ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

10 աշխատանքային օրվա ընթացքում Փաշինյանը Ալիեւին 3 էական զիջում արեց

18 Հունվար 2025

Նիկոլ Փաշինյանը 10 աշխատանքային օրվա ընթացքում 3 էական զիջում արեց Ալիեւին, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նախօրեին, այսպես կոչված, սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովների միջեւ ձեռք բերված համաձայնությանը։

Շահին-Մուստաֆաեւ-Մհեր Գրիգորյան հայտարարությունը, Արթուր Խաչատրյանի խոսքով, այդ զիջումներից հերթականն է, իսկ առաջին ծխծեռնակը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի համաձայնությունն էր՝ Ալիեւի պահանջին ընդառաջ։

«Դա Ալիեւի պահանջի կատարումն էր, ճիշտ է՝ Փաշինյանը դեռ անցյալ տարի խորհրդարանում հռետորական հարց էր ուղղել, թե՝ իսկ ի՞նչ է տալիս Մինսկի խումբը Հայաստանին, բայց, եթե Հայաստանի համար օգուտ չէր տրամաբանական կլիներ ենթադրել, որ Հայաստանը առաջինը պետք է դիմեր, բայց Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է դիմել՝ Ադրբեջանի հրահանգից հետո»,-ասում է պատգամավորը։

Հաջորդ զիջումն, ըստ Խաչատրյանի, վերաբերում է սահմանադրական հանրաքվեին ու շեշտում է՝ եթե անցյալ տարի ՔՊ-ականները հայտարարում էին, որ այն պետք է անցկացվի 2027 թվականին, օրեր առաջ հայտարարվեց, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի 2026 թվականին, որն, ըստ մեր զրուցակցի, արտացոլելու է Ալիեւի պահանջները, հենց այդ պահանջները բավարարելու համար է Նիկոլ Փաշինյանը մոգոնել «իրական Հայստանի ցնորամտությունը»։ Պատգամավորն ընդգծում է՝ տարեսկզբին Ալիեւը հոխորտաց ու սպառնալիքներ տեղաց Հայաստանի հասցեին, հաջորդ օրը Փաշինյանը համաձայնեց կատարել նրա բոլոր պահանջները, իսկ որոշներին ընդհանրապես չպատասխանեց։

«Երեկ մենք տեսանք երրորդ զիջումը Ալիեւին։ Ընդամենը 10 աշխատանքային օրվա ընթացքում Փաշինյանը Ալիեւին 3 էական զիջում արեց։ Մուստաֆաեւ- Գրիգորյան հայտարարությունը բավականին խրթին է ձեւակերպված՝ սկիզբը Հայաստան-Վրաստան-Ադրբեջան խաչմերուկից, այսինքն, նախկին Նոյեմբերյանի շրջանից՝ Սադախլո, Մառնեուլի եւ այլն, սկսում են եւ գնում են դեպի հարավ։ Ինչո՞ւ է Ադրբեջանը պնդել, որ այդ կետից սկսեն սահմանազատումը, որովհետեւ նրանք հայտարարում են, թե այնտեղ է գտնվում իրենց, այսպես կոչված, Ասկիպարի անկլավները։ Ո՛չ մի Ասկեպար ես չեմ ճանաչում, բայց Ադրբեջանը հավակնություններ ունի հայկական Ոսկեպարի նկատմամբ։ Այդտեղով սահմանազատման գնալով, Փաշինյանը, փաստորեն Ալիեւին խոսք է տալիս՝ հանձնել նաեւ Ոսկեպարի հատվածը»,-շարունակում է Խաչատրյանը։

Մինչդեռ, տրամաբանական կլիներ, եթե, այսպես կոչված, սահմանազատման աշխատանքներն սկսեին, օրինակ, Ջերմուկից կամ Շորժայից, որտեղ Ադրբեջանը դեռեւս 2021 -ից է տարածքներ օկուպացրել կամ, ինչպես ընդդիմադիր պատգամավորն է նկատում, օրինակ, հայկական Արծվաշենից, որը Ադրբեջանն օկուպացրել է դեռ 1992 թվականից։

Հիշեցնենք, հունվարի 16-ին պաշտոնական հայտարարություն եղավ այն մասին, որ Մուստաֆաևի ու Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել «սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ ՀՀ, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև ՀՀ եւ և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետայսպես»:

Արթուր Խաչատրյանը հիշեցնում է, որ օրինակ, Բերքաբերի հատվածում ՀՀ իշխանությունը, առանց հայելային հետքաշում պահանջելու, Ադրբեջանին հանձնեց հայկական ինքնիշխան տարածքներ՝ էական հատված Կիրանցի տարածաշրջանում։ «Հիմա Փաշինյանն ասում է, որ դա Հայաստանի միակ ձեռքբերումն է։ 34 տարի անկախ լինելու պարագայում Փաշինյանը միակ ձեռքբերում է համարում ժեշտից ինչ-որ ցանկապատ»,-արձանագրում է ընդդիմադիր պատգամավորը։

Մտահոգիչ է նաեւ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը։ Ադրբեջանի ռազմական ներխուժման հավանականությունը մեծ է համարում Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ ռուս սահմանապահներն այդ հատվածից դուրս բերվեցին ու հիմա իշխանությունը փորձում է պատրանք ստեղծել, թե ամերիկյան հեռացող վարչակազմի հետ կնքված գործընկերության փաստաթուղթը կարող է ապահովել ՀՀ անվտանգությունը, մինչդեռ ԱՄՆ-ն այդ տեքստով որեւէ պատասխանատվություն չի ստանձնում՝ ապահովելու ՀՀ սահմանների անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։

Ստեղծված իրավիճակում, երբ վերահաս է ադրբեջանական նոր հնարավոր ագրեսիան, Հայաստանը կորցրել է հին դաշնակիցներին, իսկ նորերին ձեռք չի բերել՝ գործնականում մնալով մեկուսացման մեջ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբեր 2. Արցախի Հանրապետության հռչ

1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային և Շահ

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company