ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանին օր առաջ հեռացնելը Հայաստանի գոյության ու փրկության անհրաժեշտ նվազագույն պայմանն է

09 Հունվար 2025

Մինչև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է նոր սպառնալիքներ հորդել Հայաստանի հասցեին ու հայտարարում, որ վերացնելու են «ֆաշիստական սպառնալիքը», որը ըստ Ալիևի, անկախ Հայաստան պետությունն է, վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, որ տարեսկզբից մարտահրավեր է նետել ոչ թե երկրի սպառնալիքներին, այլ սոցցանցերում իրենց կենցաղով հետեւորդներին զվարճացնող բլոգերներին, շարունակում է իբրեւ թե խաղաղություն կառուցելու ապարդյուն ճիգերը։

Ալիեւին այս անգամ անպատասխան չթողեց Փաշինյանը՝ անադեկվատության ու անօգնականության նոր նշաձող սահմանելով։

Իրավիճակը սթափ գնահատող որեւէ երկրի ղեկավար, թերեւս համապատասխան մարմինների հետ՝ ԱԽ, դիվանագիտական կորպուսի, ԳՇ, անհապաղ խորհրդակցություններ կսկսեր, անմիջապես կկապվեր դաշնակից ու գործընկեր երկրներների ղեկավարների հետ․․․Բայց, ո՛չ Փաշինյանը։ Իր արձագանքում նա մի կողմից արձանագրեց, որ Ադրբեջանն ամենևին խաղաղության չի պատրաստվում ՝ հայտարարելով, թե «Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել», մյուս կողմից,  պնդեց վաղուց ձախողված ու Ադրբեջանի կողմից արհամարհված կեղծ խաղաղության օրակարգը ու հերթական անգամ Ալիեւի առաջ ծնկի եկավ՝ թե չեմ ասի՝ ֆաշիստը դու ես, կփորձեմ հասկանալ, ինչու նման ընկալում կա։ 

Նրա մեկնաբանության հիմքում  Ադրբեջանին չբարկացնելու պրիմիտիվ ու ողորմելի թեզն է, որ հատկապես հետպատերազմական չորս տարիներին որդեգրել է Հայաստանի իշխանությունը՝ պարտվողականությունը թաքցնելով Բաքվին ագրեսիայի հիմք չտալու պարզունակ մանեւրի տակ։

 Գետնի վրա արձանագրվել է, որ «խաղաղություն» բառն անդադար հոլովելիս, իրականում խաղաղություն չի հաստատվում, եթե մի կողմը, միևնույն է, բացահայտ մտադիր է քեզ վերացնել։

«Հունվարի 7-ի երեկոյան Ադրբեջանի  բռնակալը հերթական վերջնագիրը ներկայացրեց Հայաստանին՝ սպառնալով իր ցանկալին ուժով ստանալ, եթե Հայաստանը զիջումների չգնա եւ մի քանի պահանջ ներկայացրեց՝  Հայաստանի ապառազմականացում, վերադարձ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան», այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եւ իր անտրամաբանական ու զավեշտալի պահանջը տալ գնահատական, թե Հայաստանը «ֆաշիստական» պետություն  է ու եթե ՀՀ իշխանությունները «ֆաշիզմը» ոչնցացնեն, ինքը կոչնչացնի։ Փաշինյանը տեւական ժամանակ լուռ էր, իր մանկլավիկները փոխանակ Ալիեւին պատասխանեին, ընդդիմությանը եւ լրագրողներին էին մեղադրում Ադրբեջանի բռնակալի խոսքերը տարածելու մեջ։ Բայց, այսօր կեսօրին, Փաշինյանը հասկացավ, որ չի կարող երկար ժամանակ լռել, ոչ թե այն պատճառով, որ հարգում է հայ հասարակությանը, որ հայ հասարակությունն է իրենից պատասխան ուզում, այլ, որ Ալիեւն է դա պահանջում եւ իր այսօրվա կմկմոցների տակ հերթական զիջումն էր՝ Ադրբեջանը քեզ ասում է «ֆաշիստ», դու ասում ես՝ եկեք հասկանանք, թե ինչու է այդպես։ Այդ մոտեցումը ընտանիքի ներսում կարող է լինել՝ ամուսինների միջեւ, երբ իրար հետ վիճում են, փորձում ես հասկանալ պատճառը, բայց երբ դիմացդ կանգնած է երկրի թշնամին, որը բացահայտ հայտարարում է, որ քեզ պետք է ոչնչացնի, այդ կմկմոցով դու ուղղակի ընդունում ես, որ Ադրբեջանի մեղադրանքը»,-«Հրապարակ»-ին ասում է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը հարցադրումներ է հնչեցնում՝ 2020թ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունե՞ր հարձակվել Արցախի Հանրապետության վրա, Շուռնուխի հատվածում փակել Գորիս-Կապան ճանապարհը, Շորժայի, Ներքին Հանդի եւ մյուս հատվածնում հարձակվել Հայաստանի վրա, 200 կմ-ից ավելի տարածք օկուպացնել ․․․«Նա չուներ այդ լեգիտիմ իրավունքը, բայց արեց, եւ՝ ի՞նչ։ Փաշինյանը, հայտարարելով, որ ես չեմ ուզում լեգիտիմ իրավունք տալ Ադրբեջանին լարվածության համար, ուղղակի քողարկում է զիջելու իր պատրաստակամությունը»,-արձանագրություն  է ընդդիմադիր պատգամավորը։

Խաչատրյանը հիշեցնում է՝ Փաշինյանը զիջել է ամենը, ինչ Բաքուն է ցանկացել՝ փոխարենը ոչինչ չստանալով ու մտահոգիչ համարում, որ Ալիեւը կրկին խոսում է այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նրա խոսքով, ակնհայտ է, որ Բաքվի ուզածը ճանապարհ չէ, այլ թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածք, որով Թուրքիան Ադրբեջանի  միջոցով կկապվի Կենտրոնական Ասիայի թրքախոս երկրների հետ։  «Ադրբեջանի այս պահանջին Փաշինյանը ենթարկվել է դեռ երկու տարի առաջ, երբ հայտարարում էր, թե այդ 47 կմ-ի համար հո ֆիտոսանիտարական փաստաթուղթ չե՞նք ուզելու։ Այսինքն, ինքն ասել է, որ պատրաստ է ավելի մեղմ ռեժիմ տրամադրել, բայց Ադրբեջանին եւ Թուրքիային դա չի բավարարում»,-շարունակում է Խաչատրյանը՝  շեշետելով, որ փոխանակ  հանրությանը  պատրաստեն դիմակայության՝ պաշտպանվելու, փորձում է արդարացնել Բաքվի պահանջները եւ հող նախապատրաստել Ալիեւի հրահանգները կատարելու համար։

«Ալիեւը հասկանում է, որ Փաշինյանն իր համար գտածո է,  նրանից հետո ով էլ գա իշխանության, Հայաստանի շահերը պաշտպանելու հարցում կլինի ավելի շահախնդիր ու սկզբունքային, ուստի, փորձում է մինչեւ վերջ քամել, հետեւաբար, Փաշինյանին օր առաջ հեռացնելը Հայաստանի գոյության ու փրկության անհրաժեշտ նվազագույն պայմանն է»,- եզրափակում է Արթուր Խաչատրյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company