ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Հավատում եմ ազգային մեր հաղթանակներին

01 Փետրվար 2025

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը Լիբանանում հունվարի 31-ին տեղի ունեցած ՀՅԴ 134-ամյակի միջոցառմանը.

Գերհաշնորհ Սրբազան հայր,
hոգևոր հայրեր,
սիրելի ընկերներ,
հարգելի  հայրենակիցներ,

այսօր հայկական սփյուռքի ամենակարևոր կենտրոններից մեկում մենք տոնում ենք հայ իրականության ամենազդեցիկ կառույցներից մեկի՝ Դաշնակցության 134-րդ ամյակը։

Վերջին տարիներին Լիբանանը և  լիբանանահայությունը դիմագրավում է քաղաքական, տնտեսական, անվտանգության մի շարք դժվարություններ: Վստահ եմ, որ դուք, ինչպես մնացած պարագաներում, այս անգամ ևս պատվով կհաղթահարեք բոլոր փորձությունները։

Նախորդ 35 տարիներին լիբանանահայությունը մշտապես եղել է Հայաստանի և Արցախի կողքին՝ որպես համասփյուռ ազգային կառույցների կենտրոն, անգնահատելի ներդրում ունեցել հայկական ժառանգության պահպանման և զագմացման գործում։

Այստեղ են ապրել ու գործել Դաշնակցության մեծերից շատերը՝ Սիմոն Վրացյան, Նիկոլ Աղբալյան, Լևոն Շանթ և մեր մյուս ռահվիրաները։ Նրանք են վառ պահել Հայաստանի անկախության և պահանջատիրության գաղափարը, դպրոցով, մշակույթով ամրապնդել հայկականությունը։ Պատիվ ու խոնարհում նրանց և մեծ պարտքի ու պատասխանատվության գիտակցում։

Սիրելի՛ հայրենակիցներ,

մեր 134-ամյա պատմության մեջ մենք շատ բան տեսանք, փայլուն հաղթանակներից մինչև ծանր պարտություններ, վերելքներից մինչև ցավոտ վայրէջքներ, սակայն այս 13 տասնամյակ ձգվող ճանապարհին մեզ հաջողվեց պահպանել ամենակարևորը՝ հայկական երազանքը։ Տեսլական, որ ամենամութ ժամանակներում փարոս դարձավ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի  համար։

Երազանք, որ անօրինակ քաջությունների մղեց հայ ժողովրդի հազարավոր զավակների։

Ու այսօր մենք կանգնած ենք նոր հանգրվանի առջև. հայկական Արցախը դավաճանված է, Հայաստանի ինքնիշխանությունը՝ վտանգված։

Սակայն միայն պարտությամբ ու տարածքային կորուստներով չեն ավարտվում մեր մարտահրավերները։ Մեր նկատմամբ այսօր իրականացվում է դենացիոնալիզացիայի՝ էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր։

Այսօր մեզ պարտադրում են հաշտվել Արցախի օկուպացիայի հետ, ուրանալ Հայոց ցեղասպանությունը, հրաժարվել Անկախության հռչակագրից, փոխել ՀՀ Սահմանադրությունը, ջլատում են Սփյուռքը,  մեր ակունքից փորձում են հանել Արարատը։

Եվ սա իրականացնում են Հայաստանի թշնամիները՝ Հայաստանում իշխող վարչախմբի հետ ձեռք-ձեռքի տված։

Նրանք, ովքեր չեն հաշտվում ստեղծված իրավիճակի հետ,  պայքարում են Հայաստանի վերականգնման և հզորացման համար, պիտակավորվում են որպես ռևանշիստներ կամ պատերազմական ուժեր։

Այս պայմաններում մենք կրկին պարտավոր ենք ուժ ու կամք դրսևորել, հույսի և փարոսի դեր կատարել հինգհազարամյա պատմություն ունեցող, Արցախ ազատագրած, հաղթանական բանակ ստեղծած, սակայն այսօր հուսահատ և հավատը վաղվա հանդեպ կորցրած մեր ժողովրդի համար։ Սա Դաշնակցությունն է, և սա է Դաշնակցության այսօրվա առաքելությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

հենց այս ճանապարհին է, որ մենք առաջին հերթին հանդիպում ենք Հայաստանում իշխող խմբի հակազդեցությանը։

Դաշնակցության և Հայաստանի գործող վարչախմբի հակադրության պատճառը անձնական չէ՝ խորքային, գաղափարական է։

Մենք պնդում ենք՝ նոր որակի ազգային  պետության կառուցումն այլընտրանք չունի,  նրանք ասում  են, թե մեր բոլոր ազգային նպատակներն ու ծրագրերն անիրագործելի են ու պաթոսային։ 

Մենք պնդում  ենք՝ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, հզորանա, չզիջելով իր ժողովրդի անժամացելի իրավունքները, նրանք ասում են այդպես հնարավոր չէ։

Մենք պնդում  ենք, որ մեր հայրենիքում իրավունք և պատասխանատվություն ունեն աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը, նրանք Հայաստանի քաղաքացուն հակադրում են Սփյուռքում ապրող հայի հետ։

Մեր նպատակն է կերտել ազգային ուժեղ  պետություն, որն ընդունակ է պաշտպանել մեր ինքնությունը, որի սահմաններն ամուր են, իսկ մարդիկ՝ անվտանգ, որտեղ պաշտպանված են մեր ազգային կառույցները, և իր առանձնահատուկ դերն ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցին։

Մեր հենց այս նպատակների համար է, որ այսօր մենք ներքին և արտաքին թշնամական հարվածների թիրախում ենք։

Սակայն սա է դաշնակցականի ճակատագիրը, սա է մեր ուղին՝ լինել ամենուր, որտեղ հայ մարդն է, անել ամեն ինչ հայկական շահը պաշտպանելու համար:

Դաշնակցությունը հայության դիմադրողականությունն է, որ ուզում են կոտրել։ Չի՛   ստացվելու, չե՛ն կարողանալու:

Սիրելի՛ հայրենակիցներ, 

այսօր Հայաստանում իշխող ուժը փորձում է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից՝ առաջին հերթին անտեսելով Ցեղասպանության հետևանքով ձևավորված սփյուռքը, որը մեկ դար շարունակ պայքարել է իր իրավունքներին վերատիրանալու համար։

Վստահեցնում եմ ձեզ, սա միայն իշխող վարչախմբի տեսակետն է, ոչ երբեք հայ ժողովրդինը, ոչ Հայաստանում ապրող ձեր հայրենակիցներինը։

Այսօր Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռք գործուղվող հանձնակատարները փորձում են իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքները՝  պառակտել հայկական Սփյուռքը, նվազեցնել ավանդական կառույցների դերակատարությունը։

Նրանք  Հայաստանի Հանրապետության Սփյուռքի հանձնակատարները չեն, նրանք Սփյուռքի պառակման հանձնակատարներ են, թշնամական օրակարգ սպասարկողներ։

Այսքանով հանդերձ, սիրելի՛ ներկաներ,

մենք իրավունք չունենք նեղանալ կամ հիասթափվել մեր հայրենիքից, ամենածանր պահին երես թեքել նրանից։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, մեր ընդհանուր տունը, հայրենիքը մե՛ր ծնողն է, որ ունի մեր խնամքի ու հոգածության կարիքը։ Երես թեքել Հայրենիքից, նշանակում է  հրաժարվել ծնողից։ Իշխանությունները ժամանակավոր են, մնայունը հայրենիքն է և պետությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր Արցախը հայաթափված է, և Բաքվում դատում են մեզանից յուրաքանչյուրին՝ այս դահլիճում ներկաներիս, Հայաստանում ու աշխարհի ցանկացած տեղում ապրող ամեն մի հայի։ Բաց ու պարզ ասում եմ՝ սա մեր ամոթն ու խայտառակությունն է։ Եվ եթե պատիվ ու արժանապատվություն ունենք, պետք է ազատվենք այս խայտառակությունից։ Պետք է հեռացնենք Հայաստանն ու հայությունը այս կացության մատնած իշխանությանը և ձևավորենք ազգային ու կարող իշխանություն։

Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերակերտելու հրամայականի առջեւ ենք։

Մենք չունենք առանձին Հայաստանի, Արցախի կամ Սփյուռքի օրակարգեր։ Կա մեկ ազգ, մեկ Հայրենիք, մեկ պայքար։

Հայաստանը միայն հայրենիքում ապրող և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձնանց հայրենիքը չէ, Հայաստանը ողջ հայ ժողովրդի հայրենիքն է՝ անկախ նրանց բնակվելու վայրից և քաղաքացիությունից, նրանց, ովքեր Հայրենիքի նկատմամբ ունեն և իրավունքներ և պարտականություններ։

Հայրենիքի պաշտպանություն. սա պետք է լինի մեր ուղենիշը։ Գաղափար, որը պետք է դառնա համահայկական, պետք է մտնի յուրաքանչյուր հայի տուն, և որին պետք է զինվորագրվի յուրաքանչյուր հայ՝ անկախ աշխարհի որ ծայրում է ապրում։

Բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դնել և լծվել այս նպատակի իրագործմանը։

Այս պարագայում է, որ հուսալքությունը, վհատությունը չի՛ կարող տեղ ունենալ մեր կյանքում, ուժերի գերլարումը, համահայկական զորաշարժը և աննահանջ պայքարը պետք է դառնա մեր ապրելակերպը, որպեսզի ապրենք և ապրեցնենք։

Ուստի ՀՅԴ 134-ամյակը նշում ենք աննահանջ պայքարի, բոլոր ճակատներում աննահանջ կռիվ տալու խոստումով։ Այդ պայքարում մենք պատրաստ ենք գործակցել վճռական արդարի, հայի ուժեղ տեսակի, բոլոր ազգային, պետականամետ ուժերի հետ։ Բայց չարի հետ մենք չե՛նք գործակցելու, մեզ այս վիճակին բերողի հետ չենք գործակցելու։

ՀՅԴ պատմությունը չհանձնվելու, անխոնջ ու նվիրական պայքարի պատմություն է։ Մեր պատմությունը գրվել և գրվում է  ոչ թե խոսքերով, այլ գործով։

Որեմն ի գո՛րծ, սիրելի՛ ընկերներ:  

Շարունակե՛նք նայել Արարատին, վճռական և ուժեղ լինենք։ Դժվարությունները մարդու,  ազգերի, պետությունների համար են։ Ուժ, պատիվ, հավատ ունենանք, որ վերականգնենք մեր արժանապատվությունը, որ հզոր Հայաստան ու համախմբված հայություն ունենանք, որ մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն։

Ա՛յս է իմ ուղերձը։ Ես դաշնակցական եմ և հավատում եմ ազգային մեր հաղթանակներին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company