ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Ասուլիսներ

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը

23 Հունվար 2025

Այսօր՝ հունվարի 23-ին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով:

Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը և պատասխանել լրագրողների հարցերին:

«Ակնհայտ է, որ Հայաստանի ներկա իշխանությունները այդպես էլ չեն ընկալում աշխարհաքաղաքական զարգացումները, ադեկվատ չեն ներկա իրավիճակին, այլ տրամագծորեն հակառակ վարքագիծ են իրականացնում, աշխարհը հիմա շարժվում է ազգային շահերը առավելագույնս պաշտպանելու մոտեցումով, Հայաստանի օրվա իշխանությունը գնում է ազգային շահերը զիջելու, հանձնելու մոտեցումով, կեղծ հայտարարություններ անելով, թե գնում է խաղաղության»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մասով ՌԴ-ի հիշատակմանը։

Ըստ Մինասյանի՝ աշխարհում ընթանում է ազգային շահերն առավելագույնս պաշտպանելու մոտեցում, սակայն ՀՀ իշխանություններն առաջնորդվում են դրանք զիջելու, հանձնելու մոտեցմամբ՝ «կեղծ տիտղոսային հայտարարություն անելով, թե գնում են խաղաղության։

Պատգամավոր խոսքով, իրականում այդ խաղաղության տակ թաքնված են ամենամեծ հնարավոր հանձնումները։

«Այն, ինչ անում է այսօրվա իշխանությունը, թե՛ նոյեմբերի 9-ի պարտավորությունների կամ իրավունքների իրացման անկարողության դրսևորմամբ, թե՛ եվրոպական հատվածի հետ հարաբերությունների շրջանակներում, թե՛ ձևական կեղծ հայտարարություն անելով, մի նատակ է հետապնդում՝ առավելագույնս պահպանեն իրենց իշխանությունն ու նեղ խմբային անվտանգությունը»,-ասաց նա։

Արծվիկ Մինասյանը ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության օրակարգը համարում է «կեղծ և արկածախնդրային»։

Նրա խոսքով՝ իշխանություններն արհեստական օրակարգ առաջ տանելու փոխարեն պետք է իրականացնեն այն նախագծերն ու նախաձեռնությունները, որոնք ամրագրված են 2017թ. ստորագրված Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրով։ Չէ՞ որ այս փաստաթղթի իրականացումը նախատեսում է լայնածավալ աշխատանք, ինչպես նաեւ բարեփոխումներ բոլոր ոլորտներում։ Ավելին, փաստաթուղթը Հայաստանը չի դնում աշխարհաքաղաքական ընտրության առջեւ։ «Սակայն դրա փոխարեն իշխանությունները մտցրել են թեմա, որը ներկա աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում չափազանց վտանգավոր է եւ կարող է ունենալ սարսափելի հետեւանքներ։ Դա կարող է պառակտում առաջացնել հայ հասարակության մեջ, բացել լարվածության եւ առճակատման նոր օջախներ»,- նշեց Մինասյանը։

Պատգամավորի կարծիքով՝ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իրավական անհեթեթություն։ Չէ՞ որ խորհրդարանի օրակարգում ընդգրկված փաստաթուղթն ամեն ինչ է, բայց ոչ օրենք։ «Այս ձեւով փաստաթուղթը չի համապատասխանում օրենքով սահմանված որեւէ չափանիշի։ Սա լավագույն դեպքում հայտարարություն է»,- ընդգծեց պատգամավորը։

Ընդդիմադիր դաշտում փոխադարձ ցեխարձակումները լավ բանի չեն բերում Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված Անդրանիկ Թևանյանի հայտարարություններին։

«Ավելին՝ ես կարծում եմ, որ այսօր ո՛չ դրա ժամանակն է, ո՛չ էլ տեղը, որ փորձենք մեկը մյուսին մեղադրանքներ ներկայացնել, և եթե եղել են տարբեր ժամանակներում թերություններ ու սխալներ․․․ հիմա, երբ հայրենիքը կործանող քաղաքական ուժի հեռացման առաջնահերթությունն է դրված, բոլորս պետք է լծվենք այս կարևոր խնդրի լուծմանը։ Այդ խնդիրը պահանջում է նաև բոլոր ընդդիմադիր ուժերի կոնկրետ արժեքների շուրջ համաձայնությունը՝ պետություն, հայրենիք, մեր ազգային արժանապատվություն, համահայական համախմբում և դրա համատեքստում նաև առանց որևէ անձնական կենտրոնացվածության համախմբվել այս գաղափարն իրականացնելու հարցի շուրջ»,-ասաց նա։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ՀՅԴ-ն միշտ կողմ է եղել համախմբված և միասնական պայքարին։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company