ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը այլակերպելու միտող յայտարարութիւնները կը հարուածեն հայ ազգի արդար պահանջատիրութեան

28 Հունվար 2025

Անցնող օրերուն, Զուիցերիոյ հայ համայնքի խումբ մը անձերու հետ հանդիպման ընթացքին Նիկոլ Փաշինեանը Հայոց Ցեղասպանութեան առնչութեամբ անխոհական պնդումներով ելոյթ ունեցաւ եւ մօտաւոր չափանիշներով, Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութիւնը քննարկման օրակարգի եւ բանավէճի վերածելու գծով «խորհրդածելու» վտանգաւոր միտքը յառաջ մղեց։

Միջազգային ցեղասպանագիտական հաստատութիւններ, պետութիւններ եւ պատմաբաններ տասնամեակներու ընթացքին յստակօրէն հաստատած են Հայոց Ցեղասպանութեան պատմական անսակարկելի ճշմարտութիւնը։ Ի հակադրութիւն այս իրողութեան՝ թրքական հանրապետութեան կողմէ Հայոց Ցեղասպանութեան ուրացումը՝ Օսմանեան կայսրութեան ուրացման քաղաքականութեան անմիջական շարունակութիւնն է, որ 19-րդ դարու վերջաւորութեան կը ժխտէր hայկական կոտորածները։ Հայաստանի Հանրապետութեան որեւէ ղեկավարի կողմէ Հայոց Ցեղասպանութիւնը վերաքննարկման համազգային օրակարգի վերածելու քայլ համազօր է պատմական ճշմարտութիւնը քաղաքական որորգայթներու անդառնալի փորձութեան մատնելուն։

Հայաստանի Անկախութեան հռչակագրին մէջ ներառուած հետեւեալ ենթաբաժինը՝ «Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին», վերահաստատում մըն է եւ հայ ազգի պատմական յիշողութիւնը վառ պահելու այն ապացոյցն է, որ Արեւմտեան Հայաստան կոչուող աշխարհագրական տարածքին վրայ ապրող եւ արարող ազգի մը ստուար հատուածը ծրագրուած բնաջնջման ենթարկուած է։

Պատմական արհաւիրքի իրողութիւնն ու ճշմարտացիութիւնը վերստին չափակշռման ենթարկելու փորձութիւնը պետական որեւէ ղեկավարի մը կողմէ դաւադիր հարուած է մեր ազգային շահերուն։ Հայ ժողովուրդի պահանջատիրութիւնը նսեմացնելու որեւէ քայլ հարուած կը հասցնէ հայութեան կողմէ ցեղասպանութեան ճանաչման երկարամեայ պայքարին, Միացեալ Նահանգներէն մինչեւ Եւրոպա, Աւստրալիայէն մինչեւ Միջին Արեւելք։

2020 թուականի Յուլիսին հրապարակուած ՀՀ Ազգային անվտանգութեան ռազմավարութան հայեցակարգի «Ցեղասպանութիւն եւ կանխարգիլում» ենթաբաժնի 5.17, 5.18, 5.19 կէտերուն մէջ յաջորդաբար արձանագրուած են.

– Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը եւ դատապարտումը մեծ աւանդ է ներդնում նոր ցեղասպանութիւնների կանխարգելման գործում:

– Թուրքիայի կողմից Հայաստանի եւ հայ ժողովրդի համապարակ անվտանգութիւնը յարգելը Հայոց ցեղասպանութեան զոհերի եւ նրանց ժառանգների իրաւունքների պաշտպանութեան մասն է կազմում:

– Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան, դրա զոհերի եւ նրանց ժառանգների իրաւունքների ճանաչումը կը ձեւաւորի նպաստաւոր պայմաններ Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման համար:

Հայաստանի Հանրապետութեան որեւէ ղեկավար իրաւունք չունի հայ ժողովուրդի պատմական յիշողութիւնը կամայականօրէն այլակերպելու եւ իմաստազուրկ եզրոյթներով ձեւաւորելու։ Նման ընթացք պարզապէս դաւադրութիւն է հայ ժողովուրդին եւ սփիւռքահայութեան հանդէպ։ Սփիւռքը հետեւանքն է 20-րդ դարու մարդկային առաջին եղեռնագործութեան՝ Հայոց Ցեղասպանութեան։ Պահանջատիրութիւնը աշխարհատարած հայութեան գոյութենական ինքնաճանաչութեան հիմնաքարն է։ Հրաժարի՛լ սեփական արդար իրաւունքներէն ու պահանջատիրութենէն՝ համազգային ինքնասպանութիւն է։

«Հորիզոն»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company