ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Միեւնոյն Նպատակին Հասնելու Համար Նոր Միջոցներ

31 Հունվար 2025

(ՀՅԴ Օրուան Առիթով)

Միջազգային եւ հայկական հարթութիւններու վրայ բաւական ծանր փուլի մէջ է, որ Դաշնակցութիւնը այս օրերուն, հայրենիքի մէջ թէ սփիւռքի տարածքին կը տօնակատարէ իր հիմնադրութեան 134-ամեակը:

Գաղափարաբանութիւններու անկման, կուսակցութիւններու նօսրացման, արժէքներու արմատական փոփոխութիւններու ենթարկման այժմու յորձանուտներուն մէջ մեր կուսակցութեան երկարակեացութիւնը կարեւոր խորհուրդներ կ՛ընդգծէ. այլապէս սակայն քարոզչական հարթիչ գլաններու արտադրանքներու ազդեցութեան տակ ժամանակավրէպութեան կեղծ համոզումներ կը փոխանցէ: Երկարակեացութիւնը այսօր կը թարգմանուի հնամաշութեամբ, ժամկէտանցութեամբ, նորին հետ քայլ չկարենալ պահելու, փոփոխութիւնը մերժելու, նոր ժամանակներուն եւ նոր պայմաններուն չհամարկուելու կամ գերպահպանողական ըլլալու դատումներով:

Աւանդական, դասական, պահպանողական բառերը այսօր ստացած են բացասական իմաստ. ինքնալուսանցքայնացման տանող ճանապարհներ նկատուած են, խաղէն դուրս մնացած ըլլալու կամ շատ ցած վարկանիշներ գրանցելու կարծրատիպերու ձեւաւորումներով:

Պէտք է ընդունիլ, որ նման կարծրատիպեր արմատաւորելու նպատակով կատարուող քարոզչաքաղաքական ներմուծումները որոշակիօրէն արդիւնաւորուած են: Այս քաղաքականութիւնը միջազգային ներշնչանքներ ունի, համակարգեր կ՛արմատախլէ, իբրեւ թէ նորը ձեւաւորելու համար: Նորարարութեան այս համակարգի ցանցային կէտեր կը հաստատուին մոլորակի տարբեր աշխարհագրական միջավայրերու, տարբեր տարածաշրջաններու մէջ, ուր կը նկատուի փոփոխութեան եղանակի նոյնութիւն, օգտագործուած մեթոտաբանութեան համընկնում, եւ դաւանուած արժէքներու ներդաշնակում:

Համաշխարհային այս գլանը բնականաբար պիտի հասնէր մեր հայրենիք եւ այնտեղ եւս արմատախլման փորձ ընէր այն ինչ որ ազգային է ու դասական, այն ինչ որ աւանդական է ու արժէքներու ընկալումով պահպանողական, այն ինչ որ գաղափարական է ու հոգեմտաւոր:

Այս ալիքին տակ չիյնալու ռազմավարութիւնն է, որ նոր մշակումներու կը կարօտի: Գործելաձեւի փոփոխութիւններ, գործադաշտերու վերասահմանումներ, մարդուժի հաւաքագրման նոր մօտեցումներ, նոյնիսկ կառոյցի վերադասաւորումներ եւ ցանցային համակարգի աշխատեցման նոր գործիքակազմեր: Արտաքինէն ներմուծուած հին-նորի այս կեղծ օրակարգէն հեռու, Դաշնակցութիւնը ի՛նք պիտի յաջողի ինքնավերանորոգուիլ իբրեւ գործելաեղանակ, իբրեւ աշխատակարգ եւ իբրեւ կառոյց:

Քաղաքական ուղեգիծերը նոյնիսկ, Դաշնակցութեան համար անհպելի ու քարացած աւետարանական տոքթրիններ չեն: Այս կուսակցութիւնը, մեկնած հայութեան եւ հայրենիքի գերագոյն շահերը հետապնդելու սկզբունքներէն, միշտ իր քաղաքականութիւնը համապատասխանեցուցած է աշխարհակարգի փոփոխութիւններուն առընթեր, ստեղծուած նոր իրադրութիւններու նկատառումով:

Սկզբունքային ելակէտը կը մնայ նոյնը: Գործելաձեւային, կառուցային, թէ քաղաքական առումով ուղեգծային փոփոխութիւնները միջոցներ են պահպանելու համար անզիջելի նպատակը, անփոփոխելի էութիւնը, հայութեան եւ Հայաստանի ազատագրութեան ծառայելու գոյութեան իմաստը:

Հիմնական այս նպատակի տապալման համար է, որ այս օրերուն թափ կ՛առնէ հինի եւ նորի, Արարատի եւ Արագածի, իրականի եւ պատմականի, ազգի եւ պետութեան, քաղաքացիի եւ ազգակիցի եւ նման արհեստական երկուութիւններու իրար հակադրման դուրսէն ներմուծուած եւ ներսէն սպառուող այսօրուան արշաւը:

Դաշնակցութիւնը համախմբում է ուժերու: 134 տարուան ընթացքին համատեղած է թէ՛ հինը եւ թէ՛ նորը, հայեացքը սեւեռած պահած է թէ՛ Արարատին եւ թէ՛ Արագածին, ազատագրական պայքար մղած է հայրենիքի թէ՛ պատմական տարածքին եւ թէ՛ կերտած այսօրուան իրական Հայաստանի Ա. Հանրապետութիւնը, ջնջած է ազգակիցի եւ քաղաքացիի միջեւ բաժանարար գիծերը` որդեգրել տալով երկքաղաքացիութեան օրէնքը եւ մանաւանդ միաձուլած է ազգի ու պետութեան շահերը:

Աշխարհակարգի եւ անոր ստեղծած նոր պայմաններուն նկատառումով քաղաքականութիւն մշակելու իր աւանդական վարքագիծն է, որ գրաւական դարձած է պատմութեան էջերէն դուրս չմնալու եւ ահաւասի՛կ` 19-րդ, 20-րդ եւ 21-րդ դարերուն մէջ ներկա՛յ բարձրաձայնելու:

Բայց մանաւանդ, շարունակելո՛ւ ազգի բոլոր ուժերը համախմբելու երեք դարերէ անցած գոյերթը:

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company