ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ազգային Համախմբվածութիւնը՝ Պետական Անվտանգութեան Երաշխիք…

09 Հունվար 2025

Յետտօնական այս օրերին հաստատապէս տեղին է մեր յարգելի ընթերցողներին ի սրտէ շնորհաւորել Ամանորն ու Ս. Ծնունդը, մաղթելով, որ 2025-ը բոլոր առումներով լինի բարեբաստիկ ու յիշարժան թւական բովանդակ հայութեան համար։

Վստահաբար, բոլորս էլ՝ Հայաստանում թէ՝ Սփիւռքեան գաղթօջախներում նմանօրինակ մաղթանքների համար բաժակներ ենք բարձրացրել ու միմեանց կենացն ենք ցանկացել։ Բայց եւ այնպէս՝ միաժամանակ՝ յիշել ենք համազգային այն ցաւերի մասին, որոնք հէնց անցնող տարւայ ընթացքում ապրեցինք ազգովի՝ ինչպէս արցախահայութեան հայրենազրկման հետեւանքների, այնպէս էլ՝ սիրիահայութեան ու լիբանանահայութեան ծանրակշիռ իրավիճակներին ի տես։ Դա, ինքնին այս նոր ժամանակների «Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան» ձախորդւած արտայայտչաձեւն է, որն դեռեւս մինչ 2020 թւականի դաւադրական պատերազմը, շարունակւում էր համարւել մեր համազգային յաղթանակների հպարտառիթ ձեռքբերումը։ Իրողութիւն, որն այսօր կամայ, թէ ակամայ, պարպւել է ազգային ու յատկապէս պետական նեցուկից, հետեւաբար եւ՝ վերջնի կողմից կազմակերպումից ու նպատակային-ռազմավարական համարւելուց…։ Արդիւնքում՝ Արցախցին՝ իր, Հայաստանն ու հայաստանցին՝ իր եւ աւանդական ու այսպէս ասած՝ նոր սփիւռքն էլ՝ իր հոգսերով ու խնդիրներով բարձիթողի վիճակի են մատնւած՝ հայրենի թոյլ ու կամազուրկ իշխանաւորների կողմից։

Աւա՜ղ, ողջ հայութեան կամարտայայտութեան շնորհիւ 20-րդ դարավերջին ու 21-րդ դարասկզբին, ի շնորհիւ Արցախեան Ազատամարտի իրականացած Չարենցեան «Հաւաքական Ուժի» փրկարար Պատգամն, այսօր ի չիք է դարձած ու այդ բերումով ու պատմական օրինաչափ պարտադրանքի հետեւանքով՝ մեր դարաւոր ոսոխներն են դարձեալ սպառնում հային ու նրա՝ առանց այն էլ գողացւած ու հափշտակւած հայրենի հողին…։

Այսօր, առաւել քան երբեւէ, բոլոր առումներով ապացուցւած իրողութիւն է, որ հայաստանեան մինչ «թաւշեայ յեղափոխութեան» (քաղաքական տարբեր փորձագէտների կարծիքով՝ թուրք-ադրբեջանական ուղղակի կազմակերպմամբ) հասարակա-տնտեսական ու քաղաքական տարբեր կարգի բացթողումներն ու անարդարութիւնները հնարաւոր էր բարեշրջական (էւոլիւցիոն) եղանակներով յաղթահարել ու լուծել։ Արտաքին որոշակի ուժային կենտրոններն, սակայն, ներքին ապազգային ու պոպուլիստ տարրերի վարձատրմամբ ու օգտագործմամբ յաջողեցին «վրացա-ուկրաինական մայդանների» նմանակումներով՝ գայթակղել ու մոլորեցնել հայ հասարակայնութեանը, որն էլ կարելի է այսօր իսկ բնութագրել որպէս «հասարակա-քաղաքական իրադրային թանկ հաճոյք», յատկապէս ադրբեջանա-թուրքական ոխերիմ թշնամիներով շրջապատւած Հայաստանի համար…։

Այսօր, սակայն, ակներեւ են նոյն այդ 6-ամեայ թանկ հաճոյքի հետեւանքները՝ ազգային, քաղաքական, հասարակական, հողային-տարածքային ու պետական անվտանգային ոլորտներում, որոնց նկատմամբ, ինչ-որ տեղ թէպէտ հասկանալի, բայց պասսիւ ու յուսահատական կեցւածք են որդեգրել հասարակայնութեան լայն խաւերը։

Սրա արդիւնքը, սակայն, կապիտուլիանտ-ապիկար իշխանութիւնների անվերահսկելիութիւնն ու սանձարձակ քայլերի շարունակութիւնն է, որին էլ անխուսափելիօրէն ուղեկցելու են ներուժ, թէ’ ներգործուն նորանոր վտանգներն ու սպառնալիքները…։

Այսօր, նոյնիսկ թւարկւած յուսահատ ու այսպէս ասած՝ «քաղաքականութեամբ չզբաղւող» պասսիւ հասարակայնութեան լայն խաւերի մօտ առկայ է երկիրը նոր, ազգային ու գրագէտ ուժերով կառավարելու մտայնութիւնը։ Խնդիրը, սակայն, կայանում է այդ կարգի ուժերի միատեղման ու համախմբման մէջ, որով էլ ինքնըստինքեան փարատւելու է այսպէս ասած՝ «Լիդերութեան» անհեթեթ փնտրտուքի ամբոխային տրամաբանութիւնը…

Անցնող ձախորդ տարիներում քաղաքական տարատեսակ ընդդիմադիր ուժեր ու ճամբարներ զանազան պատճառներով չյաջողեցին հասարակայնութեան ստւար զանգւածներին իրենց շուրջ համախմբել։ Այդ խնդրում համեմատաբար յուսալի իրավիճակում է գտնւում անցած գարնան հրապարակ իջած «Յանուն Տաւուշի» պայքարողների Սրբազան շարժումը, որի առաջնորդութիւնն է ստանձնել Հայ Առաքելական Եկեղեցու սպասաւորներից՝ Բագրատ արք. Գալստանեանը։

Յաջողութիւններով ու ձախողումներով հանդերձ՝ «Սրբազան շարժման» պատասխանատուներն ու նրանց շուրջ համախմբւող ազգային ու հոգեւոր արժէքներ կրող խաւերը, ինչպէս իրենց վերջին կոչերում ու յայտարարութիւններում են բարձրաձայնել՝ հետամուտ են լինելու սկսած պայքարն ընդլայնել նորացւած տարւայ ընթացքում եւս, հասնելու համար իրենց բնութագրմամբ՝ հոգեւոր ու բարոյական Հայաստանի յաղթանակին։

Պատմական բազմաթիւ օրինակներով,- չասելու համար օրինաչափութեամբ,- Հայ Առ. Եկեղեցին, իր ժողովրդանւէր միաբան-սպասաւորներով ազգային, քաղաքական կամ պետական կառավարման բացը լրացնելու անսակարկ կամք է ցուցաբերել, յանուն Հայրենեաց ու յանուն ժողովրդական սրբութիւնների պահպանման։

Մաղթենք, ու առաւել եւս նեցուկ լինենք մեր հոգեւոր, ազգային ու քաղաքական արդար իրաւունքները վերակենդանացնող հայորդիների յաղթական երթի յաջողութեանը, որպէսզի դրանով էլ նւիրականացւի մեր համազգային իղձերի կենսագործման երաշխիք՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓԻՒՌՔ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹԻՒՆԸ…։

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company