ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայ Կամավորական Գունդերից՝ Մինչեւ Հայոց Պանծալի Բանակ…

30 Հունվար 2025

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՒԱՅ ԱՌԻԹՈՎ

Դեռեւս նախորդ դարի սկզբներին՝ նախքան Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը, հայութեան ժամանակի ռազմաքաղաքական ղեկավարութեան մօտ միտք է յղացել կազմաւորելու հայ կամաւորական գնդեր, որոնք անհրաժեշտաբար պէտք է փոխարինէին այսպէս ասած՝ Հայդուկային-ֆիդայական ջոկատներին։

Եւ այսպէս՝ 1914 թ. Սեպտեմբերին տեղի է ունեցել ՀՅԴ Կովկասեան շրջանային ժողովը, որը քննութեան է առել կամաւորական շարժման հարցը, որի կազմակերպչական ու մասնաւորապէս ուսուցման աշխատանքը ստանձնում է նոյնինքն Դաշնակցութիւնը։

Այստեղ, յատկապէս իրանահայ ընթերցողի համար, հետաքրքրաշարժ է կարող լինել այն, որ կազմաւորւելիք կամաւորական չորս գնդերից առաջինը՝ Անդրանիկ զօրավարի հրամանատարութեամբ, պէտք է տեղակայւէր Ատրպատականի ստրատեգիական Սալմաստ շրջանում, որտեղից էլ 1500 զինւորներով պիտի արշաւէր դէպի Վան։

Արդէն սեպտեմբերի վերջերին Անդրանիկը մեկնեց Պարսկաստան, Սալմաստ, որտեղ հաւաքւել էին եւ իր հրամանին էին ենթակայ հայ կամաւորական առաջին գնդի ուժերը։ Հոկտեմբերի 18-ին սկսւում է ռուս-թուրքական պատերազմը եւ Անդրանիկի գունդը մեկնում է ռազմաճակատ, ուր մասնակցում է մի քանի կռիւների՝ Պարսկաստան ներխուժած թուրքական բանակի դէմ։

ԴԻԼՄԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Դիլմանի կռւի վերաբերեալ ուշագրաւ են զօր. Անդրանիկի կամաւորական գնդի վաշտապետ, ռազմական գործողութիւնների մասնակից-ականատես Ասլան Ստեփանեանի յուշերը։

Ըստ նրա՝ Դիլմանի կռւում Անդրանիկը կրակի առաջին գծի վրայ կանգնած՝ ղեկավարում էր իր զօրագունդը։

Յատկանշական է, որ Դիլմանի ճակատամարտում առանձնապէս աչքի է ընկել զօրավար Նազարբէգեանի՝ Կովկասեան Բ. հրաձիգ զօրաբաժինը, որը ջախջախել է Խալիլ Բէյի հարւածային խմբաւորումը։ «Դիլմանի ճակատամարտի համար,- գրում է Սիմոն Վրացեանը,- Նազարբէգեանը ստացաւ Գէորգեան Խաչ եւ ֆրանսական զինւորական բարձրագոյն պատւանշանը։ Բայց, անտարակոյս, մեծագոյն վարձատրութիւնը նրա համար եղաւ Վանի փրկութիւնը։ Վանը ազատւեց՝ Դիլմանի յաղթանակի հետեւանքով»։

Ուշագրաւ է նաեւ այն հանգամանքը, որ Դիլմանի յաղթական կռիւը զգալիօրէն նպաստել է ամբողջ Կովկասում յառաջխաղացմանը, որտեղ ռուսական զօրքերն Անդրանիկի գնդի հետ միասին յետ են շպրտել Խալիլ Բէյի գերազանց ուժերի մի քանի կատաղի գրոհները։ Հայ կամաւորները մեծ խիզախութեամբ ու անձնւիրութեամբ սւինամարտի են բռնւել թշնամու հետ։

Ինչեւէ, այդ բախտորոշ ժամանակաշրջաններում հայկական կամաւորական չորս գնդերն էլ արել են իրենց կարելին ու հնարաւորը՝ մասնաւորապէս արեւելահայ զանգւածների, ինչպէս նաեւ Արեւմտահայաստանից գաղթած հայկական բեկորների անվտանգութեան համար։

Կամաւորական գնդերի փառքն ու պսակը, սակայն, հանդիսացաւ հետագային՝ 1918 թւականի համաժողովրդական բանակի տեսքով՝ Մայիսեան հերոսամարտերի սխրագործումներում եւ Անկախ պետականութեան նւաճման գործում։

Այս մասին խիստ ուսուցանիչ է ՀՅԴ անզուգական գործիչ-մտաւորական, Հայաստանի Առաջին Հանրապետութեան լուսաւորութեան (գիտութեան եւ կրթութեան) նախարար Նիկոլ Աղբալեանի բնորոշումը.- «Հայ կամաւորական շարժումն ինքնաբուխ էր, որն ունեցել է երկու փուլ՝ մինչեւ 1915 թ. ապրիլ, ապա՝ 1916 թ. մարտ՝ գնդերի ցրում եւ հայկական ազգային գումարտակների ստեղծում։ Այդ շարժումով հայ ժողովուրդն ապրեց ամբողջ երեք տարի։ Դա բարոյական վերածննդի տարեթիւ է հայ ժողովրդի համար։ 10.000-անոց անձնւէր բանակ հանել, մեր պատմութեան մէջ եզակի երեւոյթ է… Նախքան կամաւորական շարժումը մենք ենթադրում էինք, թէ կարող ենք պետականօրէն կազմակերպւել ու պաշտպանւել, իսկ հիմա դրա ապացոյցն ունենք…»։

* * *

Ահաւասիկ, 34-ամեայ վերանկախացած Հայաստանի 33-ամեայ բանակը այս օրերին նշանաւորում է իր վերածնունդը։

Վերածնունդ, որն ակունք է առել սրանից 110 տարի առաջ՝ 1915 թ. կազմաւորւած կամաւորական զինւորագրեալների ըստ էութեան յաղթական ոգու ընդմիջից։

Բարոյական նորանոր վերածնունդների մաղթանքով՝ ողջ հայութիւնը սպասելու է Հայոց մշտապէս պանծալի Բանակի նոր յաղթանակներին…։

ՏՕՆԴ ՇՆՈՐՀԱՒՈՐ ՄԵՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ…

Յ. Գ. – Յատկանշելի է, որ Դիլմանի (ներկայիս Սալմաստ) մօտակայքում է գտնւում Վարդան Զօրավարի անւամբ երբեմնի հայաբնակ Վարդան գիւղը՝ Տղմուտի ափին ու Աւարայրի ճակատամարտի յարակից շրջանում…։

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company