ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ադրբեջանը նման հայտարարություններով հող է նախապատրաստում ցանկացած պահի հարվածելու համար

06 Հունվար 2025

«Առավոտի» զրուցակիցն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

–Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս», բայց մյուս կողմից 44-օրյա պատերազմի դրվագներով քրեական գործեր են հարուցվում բարձրաստիճան զինվորականների նկատմամբ։ Մասնավորապես, կալանքի տակ է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, կալանավորվեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ում Հայաստանի ազգային հերոսի կոչում էր շնորհվել։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները։

-Փաշինյանը պատրաստ կլինի ճանաչել ցանկացած բան կամ պաշտել ցանկացած սատանայի, որպեսզի պահի իր աթոռը։ Հիմա ինքը հասկանում է, որ իր կառավարության գոյությունը կախված է բացառապես Ալիեւի բարեհաճությունից։ Որպեսզի մերկապարանոց չհնչի, հիմնավորեմ․ ինքը 2021 թվականից հետո խոսում է այն մասին, որ «խաղաղություն է բերելու»։ Եվ ինքը պատրաստ է ցանկացած զիջման գնալ, որպեսզի ստանա մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի «խաղաղություն» բառը, անկախ նրանից, որ դա կլինի նվաստացուցիչ կապիտուլյացիա։ Դրա համար ինքը պատրաստ է Ալիեւին ցանկացած զիջում անել։ Այսինքն՝ Փաշինյանի խոսքերի ու գործերի մեջ սկզբունքայնություն գտնելն ավելի դժվար է, քան դեզի մեջ ասեղ գտնելը։ Ինչ վերաբերում է Տիրան խաչատրյանի եւ մյուս զինվորականների նկատմամբ հարուցված քրեական գործերին, երբ երկու օր առաջ առավոտյան Փաշինյանը սկսեց փիլիսոփայել հերոսության մասին, ակնհայտ էր, որ դա ինքը դա անում է գիտակցաբար եւ փորձ է անում վարկաբեկել մեր հերոսությունը։ Այդ փորձերն ինքն էլի է արել, օրինակ, Եռաբլուրում հանգչող մեր հերոսներին համեմատել է կենցաղային հարկատուների հետ։ Եվ հիմա պարզ է, որ իր սլաքը պետք է ուղղեր հերոսական անցյալ ունեցող, հերոսական կյանքով ապրող գեներալ Տիրան Խաչատրյանի դեմ։ Երբ ասում ենք՝ լավ, դու Տիրան Խաչատրյանին հերոսի կոչում ես շնորհել մի բանի համար, որի համար այսօր մեղադրում ես, ինքը առիթ է ստեղծում, որ այդ հարցը տրվի, որպեսզի ասի՝ ես ի՞նչ անեմ, զինվորականներն ինձ խաբեցին։ Սա է՝ մի կողմից վարկաբեկել հերոսությունը, զինվորականությունը, վարկաբեկել հայրենիքին ծառայություն, մյուս կողմից, բոլորին մեղավոր կարգել, իրեն անմեղ համարել։

–Այսինքն՝ Փաշինյանը սրանով նաեւ ֆոն է ստեղծում, որ պատերազմի, պարտության, մնացած զիջումների համար մեղավոր են բոլորը, բացի իրենի՞ց։

-Իհարկե։ Այսինքն՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարն ասում է՝ ես ի՞նչ անեմ, մեղք չունեմ, ինձ խաբել են։ Եթե քեզ խաբել են, եթե դու սխալվել էիր, եթե մոլորվել էիր, եթե չէիր հասկացել, ուրեմն այն մարդը, որն այդքան հեշտ խաբվում է, սխալվում է, այդքան հեշտ մոլորվում է, չէր հասկանում ու հիմա էլ չի հասկանում, ինքը ռիսկ է երկրի համար։ Եվ այդպիսի մարդը իրավունք չունի լինել երկրի գլխին, իրավունք չունի ղեկավարել երկիրը, այն էլ այս խառը ու դժնդակ պայմաններում։ Ես նկատի ունեմ արտաքին քաղաքական ու տարածաշրջանային անորոշությունները։

–Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե հայկական ԶՈւ–ն իբր «կրակ է արձակել» իրենց դիրքերի ուղղությամբ։ Այսինքն՝ լարվածությունը պահպանվո՞ւմ է, չնայած Փաշինյանը հասարակությանը հավատացնում էր, թե հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղություն ունենալ։

-Ադրբեջանը նման հայտարարություններով հող է նախապատրաստում ցանկացած պահի հարվածելու համար։ Սկզբում Փաշինյանն ասում էր՝ «խաղաղության պայմանագրի» նախագծում 16 կետ կա, 80 տոկոսը համաձայնեցրել ենք եւ այլն։ Հիմա Ադրբեջանը դարձրեց 17 կետ, մենք զգուշացնում էինք՝ ինչքան զիջես, այնքան լրացուցիչ կետեր կավելանան։ Դրանից բացի, երկու նախապայման է առաջ քաշել Ադրբեջանը, որոնք ես կասկածում եմ, որ կդառնան այդ խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի կետերից մեկը։ Օրինակ՝ համագործակցություն Ադրբեջանի դատախազության հետ։ Իրենք ասելու են՝ «հանցագործ» եղել են ոչ միայն գեներալներ Դավիթ Մանուկյանն ու Լեւոն Մնացականյանը, այլ իրենց հանցակիցները հիմա Երեւանում են։ Եվ Ադրբեջանը Հայաստանից պահանջելու է արտահանձնել այն մարդկանց, ում Ալիեւը կմատնանշի։ Որպեսզի պահի իր իշխանությունը, Փաշինյանը պատրաստ է դա անել, իսկ Ալիեւը հող է նախապատրաստում, ասում է՝ չտաս, կխփեմ։ Մանավանդ, որ ինքը ֆոն է նախապատրաստում, թե հայերն են իբր «խախտել հրադադարը»։ Թե 2016 թվականի, թե 44-օրյա պատերազմներից առաջ իրենք սկսում են քարոզչական գրոհով, թե «հայերը հարձակվել են», իրենք հակահարված են տվել։ Հետո իրենք արդեն խոստովանում են, որ Ադրբեջանը վաղուց էր պլանավորվել հարձակվել, Թուրքիան է մասնակցել պատերազմին։ Ի դեպ, մի պարադոքս կա, Փաշինյանը պատրաստվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավել, երկու երկիր, որոնք ցեղասպանություն են գործել։ Բարեկամական հարաբերություններ ունի Ուկրաինայի հետ, որը 1990-ականների սկզբից Ադրբեջանին զենք ու վարձկաններ է մատակարարել, բայց Բելառուսի հետ թշնամանում է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company