնած։

Սա պէտք է լինի մեր համազգային օրակարգի առաջնահերթութիւնը՝ ալֆան եւ օմեգան գալիք տարում, որը թակում է մեր դռները։

Դարերի ընթացքում մարդկութիւնը փորձել է հաւատալ, որ Նոր տարին հաւաքական եւ անձնական կեանքում պէտք է դառնայ նոր սկզբի, անկատար մնացած յոյսերի ու ցանկութիւնների իրագործման իւրովի ցատկահարթակ։ Այն պէտք է դարմանի դեռեւս չսպիացած եւ արնահոսող վէրքերը, վերջ տայ ձախողումներին, տեղատւութեանն ու դժբախտութիւններին՝ դառնալով լուսաւոր ապագայի սկիզբը։ Երեւի թէ հէնց այս հաւատքն ու ցանկութիւնն է, որ Ամանորը դարձրել է բոլոր ժամանակների ամենասիրւած տօնը։

Սակայն վերադառնալով ռացիոնալ դաշտ, պէտք է նշենք, որ պատմութիւնը մեզ յուշում է, որ մեր երազած այդ նոր սկիզբը պայմանաւորւած է բացառապէս մեր կամքով եւ գործողութիւններով։ Այդ մենք ենք, որ կարող ենք կանգնեցնել անկասելի թւացող ձախողումների ընթացքն ու ցանկալի շրջադարձ ապահովել։ Ազգային կեանքում դա բացառապէս պայմանաւորւած է մեր հաւաքական կամքով ու ցանկութեամբ։

Հետեւաբար չունենանք խաբկանք, որ մեր փոխարէն կը գործի ճակատագիրն ու նորացող տարին եւ թւականը կանեն իրենց «հրաշագործութիւնը»։ Հրաշագործ բարի «կախարդը» դա մենք ենք, իսկ հրաշքների իրականացումը պայմանաւորւած է բացառապէս մեր շնորհքով, ցանկութեամբ եւ կամքով։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհաւորում ենք Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով։

Մաղթում ենք բոլորիդ ամենալաւն ու բարին:

Թող հրեղէն յոյսերը, քաղցրագոյն օրերն ու անհամար ժպիտներն անպակաս լինեն իւրաքանչիւր հայ մարդու կեանքից`որտեղ էլ, որ նա ապրի։

Հայ մարդն արժանի է երջանկութեան, խաղաղութեան, բարօրութեան եւ արժանապատիւ ապագայի:

Ապրենք մեր մեծ տեսլականի`ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ իրագործման յոյսով, եւ չմոռանանք, որ դրա նւիրագործմամբ է պայմանաւորւած մեր ապագան, իսկ դրա իրականացման համար մեզ անհրաժեշտ է համազգային կամք ու պայքարի ոգի։ Աննահանջ ու անկոտրում ոգի։

Չմոռանա՛նք․ գալիք տարին մերը կը լինի, եթէ հաւատանք սեփական ուժերին, շտկենք մեր մէջքը, ո՛չ ասենք յանձնւողականութեանն ու հակազգայնութեանը եւ անմնացորդ նւիրւենք մեր համազգային նպատակների իրագործմանն ու իրական եւ արժանապատիւ, այլ՝ ոչ թէ մտացածին եւ ստորաքարշ խաղաղութեան կերտմանը։

Կը յաղթենք միասին։

«Ալիք»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company