Հայաստանի իշխանությունները վարում են անկանխատեսելի արտաքին քաղաքականություն
23 Հունվար 2025
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը հյուրընկալվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին:
Հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային հարաբերություններին եւ Հայաստանի վրա դրանց ազդեցությանը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ վերջինիս հնչեցրած մեսիջներին, Ազգային ժողովում իշխանությունների կողմից բարձրացված Եվրամիությանը անդամակցելու քննարկումներին եւ այլ հարցերի:
Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը Գեւորգ Ղուկասյանը բնորոշել է որպես կանխատեսելիության տոտալ բացակայություն:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում