ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանի արձագանքը խայտառակություն է. նման ղեկավար ունենալն ազգային ողբերգություն է

08 Հունվար 2025

«Ադրբեջանում լավ գիտեն, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ նրանք Հայաստանում ունեն կամազուրկ և ոչ ադեկվատ ղեկավարություն, որից կորզվում է հնարավորինս ամեն բան, և վաղուց Հայաստանի օրակարգը թելադրվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ խայտառակություն որակելով Ալիևի սպառնալիքներին ի պատասխան՝ Փաշինյանի տված հարցազրույցը:

«Այս ողբերգական իրականությունը զարմացնող չէ, որովհետև 2018 թվականից պետականության կործանման այս ձնագնդին գլորվում է: Եթե մի մարդ հեծանիվն ու Հայաստանի Հանրապետությունը դնում է նույն զուգահեռների վրա, բնականաբար, Ալիևն էլ պետք է ասի՝ այս մարդուն հայրենիք, պետականություն, երկրի ապագա չի հետաքրքրում, վերցնեմ այն, ինչ հնարավոր է: Գիշերը պետք է ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան հայտարարություն տարածեր, ԱԽ արտահերթ նիստ հրավիրվեր, այսօր պետք է ՀՀ-ն ներկայացնող անձը ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմեր, որովհետև Ալիևը շարունակում է իր ագրեսորական վարքագիծը: Քանի որ Փաշինյանի ձեռամբ ագրեսորը լեգիտիմացվեց, ցեղասպանությունը լեգիտիմացվեց և մարսվեց, այսօր Ալիևը Հայաստանին ֆաշիզմի մեջ է մեղադրում. ցեղասպանը և ագրեսորը, որի գնահատականը միջազգայնորեն չտրվեց, որովհետև Նիկոլ Փաշինյանն այդ շահերը սպասարկողն էր»,- ընդգծեց նա:

Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ պետք է քաղաքական անմեղսունակ լինել Ալիևի հայտարարություններին անլուրջ վերաբերվելու համար. «Մեր ժողովրդի վզին փաթաթվող խաղաղության օրակարգն անքան դատարկ է. էլ ի՞նչ պետք է լինի, որ հայ ժողովուրդը հասկանա՝ թուրք-ադրբեջանական խաղաղություն չի լինում, և նրանք շարունակաբար Հայաստանից կորզում են այն, ինչ ցանկանում են: Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը տարածաշրջանից Հայաստանի վերացումն է: Էրդողանը շարունակ ասում է, որ 21-րդ դարը թուրքական աշխարհի դարն է: Սիրիայի նվաճումը հնարավոր դարձավ Արցախի նվաճումից հետո, երբ մարսեցին Արցախի անեքսիան և ցեղասպանությունը: Հիմա նույնը կատարվում է Սիրիայում: Մենք պարարտանյութ ենք դառնում նոր աշխահաքաղաքական ճարտարապետության: Թուրքիան պարտադրող է դառնում, ,և ըստ էության, հաջողում է: Այս վտանգավոր, գերզգայուն միջավայրում դառնալ ֆուդբլոգեր, ինչպիսին Հայաստանի փաստացի ղեկավարն է, ազգային ողբերգություն է»:

Նրա խոսքով՝ պետք է հստակեցնել՝ ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ ոչ. «Պետք է բացել աչքերը և նայել քարտեզին, տեսնել՝ ինչպիսի միջավայրում ենք ապրում: Մենք տեսնում ենք, որ աշխարհում ցեղասպանության օջախներ կան, արյունոտ ձեռքերը մնում են անպատիժ: Արյունոտ ձեռքերով Ալիևը, որի համար կանաչ լույս վառեց նաև Նիկոլ Փաշինյանը, այսօր Հայաստանում նաև ներքին օրակարգ է թելադրում, իսկ մեր ծաղրածուն Նոր տարվա ուղերձում ասաց՝ Հայաստանն այսօր ավելի անվտանգ է: Հայաստանն ակնհայտորեն կորցրել է դիմադրողականությունը: Պետք է հասկանանք՝ ինչ ռեսուրսներ ունենք և ռազմավարական, ճանապարհային քարտեզով գնանք առաջ: Այստեղ շատ կարևոր է գիտակցել այն բոլոր հարվածները, որոնք Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքով հասցրեց Հայաստանին: Պետք է վերականգնել եռամիասնությունը և ազգային պետական օրակարգեր սահմանել»:

Լիլիթ Գալստյանի համար ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների օրակարգն այլևս չի աշխատում. «Եթե իշխանության օրակարգն աշխատեր, այդ անճաշակ ձվածեղը չէր եփի: Այդ աղբը պետք է նետենք մի կողմ: Պետք է բեկել այս ընթացքը: Նոր քաղաքական բովանդակություն է պետք: Պետք փոխել բանակցողին: Քաղաքագիտական տհասություն է մտածել, թե Նիկոլ Փաշինյանը հնարավոր է՝ նոր քաղաքական բովանդակություն բերի: Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ այս ծաղրածուական էժանագին տեսարաններով չպետք է սնվի: Պատերազմի սպառնալիքը մեր գլխին կանգնած է: Ընդդիմությունը խաղաղությանը դեմ չէ, բայց դա պետք է արժանապատիվ լինի: Այս իշխանությունները բարոյական գծեր չունեն, և վաղ թե ուշ գալու է պատասխան տալու ժամանակը: Վառոդի հոտը գալիս է, մեր թիկունքից դրոնի ձայնն է .լսվում, սրանք շրջաբերականից են խոսում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company