ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Բռնելո՞ւ ենք ի վերջոյ հային արժանի պատմութեան քննութիւնը…

17 Հունվար 2025

2018 թ. ապրիլից ի վեր, Հայաստանի ու հայ ժողովրդի կեանքում արմատական եւ ըստ ամենայնի վտանգաւոր փոփոխութիւնները՝ հասարակա-քաղաքական, ազգային, պետական-կառավարական ու համընդհանուր ժողովրդային-հայրենական մակարդակներում, ապագայի հաշւին բազմապիսի հարցականների ու անորոշութիւնների դուռ են բացել։

Ապագայ, որն նոյն փոփոխութիւնների հետեւանքով, արդէն իսկ դարձել է աւելի անորոշ ու միգուցէ աւելի վտանգաւոր՝ մատնանշւած միեւնոյն ոլորտներում ու մակարդակներում։

Ահաւասիկ, մի քանի հարցադրումներ, որոնք հայկական եւ նոյնիսկ օտարերկրեայ փորձագիտական-քաղաքական ու սոցիոլոգիական շրջանակների կողմից բազմիցս բարձրաձայնւել եւ միաժամանակ այդ շրջանակների զարմանքն է յարուցել…

Զորօրինակ, դա ինչպէս է, որ կոռուպցիան, որպէս սոցիալ-տնտեսական արդար համակարգը վնասող ու վտանգող երեւոյթ, Հայաստանում «յեղափոխութեան» է յանգեցնում, բայց հազարամեակների հայրենի հողի կորուստը, նոյն հասարակայնութեան մի ստւար զանգւածի մօտ ոչ թէ յեղափոխութեան, այլ նոյնիսկ պետական անվտանգային դոյզն իսկ զգացումի տեղիք չի տալիս։ Դեռ չխօսենք յիմարացած ու ստամոքսային արժեչափերով սնւող-մտածող այն անհայրենիքների մասին, որոնք երբեւէ Արցախը հայկական չեն համարել…

Ինչպէ՞ս բացատրել, օրինակ, արւեստի անւանի՜ սփիւռքահայեր՝ Արսինէ Խանջեանների ու Սերժ Թանգեանների խիստ յանցաւոր ու մեղսակից լռութիւնը՝ Արցախի էթնիկ զտման, հայաթափման ու կորուստի կապակցութեամբ։ Կոռուպցիայի ժամանակներում ամէն առիթով բաց նամակներ գրող այդ անւանինե՜ րը հայրենիքի կորուստի խնդրով հայրենադաւ իշխանութիւններին բաց նամակներ գրելու «ձիրքից» զրկւե՞լ են…

Նրանց ցաւ չի՞ պատճառում ԱՐԱՐԱՏ-ը հայկական չհամարող անհայրենիքների լկտիութիւնը։ Կամ՝ նոյնինքն «system of a dawn»-ով հանրահռչակւած ու Հայոց Ցեղասպանութիւնն դատապարտած պրն. Թանգեանը բաց նամակ, թէկուզ բանաւոր, խօսք չունի՞ ասելու հայրենադաւների արտաքին քաղաքականութեան գերատեսչութեանը՝ Հայոց Ցեղասպանութիւնը դիւանագիտական առաջնահերթ օրակարգերից դուրս հանելու համար…

Ժամանակին ձեր իսկ պաշտպանած-հովանաւորած «թաւշեայ յեղափոխականները» Հայ ժողովրդի ու հայոց պատմութեան դասագրքերը ձեւով ու բովանդակութեամբ փոխել են համահունչ՝ թուրք-ադրբեջանական պատմաշինութեան. հապա՝ ու՞ր է ձեր զայրոյթը «հակակուռոպցիո՜ն ու ժողովրդավա՜ր Հայաստան» գովազդող՝ պատեհապաշտ-կարիէրիստներ…։

Պատասխանը, սակայն, խոշոր տոկոսով կայանում է նրանում, որ յիշեալները, ինչպէսեւ՝ հասարակայնութեան լայն խաւերը մոլորւածի վիճակում յայտնւած լինելու բերումով, սեփական զղջանքը արտայայտելու յարմար առիթների փնտրտուքի մէջ են։

Դա, անշուշտ, ուշ թէ շուտ՝ պատահելու էր, բայց ներկայ իրավիճակում, երբ բուն Հարենի երկիրը դէմ-յանդիման է ամբողջական կորուստի սպառնալիքների, ամենաչնչին յապաղումն իսկ, մեծագոյն ռիսկեր է պարունակելու։

Այլեւս բուն հայրենի հողում եւ ինչու ոչ՝ մշտապէս հայրենապաշտ Սփիւռքում, անյետաձգելի ու անմիջական նպատակ պէտք է սեպւի անդունդի եզրին յայտնւած՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆԸ տանող համարժէք պահանջի ու պայքարի բոլոր առումներով արդարացւած գործառոյթը։ Իսկ այդ փրկարար նպատակին հասնելու առաջնահերթ հանգրւանը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ ապազգային ու յանձնւողական իշխանութիւնից ձերպազատւելը եւ դրա փոխարինումը՝ համազգային հայրենանւէր կառավարութեամբ։

Հայաստանեան ներքաղաքական նոր զարգացումների անմիջական հեռանկարը մէկ կողմից, իսկ արտաքին ճակատի վրայ ադրբեջանաթուրքական տանդեմի ներգործուն սպառնալիքները միւս կողմից, պարզորոշ են դարձնում ազգային ընդդիմադիր ուժերի ու մասնաւորաբար «Սրբազան պայքարի»-ի առաւել քան երբեւէ անտեղիտալի երթի հուժկու թափով շարունակելու հրամայականը։

Բովանդակ հայութիւնը Հայաստանում եւ Սփիւռքում կանգնած է ճակատագրորոշ եւ անկիւնադարձային այնպիսի մի իրողութեան առջեւ, որով վերջնականապէս վճռահատւելու է իր, որպէս ազգ ու պետութիւն գոյատեւել-չգոյատեւելու հանգամանքը։

Հնամենի մեր պատմութեան երկայնքում բազմաթիւ օրինակներ կան վկայակոչող, որ հայն ու Հայաստանը բռնել են միեւնոյն պատմութեան քննութիւնը արժապավայել կեցւածքով ու կամարտայայտութեամբ։

Լիայոյս լինենք, որ այս՝ երրորդ հազարամեակի առաջին քառորդդարեայի աւարտին հայ ժողովուրդը մէկ անգամ եւս դիմագրաւելու եւ յաղթահարելու է իրեն ու սեփական բնօրրանը կործանելուն միտւած մարտահրաւէրները։

Յ. Գ.- «Ժողովուրդներն առաջացել են դարերի խորքում։ Նրանց մի մասը պատմութեան ընթացքում ոչնչացել է, միւս մասը գոյատեւում է մինչեւ մեր օրերը։

Ազգային գաղափարախօսութեան նպատակը ազգի գոյապահպանումն է։ Բոլոր այն ժողովուրդները, որոնք ունեցել են ազգային գաղափարախօսութիւն եւ ղեկավարւել են այդ գաղափարախօսութեան հիմնադրոյթներով, բռնել են պատմութեան քննութիւնը։

Պատմութեան քննութիւնը չեն բռնել այն ժողովուրդները, որոնք չեն ղեկավարւել ազգային գաղափարախօսութեան հրամայականով։

Ահա թէ ինչու ազգային գաղափարախօսութիւնը ժողովուրդների գոյապահպանման միակ եւ հիմնական երաշխիքն է։

Ահա թէ ինչու ազգային գաղափարախօսութիւնը մշտապէս հանդիսացել է յարատեւող բոլոր ժողովուրդների ազգային եւ պետական քաղաքականութեան առանցքը։

Ազգային գաղափարախօսութիւնն այլընտրանք չունի »* ։

* Խուրշուդեան Լ., Հայոց Ազգային Գաղաթարախօսութիւն, Երեւան 1999 թ., էջ 5։

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company