ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին

22 Հունվար 2025

Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող գլխավոր դատախազ Մերիկ Գարլենդին ներողություն խնդրել «Լիվինգսթոն խումբ» (Livingston Group) լոբբիստական ընկերության հետաքննության համար, որին Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է վճարել Հայոց ցեղասպանությունը ժխտելու և դրա ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից արգելափակելու համար։

Լիվինգսթոնը Գարլենդին մեղադրում է «Դեմոկրատական կուսակցության ռազմավարության գործիք լինելու մեջ, որը չարաշահում է արդարադատության նախարարությունը՝ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անմեղ մարդկանց նկատմամբ անարդարություն գործելու համար»։ Լիվինգսթոնը եղել է հանրապետական կոնգրեսական 1977-1999 թվականներին: Նախատեսվում էր, որ նա դառնալու էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ, սակայն նա հրաժարական տվեց իր արտամուսնական կապի բացահայտումից հետո: Հետագայում նա հիմնեց և 25 տարի շարունակ ղեկավարեց «Լիվինգսթոն խումբ» ընկերությունը:

Լիվինգսթոնն իր մեկնաբանության մեջ գրել է, որ «2022 թվականին Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) երկու գործակալներ եկան իմ տուն, Նոր Օռլեան և [2,5 ժամ] ինձ հարցաքննեցին՝ 2018թ․ միջազգային հաճախորդի մեր ներկայացուցչության հետ կապված միջադեպերի վերաբերյալ»։ ՀԴԲ-ի գործակալները ներկայացրեցին «խուզարկության հրաման իմ ընկերության բոլոր գրառումների համար՝ կապված իրենց հարցերի հետ»։ Հաջորդ օրը ՀԴԲ-ն նրան հայտնեց, որ նա «հանցագործության մեղադրանքի թիրախ է»։

Լիվինգսթոնը հայտարարեց, որ 2023 թվականի դեկտեմբերին ՀԴԲ-ի գործակալը հարցազրույց է ունեցել իր աշխատակիցներից մեկի հետ, որը «սաստիկ վախեցած էր։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին նա քնեց, իսկ հաջորդ օրը չարթնացավ»։ Լիվինգսթոնը գրել է, որ «20 ամսվա ընթացքում ամեն օր ու գիշեր ես ապրում էի այն հավանականությամբ, որ մուրճը կարող է ընկնել ցանկացած պահի: Այն ամենը, ինչի համար ես աշխատել եմ, կվարկաբեկվեր, իմ ընկերությունը կփլուզվեր, աշխատողներս կկորցնեին իրենց աշխատանքը, բոլորս զրպարտվելու էինք մամուլի կողմից, իսկ ես կարող էի հայտնվել բանտում»։

Լիվինգսթոնը պնդել է, որ ինքն ու իր ընկերությունն «անմեղ են բոլոր մեղադրանքներից …. Մենք անհավատալի գումարներ ենք ծախսել փաստաբանի վրա, երեք անգամ ավելին, քան վաստակել ենք ներկայացնելով խնդրո առարկա հաճախորդին: Մեր փաստաբանները պատրաստել են 88 էջանոց համառոտագիր՝ հերքելով բոլոր մեղադրանքները։ Նրանք հաջողությամբ հանեցին մեղադրանքները, բայց ես համոզված եմ, որ [արդարադատության] դեպարտամենտի գործողությունները եղել են քաղաքական և չարամիտ՝ ուղղված իմ դեմ որպես լոբբիստի, որն աջակցում էր Դոնալդ Թրամփին և քննադատում նախագահ Բայդենին …. Մեր գործի վաղեմության ժամկետը լրացավ նոյեմբերին, և մեղադրողներն ասացին, որ իրենք այլևս շահագրգռված չեն մեղադրանք առաջադրելու մեջ»:

Բավարարվելու փոխարեն, որ իր և իր ընկերության դեմ ուղղված մեղադրանքները հանվել են, Լիվինգսթոնը շարունակեց պնդել, որ «Թրամփի վարչակազմի անդամները և անձամբ պարոն Թրամփը հետապնդվել և ձերբակալվել են: Նրանց կյանքը կործանվել է գրասենյակային աշխատանքի աննշան խախտումների պատճառով: Թրամփը հաղթել է իրեն ոչնչացնելու փորձերը, բայց մյուսների բախտն այնքան էլ չի բերել»: Լիվինգսթոնը հարմար կերպով մոռացել է, որ Թրամփը դատապարտվել է սեռական ոտնձգությունների և 34 հանցագործությունների համար՝ դառնալով Միացյալ Նահանգների առաջին նախագահը, որը դատապարտված հանցագործ է:

Լիվինգսթոնի բողոքը համատեքստի մեջ դնելու համար եկեք մի փոքր ավելին իմանանք այս մարդու մասին և տեսնենք, թե ով ումից պետք է ներողություն խնդրի։

«Նյու Յորք Թայմսը», 2007 թվականի հոկտեմբերի 17-ին հրապարակված՝ «Թուրքիայի մարդը Կապիտոլիումում» վերնագրով հոդվածում, ներկայացրել է Լիվինգսթոնի ընկերության չարագործ գործունեության մասնակի ցուցակը՝ հանուն ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի միլիոնավոր դոլարների:

«Թայմսը» Լիվինգսթոնին նկարագրել է որպես «Թուրքիայի գլխավոր լոբբիստ, որն արգելափակում է Կոնգրեսի ջանքերը՝ ընդունելու Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Երկու անգամ հաջողության հասնելուց հետո [2000 և 2004 թվականներին] և իր ընկերության՝ «Լիվինգսթոն խմբի» համար հավաքելով ավելի քան 12 միլիոն դոլար՝ նա կրկին առաջ է մղում իր հաճախորդին …. Նա թուրք պաշտոնյաներին ուղեկցել է Կապիտոլիում՝ զգուշացնելու, որ բանաձևը սպառնում է ոչնչացնել իրաքյան պատերազմի ուժեղ դաշինքը»:

«Բանաձևին աջակցող [Ներկայացուցիչների պալատի] անդամների շրջանում դասալքությունների աճը ցույց տվեց, որ պարոն Լիվինգսթոնի հզոր ջանքերը թափ են հավաքում», գրում է «Թայմսը»: «Պարոն Լիվինգսթոնը փող է շաղ տվել Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների, Ազգային հանրապետական Կոնգրեսի հանձնաժողովի և այլ քաղաքական կազմակերպությունների վրա: Նա և իր ընկերությունն ավելի քան 200 հազար դոլար են նվիրաբերել նախընտրական քարոզարշավին վերջին ընտրական շրջանում, ցույց են տալիս արձանագրությունները …. Այս հարցում Թուրքիայի փողերն ու բարձր մակարդակի կապերը հակադրվում են ամերիկահայ քաղաքացիական խմբերի համառ և զգացմունքային արշավին», գրել է «Թայմսը»։

Թուրքական կառավարությունը, ոչ մի քար քարի վրա չթողնելու համար, վարձեց նաև «նախկին կոնգրեսական Սթիվեն Ջ. Սոլարզին, որի ընկերությունն այս ամառ ստացավ 165 հազար դոլար՝ պարոն Լիվինգսթոնի հետ համաձայնագրով Թուրքիայի անունից լոբբինգ իրականացնելու համար»։ Թուրքիան նաև վարձեց «մեկ այլ նշանավոր լոբբիստ Ռիչարդ Ա. Գեբհարդտին Միսսուրիից՝ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին առաջնորդ և դեմոկրատ», որը համահովանավորել էր Ցեղասպանության մասին բանաձևը, երբ Ներկայացուցիչների պալատի անդամ էր: Նրա «DLA Piper» ընկերությունը Թուրքիայի հետ մեկ տարվա լոբբիստական պայմանագիր է կնքել 1,2 միլիոն դոլարով: Միայն 2005 թվականի օգոստոսից սկսած 12 ամիսների ընթացքում Թուրքիան 3,2 միլիոն դոլար ծախսեց լոբբիստների և հասարակայնության հետ կապերի ընկերությունների վրա։

«Լիվինգսթոն խումբը» լոբբինգ է իրականացրել նաև Ադրբեջանի, Կոնգոյի և Կայմանյան կղզիների համար։ «Ընկերության եկամտի ավելի քան մեկ քառորդը, որը կազմում է ավելի քան 71 միլիոն դոլար, ստացվել է օտարերկրյա հաճախորդներից», բացահայտել է «Թայմսի» հոդվածը:

Փոխարենը պահանջելու, որ գլխավոր դատախազ Գարլենդը ներողություն խնդրի, Լիվինգսթոնն ինքը պետք է ներողություն խնդրի համաշխարհային հայ համայնքից՝ Հայոց ցեղասպանության ժխտման իր նողկալի ստերը տարածելու և շահույթ ստանալու համար: Լիվինգսթոնը պետք է Թուրքիայում իր վաստակած 12 միլիոն դոլարը նվիրաբերի Ամերիկայի հայկական կազմակերպություններին՝ իր և իր ընկերության թույլ տված կեղծիքների հատուցման համար։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company