ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Ի հակազդումն տգիտության. Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարությունը

27 Հունվար 2025

Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ անընդունելի պնդումներ, որոնք իրենց էությամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականության այնպիսի անպիտան թեզեր, որոնք տասնամյակներ շարունակ մերժվել են ոչ միայն Հայաստանի և համայն հայության, այլև միջազգային առաջադեմ հանրության, տասնյակ պետությունների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպությունների, և նույնիսկ բազմաթիվ թուրք մտավորականների կողմից։

Հայոց ցեղասպանության էության նենգափոխումը, կատարված ոճրագործության մասշտաբների մեղմացումը, Հայոց ցեղասպանության խնդրի միջազգայնացման դեմ արշավը և տարատեսակ այլ շահարկումները նախ և առաջ անարգանք են անմեղ զոհերի հիշատակին։ Հայաստանի կառավարության ղեկավարի ցնորամիտ ելույթները անարգանք են նաև Հայոց ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ հետազոտող հայ և օտար գիտնականների, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար պայքարած հարյուրավոր մարդասերների, այդ ոճրագործությունն ընդունած տասնյակ պետությունների համար։

Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն։

Եթե չլիներ մեր ժողովրդի, հասարակական-քաղաքական և ակադեմիական լայն շրջանակների ցասումն ու արհամարհանքը հիշյալ պնդումների նկատմամբ, գուցե անհրաժեշտ լիներ, իբրև հակազդում փաշինյանական տգիտության, անդրադառնալ 1939թ․ «ցեղասպանություն» տերմինի բացակայությանը, կամ ավելի ուշ, 1943-1944թթ․ Ռաֆայել Լեմկինի կողմից այդ տերմինի ստեղծմանը՝ ինչը Լեմկինի համար դարձել էր անհրաժեշտություն դեռ 1921 թվականից՝ էապես ազդված Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից և նկարագրելու հենց հայության դեմ կատարվածը։ Առավել, Լեմկինի իսկ վկայությամբ, հայկական մի շարք կազմակերպություններ և հայ անհատներ կարևոր ներդրում են ունեցել այդ ժամանակ նոր ձևավորված ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 1948թ.-ին որդեգրման, և ապա՝ տարբեր պետությունների կողմից վավերացման գործում։ Եթե Փաշինյանի նկատմամբ լրջության որևէ նշույլ մնացած լիներ, գուցե անհրաժեշտություն լիներ ընդգծել Հայոց ցեղասպանության բացառիկ փաստագրվածությունը, անդրադառնալ նաև այն հսկայական գիտական, հանրային ու քաղաքական աշխատանքներին, որ մինչև երկրորդ աշխարհամարտի սկիզբն ու դրանից հետո կատարվել են հայկական ջարդերի ուսումնասիրության, խնդրի միջազգային հանրահռչակման ու կանխարգելման ուղղությամբ, սկսված 1890-ական թթ․ համիդյան ջարդերից, քանի որ արդեն 19-րդ դարավերջից ու 20-րդ դարասկզբից, նույնիսկ մինչև Հայոց ցեղասպանությունը, եվրոպական բազմաթիվ երկրներում հասարակական-քաղաքական լայն շրջանակներն ու տեղական մամուլը խոսում էին իր հայրենիքում հայության դեմ սկիզբ առած բնաջնջման քաղաքականության մասին։ Նաև հե՛նց այդ պայքարի արդյունքում էր, որ միջազգային հարաբերություններում հայությանն առնչվող հարցերը արծարծելու համար ՀՅ Դաշնակցությունը Ֆրանսիայում, Շվեյացարիայում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում և այլուր ստեղծեց ու օժանդակեց մի շարք կազմակերպությունների աշխատանք, որոնք էլ հետագայում գաղափարաքաղաքական հիմք հանդիսացան Հայ դատի համակարգի ստեղծման համար։

Կիսագրագիտությամբ համեմված տգիտության հերթական դրսևորման ընթացքում, Փաշինյանը փորձում է կրկնել այն ինչ նախկինում ասել է, թե իբր մենք դրսից, «ինչ որ մեկի միջոցով ենք ընկալել» մեր պատմությունը։
Ավելին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային հարաբերությունների համակարգը խիստ տարբեր էր նախապատերազմյա ժամանակահատվածից և տրամաբանական է, որ հայ ժողովուրդը, օգտվելով ստեղծված իրավիճակից ավելի մեծ թափով սկսեց հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգայնացման խնդիրը՝ թե՛ հայրենիքում, թե՛սփյուռքում։ Եթե Հայաստանի առաջին Հանրապետության օրոք և առաջիկա տասնամյակներին, միջազգային իրավունքում ցեղասպանության հանցագործության որակման բացակայության պայմաններում հայության աշխատանքը կենտրոնացել էր Թուրքիայի կողմից գրավված և միջազգային պայմանագրերով Հայաստանին պատկանող տարածքների վերադարձի վրա, ապա հատկապես 1952թ.ից հետո, երբ արդեն ուժի մեջ էր մտել ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, երբ Թուրքիայի կողմից նոր թափ էր առել 1915-1923թթ. հայության նկատմամբ գործված մարդկության դեմ հանցագործությունները ժխտելու քաղաքականությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ևս դարձավ հայության օրակարգի հարց։

Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը, ով իր իշխանության երկարաձգման գործում հիմնականում հենվում է տարբեր ուժային կենտրոնների վրա, վերջիններիս աջակցության կորստի մոտալուտ վտանգը զգալով, սկսել է դաշնակիցներ փնտրել թշնամական շրջանակներում և ներհայկական խոսույթ ներմուծել այնպիսի գաղափարներ, որոնք, ինչպես վերը նշվեցինք, տասնամյակներ շարունակ մերժված է քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Փաշինյանի անցած վեց և ավել տարիների վարքի տարբեր երեսներին կարելի է տալ իրավական և / կամ բժշկական տարբեր գնահատականներ, սակայն այս՝ հայության ու Հայաստանի դեմ թշնամական վարքագծով պետությունների նկատմամբ իր հավատարմությունը կարելի է բնորոշել նաև «ստոկհոլմյան համախտանիշով» (Երբ զոհն սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ, Stockholm syndrome)։ Այս հավանական բացատրությունը չի մեղմացնում Փաշինյանի հանցագործությունը հայոց պետականության ու պետության նկատմամբ, այլ հավելյալ անգամ ընդգծում է, որ վարչապետի աթոռին նստած՝ Փաշինյանը սխալ տեղում է։

Միջանկյալ նշենք, որ Հայաստանը տևական ժամանակահատված, սկսած 1990-ականների վերջից, բայց հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, միջազգային հարաբերություններում դիրքավորվել է որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ պետություն՝ էականորեն բարելավելով այդ հանցագործության վաղ ազդարարման ու կանխարգելման միջազգային իրավաքաղաքական մեխանիզմները։ Սակայն, Հայասատանի վարչապետի այս և նման հայտարարությունները նաև այդ աշխատանքին են հարվածում։

Հայաստանի իշխանությունների կողմից նման հայտարարությունների պայմաններում Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը պարբերաբար առերեսվում է հավելյալ խնդիրների, որոնց պայմաններում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներն էապես դժվարանում են։ Պետք է նկատել, որ նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները, վարձու լոբբիստներն ու ամենուր տարածվող հակաքարոզչությունը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
27 հունվար 2025թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Ակնարկ. Ազատ Նաւարկութեան Քաղաքական Ըն

Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը, թէ Իրանի հետ կնքուած հրադադարի

09 Հուլիս 2026
Միջազգային իրավունքը կորցնում է հեղինա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

08 Հուլիս 2026
Պատնէշել Գահավիժումը

Ներելի՞ էր պատրանք ունենալ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը օրէնքներու ճշգ

08 Հուլիս 2026
Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության

07 Հուլիս 2026
Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկա

Հայ քաղաքական կուսակցութիւններու համահայկական եւ լիբանանեան մարմիններու ներկայ

07 Հուլիս 2026
Այս իշխանության դեմ պետք է համակարգված

«Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, մարդկանց մանդատ

07 Հուլիս 2026
Ռէալփոլիթիքի Գործօնը Իր Իսկական Դիմագծ

Վարչապետ Նեթանիահուի կառավարութեան անակնկալ նախաձեռնութիւնը՝ Հայոց Ցեղասպանութ

07 Հուլիս 2026
Բագրատունի Այցելեց Մխիթարեան Միաբանութ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում

06 Հուլիս 2026
Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաք

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդ

06 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետ

06 Հուլիս 2026
Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ա

05 Հուլիս 2026
«Աստուած իմ, գոհարեղէ՜նս»

Յաճախ թերթերու կտրօններ մէկ կողմ կը դնեմ առիթով մը անդրադառնալու համար անոնց։

05 Հուլիս 2026
Տարագիրների հանդեպ քաղաքականությունը Հ

«Ճակատամարտ» օրաթերթը հրատարակվել է 1918-1924 թթ. Օսմանյան Թուրքիայի մայրաքաղա

05 Հուլիս 2026
Հետընտրական գործընթացները Հայաստանում:

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները,

05 Հուլիս 2026
Միացումից անկախացում: Ներքաղաքական խմո

Պատմության լուսարձակ «Դրօշակի» 2026 թ.․ երկրորդ համարում «Միացումից անկախաց

05 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company