ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ թուրքական տնտեսական էքսպանսիային

08 Հունվար 2025

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց՝ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համապատասխան մասնագետների միջոցով իրականացնել երկաթուղային ենթակառուցվածքների վիճակի գնահատման գործընթաց։

«Իհարկե, մենք համոզված ենք, որ մասնավորապես Կարս-Գյումրի երկաթգծի շահագործումը շատ մեծ տնտեսական հնարավորություններ կընձեռի ոչ միայն Հայաստանին ու Թուրքիային, այլև լայն տարածաշրջանին, և ինչպես Ադրբեջանի պարագայում, այնպես էլ այս պարագայում ևս տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն էական խաղաղության ու կայունության գործոն կդառնա տարածաշրջանում»,- իր խոսքում նշեց Արարատ Միրզոյանը։

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսելով Արարատ Միրզոյանի այս հայտարարության, մասնավորապես՝ «Կարս-Գյումրի երկաթգծի շահագործման արդյունքում մեծ տնտեսական հնարավորությունների» մասին, նախ հիշեցրեց՝ ճանապարհը 1993 թվականի ապրիլին փակել է Թուրքիան, երբ Արցախի զինված ուժերն ազատագրեցին հայոց միջնաբերդ Քարվաճառը, որը 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով առանց մեկ փամփուշտի հանձնվեց Ադրբեջանին։

«Ճանապարհը փակել է Թուրքիան, հետևաբար՝ խոսել ճանապարհի բացման մասին, ուղղակի սոփեստություն է, անտրամաբանական է։

Իրենք հարցն այլ կերպ են դնում՝ ինչ զիջումների գնանք, որպեսզի Թուրքիան բացի ճանապարհը, որպեսզի կարողանան այդ զիջումներն արդարացնել, հանրությանը մոլորեցնում են, թե այդ ամենը կբերի էական տնտեսական դրական արդյունքի, մարդիկ կսկսեն լավ ապրել։ Սա անամոթ սուտ է, հիմնավորված չէ։ Պատգամավոր դառնալուս առաջին օրվանից փորձել եմ այս իշխանություններից ստանալ հաշվարկներ, թե ինչ տնտեսական ազդեցություն կունենա այդ ճանապարհի բացումը։ Որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, զավեշտը հասել է նրան, որ Էկոնոմիկայի նախարարությունն ինձ պատասխանում է՝ հղում կատարելով Համաշխարհային բանկի 2000 թվականի ինչ-որ ուսումնասիրության վրա։ 20 տարի առաջ ուսումնասիրության վրա հղում կատարելով՝ իրենք ինչ-որ դատողություններ են անում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով, եթե նման ուսումնասիրություն լիներ, ապա իշխանությունն իրենց «աչքը կմտցներ»։

Այս համատեքստում պատգամավորը նաև հարց է բարձրացնում, թե Հայաստանն ի՞նչ է արտադրում, որ վաճառի Թուրքիային։ Հայաստանի համար Թուրքիան կարող է հետաքրքրական լինել՝ զուտ որպես տրանզիտային երկիր, բայց ի՞նչ կպահանջի Թուրքիան Հայաստանից տրանզիտի համար։

«Եթե տրանզիտ ես անում, ի՞նչ ես արտադրում, որտե՞ղ ես ուզում դա վաճառել, եթե այդ տրանզիտի կարիքն ունես։ Այս իշխանությունները խոսում են տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին, բայց Հայաստանի տնտեսության ռիսկային, կործանարար կախվածությունը Ռուսաստանից երբեք այսքան մեծ չի եղել։

Հիշեցնեմ, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը 6 ամիս, հետո կրկին 6 ամիս էմբարգո էր հայտարարել թուրքական ապրանքների նկատմամբ։ Ունեմ Էկոնոմիկայի նախարարության պատասխանը, թե ինչ դրական ազդեցություն է ունեցել այդ էմբարգոն ՀՀ տնտեսության վրա։ Կարող եմ կապույտ եզրագծով պնակի վրա դնել ու ուղարկել Արարատ Միրզոյանին, դե թող իր կառավարության պատասխանի «տակից» դուրս գա։

Էկնոմիկայի նախարարությունը սևով սպիտակի վրա գրել էր՝ էմբարգոն ունեցել է Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն։ Այնպես որ, Թուրքիայի առաջ վիզ ծռելը և զիջումների գնալու քաղաքականությունը չփորձեն հիմնավորել Հայաստանի համար դրական ազդեցությամբ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

Արթուր Խաչատրյանը նաև ընդգծեց, որ տնտեսական անվտանգությունն առաջնահերթ է, որովհետև եթե թուրքական ապրանքները ներխուժեն Հայաստան, ապա Հայաստանի արդեն հոգեվարքի մեջ գտնվող տնտեսությունը կարող է ուղղակի շունչը փչել։

«Քավ լիցի, ես չեմ ասում, որ ՀՀ սահմանները պետք է փակ լինեն ու տնտեսական հարաբերություններ չլինեն, բայց դու պետք է այդ տնտեսական հարաբերություններին պատրաստ լինես։ Այս իշխանությունները որևէ բան չեն արել, որպեսզի մեր տնտեսությունը պատրաստ լինի թուրքական տնտեսական էքսպանսիային, սա է իրականությունը։ Պատկերացրեք՝ թուրքական էժան գյուղատնտեսական ապրանքը մտնի Հայաստան, ի՞նչ են անելու մեր գյուղացիները։ Կամ Հայաստան մտնի թուրքական էժան տեքստիլը, հայկական տեքստիլ ձեռնարկություններն ի՞նչ են անելու։ Վերջապես Հայաստանը հավերժ չի կարող Ռուսաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների տրանզիտային կետ լինել ոսկու էքսպերտի համար։

Այլ անվտանգային բաղադրիչ չեմ պատկերացնում, Թուրքիան ու Ադրբեջանը ցանկացած պահի կարող են Հայաստանի դեմ ագրեսիա սկսել՝ անկախ նրանից՝ այդ երկաթգիծը կա՞, թե՞ չկա»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company