ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը կրկին հակահայաստանյան և հակասփյուռքյան հայտարարություններ է անում

28 Հունվար 2025

Համայն հայության ամենամեծ ողբերգությունն այն է, որ Հայաստանը ղեկավարվում է ոչ միայն ապաշնորհ, այլև հակահայ վարչապետի կողմից:

Անցյալ շաբաթ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց իր անհեթեթ խոսքերը «Իրական Հայաստանի» և «Պատմական Հայաստանի» տարբերության մասին։ Նա նույնիսկ պնդեց, որ «Պատմական Հայաստանը» այսօրվա «Իրական Հայաստանի» թշնամին է։ Միայն այն պատճառով, որ դարերի ընթացքում Հայաստանի սահմանները փոխվել են պատերազմների և նվաճումների պատճառով, չի նշանակում, որ «Պատմական Հայաստան» գոյություն չունի։ Չզարմանաք, եթե մի օր Փաշինյանը հայտարարի, որ Հայաստանը գոյություն ունի միայն 2018 թվականից, երբ ինքը եկավ իշխանության…

Փաշինյանը փորձում է հայերին զրկել ապագայում «Պատմական Հայաստանը» վերականգնելու մասին նույնիսկ երազելու իրավունքից։ Նա միամտորեն կարծում է, որ հայտարարելով՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի հարևան երկրներից, կարող է համոզել Ադրբեջանին Հայաստանի հետ կնքել խաղաղության անիմաստ պայմանագիր։ Սակայն փաստն այն է, որ նախագահ Ալիևը զրոյական հետաքրքրություն ունի խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Ընդհակառակը, նա բազմիցս սպառնում է հարձակվել Հայաստանի վրա՝ այն ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան» և պահանջելով 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։

Փոխարենը հայտարարելու, որ մենք որևէ մեկից պահանջ չունենք, Փաշինյանը պետք է պարզապես լուռ մնա։ Նա ոչ պետք է ասի՝ մենք պահանջներ ունենք, ոչ էլ՝ պահանջներ չունենք։ Պատճառն այն է, որ Հայաստանն այժմ թույլ է և չի կարող ռազմական առումով դիմակայել իր շատ ավելի ուժեղ թշնամիներին՝ Ադրբեջանին և Թուրքիային: Այնուամենայնիվ, սխալ է հայտարարել, որ մենք տարածքային պահանջներ չունենք, քանի որ դա կզրկի հայերին երբևէ իրենց կորցրած տարածքները վերադարձնելու իրավունքից։ Այս երազանքը վառ պահելու համար Հայաստանին պետք չէ ունենալ հզոր բանակ․ պարզապես պետք է պահպանել պատմական հիշողությունը և այն փոխանցել գալիք սերունդներին, մինչև այն օրը, երբ անսպասելի հանգամանքների բերումով հնարավորություն ընձեռվի վերականգնելու հայ ժողովրդի կորցրածը։ Եթե նրանք վառ չպահեն այդ երազանքը, նույնիսկ երբ նման հնարավորություն ընձեռնվի, հայերը չեն կարողանա օգտվել դրանից, քանի որ կամավոր հրաժարվել են այդ իրավունքից։

Լավագույն օրինակն այն է, ինչին կարողացան հասնել հրեաները իրենց հայրենիքը 2000 տարի առաջ կորցնելուց հետո: Պահպանելով իրենց երազանքը՝ «Հաջորդ տարի Երուսաղեմում» և այն փոխանցելով սերնդեսերունդ՝ նրանք կարողացան օգտվել 20-րդ դարում ընձեռնված հնարավորությունից՝ վերադառնալու իրենց պատմական հայրենիքը։

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ոչ ոք զենք չի վաճառի Հայաստանին, եթե մենք շարունակենք Արարատը հիշատակել որպես մեր լեռը: Սա բացարձակ սուտ է: Արարատ կամ Արագած ասելը որևէ կապ չունի զենք ձեռք բերելու հետ: Դա կապված է երկրի և բանակի կառավարման ունակության և անհրաժեշտ զենքի համար ֆինանսական միջոցների առկայության հետ: Եթե Արարատ ասելը խանգարում է Հայաստանին զենք ձեռք բերելուն, ապա ինչպե՞ս էր Հայաստանը, մինչև Փաշինյանը, ձեռք բերել միլիարդավոր դոլարների զենք, որը, ցավոք, 2020 թվականի պատերազմի ժամանակ բռնագրավվել է Ադրբեջանի կողմից և այժմ ցուցադրվում է Բաքվում:

Այն հարցին, թե արդյո՞ք պատշաճ է, որ նա հեծանիվ է վարում կամ ֆեյսբուքյան էջում ձվածեղ է պատրաստում, մինչդեռ երկիրը պատերազմի շեմին է, Փաշինյանը պատասխանեց. «մեր երկրի բոլոր ինստիտուտներն աշխատում են նույնիսկ այն ժամանակ, երբ ես հեծանիվ եմ քշում»:

Փաշինյանը նաև արդարացրեց իր մշտական զիջումներն Ադրբեջանին՝ բացատրելով, որ չի ցանկանում արձագանքել Ադրբեջանի էսկալացիոն հռետորաբանությանը, որն ուղղված է նոր ռազմական գործողությունների հրահրմանը։ Նա կարծես թե չի հասկանում, որ հակառակորդին զիջումներ անելը չի զսպում պատերազմը։ Ընդհակառակը, դա մեծացնում է Ալիևի ախորժակը՝ պահանջելու ավելի շատ զիջումներ։

Սփյուռքահայերից մեկի՝ մի օր իր պապերի հայրենիք վերադառնալու երազանքի մասին հարցին, Փաշինյանն արձագանքեց անհոգորեն ու վիրավորական. «Մեր հայրենակիցն ապրում է Ավստրալիայում, ուզում է վերադառնալ իր պապերի հայրենիք, որը կարող է լինել աշխարհի որևէ տեղում, այդ թվում՝ կարող է լինել Մուշում, Արդահանում, Սիսում, բայց դրա համար մենք պետք է մեր զինվորներին թիրախ դարձնե՞նք, դա՞ է մեր ուզածը: Այսինքն՝ մենք ուզում ենք իքս պահի մեր զորամասերի վրա հրթիռներ ընկնեն այն պատճառով, որ Կամբերրայում մարդիկ կան, որ ուզում են վերադառնան իրենց պապերի ծննդավայրը, որն Ադանան է: Սա տրամաբանակա՞ն է»:

Ի պատասխան հարցին, թե ինչու՞ նա ոչինչ չի արել Բաքվում հայ պատանդների ազատ արձակման համար, Փաշինյանը պատասխանեց. «Այսօր կան գերտերություններ, որոնք նույն վիճակում գտնվող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում և տարիներով չեն կարողանում հետ բերել»։

Անցած շաբաթ Ցյուրիխում մի խումբ շվեյցարահայերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն անպետք հարցեր բարձրացրեց Հայոց ցեղասպանության հիմնական փաստերի վերաբերյալ. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք։ Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել»: Փաշինյանն աշխարհում երևի միակ հայն է, որը չգիտի, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Այնուհետև նա անհեթեթ հարցով շարունակեց. «Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է»։ Փաշինյանն անգամ չգիտի, որ ցեղասպանություն եզրույթը 1939 թվականին գոյություն չի ունեցել։ Այն ստեղծվել է 1940-ականներին Ռաֆայել Լեմկինի կողմից։ Մինչ այդ հայերը 1915 թվականի զանգվածային սպանությունները անվանում էին ջարդեր։

Հայաստանի նոր հայրենասեր ղեկավարը իշխանության գալուց անմիջապես հետո պետք է հայտարարի, որ Փաշինյանի բոլոր հրամանները, օրենքները, հայտարարությունները և համաձայնությունները անվավեր են:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company