ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Փաշինյանը, հեռանալով Ռուսաստանից, Հայաստանը տանում է դեպի Թուրքիա

13 Հունվար 2025

Ենթադրենք ԵՄ անդամակցության համար հանրաքվե արեցին, ժողովրդի 95%-ն էլ ասաց համաձայն եմ, հետո՞ Եվրամիությունից մենք ստացե՞լ ենք որոշակի ազդակ, որ իրենք ասում են՝ դուք հանրաքվե արեք, մենք մեր դռները ձեր առաջ կբացենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Եվրամիության կողմից ես չեմ տեսել որևէ ակնարկ, որ տեսանելի ապագայում Հայաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ: Թող ժողովրդին չփորձեն մոլորեցնել, որ հենց այս օրենքն ընդունվենք, վաղը չէ մյուս օրը Հայաստանը դառնալու է Եվրամիության անդամ։ Փորձում են ժողովրդին մոլորեցնել, ասենք քվեարկեք, վաղը չէ մյուս օրը Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ: Այս հարցում Նիկոլ Փաշինյանը կարծես տրիվիալ ճշմարտություն է ասում։

Ռուսաստանի արձագանքն էլի տրիվիալ ճշմարտություն է, որովհետև դու չես կարող միաժամանակ լինել մի մաքսային միության անդամ և մի միության, որն ավելի քաղաքական է, բայց նաև ստեղծել է որպես մաքսային միության, երկու աթոռի վրա միաժամանակ չես կարող նստել։ Ռուսաստանը ասում է, այն, ինչը Փաշինյանը չի ուզում ասի: Սա Ռուսաստանից հեռանալու խնդիր է, բայց ո՞ւր, ես չգիտեմ, որովհետև Հայաստանից արևմուտք Թուրքիան է։

Փաշինյանը, հեռանալով Ռուսաստանից, տանում է դեպի Թուրքիա: Ֆիդանի վերջին հայտարարությունը, այս իշխանությունների հայտարարությունները, որ Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և Եվրոպական Միության միջև, դա են հուշում: Ու դա այն դեպքում, երբ Թուրքիան ինքը 50 տարի է ճանկռտում է Եվրոպական Միության դռները, ասում են՝ մյուս տարի եկեք։ Իրենք ուղղակի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն են տանում և փորձում են Ռուսաստանի ազդեցությունը փոխարինել թուրքական ազդեցությամբ»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքով՝ իշխանությունների հայտարարած տնտեսության դիվերսիֆիկացիայի քաղաքականության արդյունքները տեսանելի չեն:

«Իրենք փորձում են բոլոր ձախողումներով հանդերձ, որոշակի զանգվածի վրա խաղան, ասեն, տեսեք, մենք գնում ենք դեպի Եվրոպա, Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե Ջերմուկում չեն գնում կոֆե խմեն, թե ինչու չեն գնում Ջերմուկ, ինքը մոռացավ ասել, որ թուրքերը Ջերմուկից մի քանի րոպեի ճանապարհի վրա են գտնվում, դրա համար են գնում դեպի Եվրոպա»,- ասաց Խաչատրյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company