ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Նվիրյալներից մեկը, ում մասին գրեթե չեն խոսում. Արցախի առաջին վարչապետը Եղիշե Իշխանյան

03 Փետրվար 2025

Եղիշե Իշխանյան (հունվարի 1, 1886, Շուշի – ապրիլի 28, 1975, Նյու Յորք) 20-րդ դարասկզբի հայ նշանավոր ազգային, հասարակական , քաղաքական և պետական գործիչ, ՀՅԴ անդամ։ Պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Արցախում և Հայաստանի Հանրապետությունում։ 1918 թ. հուլիսի 22-ից մինչև 1919 թ. հուլիսի 5-ը եղել է Ղարաբաղի ժողովրդական կառավարության առաջին նախագահ։

Եղիշե Իշխանյանը ծնվել է Շուշի բերդաքաղաքում, Ցարական Ռուսաստանում։ Նրա հայրը, Հովհաննես-Բեկ Իշխանյանը, պետական աքցիզային վարչության պաշտոնյա էր, հայտնի մարդ էր ողջ Ելիզավետոպոլի նահանգում։Եղիշեն տարրական և միջնակարգ կրթություն է ստացել ծննդավայր Շուշիում։ Այստեղ դեռևս դպրոցական տարիքում առնչվել է հայ ազգային գործիչների, այս թվում Նիկոլ Դումանի հետ, ստացել նրանցից գաղափարական դաստիարակություն, տոգորվել Հայաստանի ազատագրության երազանքով։ Հետագա ուսումնառությունը շարունակել է Երևանի թեմական դպրոցում։ Ապա մեկնել է Պետերբուրգ, որտեղ սովորել է գյուղատնտեսական բարձրագույն վարժարանում մինչև 1917 թ. փետրվարյան հեղափոխությունը, այնուհետև վերադարձել հայրենիք։

1918թ. հուլիսի 22-ին հրավիրվում է Լեռնային Ղարաբաղի աշխատավորության առաջին համագումարը, որը տեղի է ունենում Շուշիի Թեմական դպրոցի դահլիճում:

Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջաններից եկել էին մոտ 180 պատգամավոր: Բացի այդ պատգամավորներից, համագումարին մասնակցում էին Շուշիում գոյություն ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Դաշնակցականների առաջարկությամբ համագումարի նախագահ է ընտրվում բոլշեւիկյան կուսակցության անդամ Ալեքսանդր Ծատուրյանը, իսկ քարտուղար՝ մենշեւիկյան կուսակցության անդամ, ուսուցիչ Թեոդորոս Տեր-Հովհաննիսյանը:

Օրակարգի գլխավոր հարցն էր՝ Ղարաբաղում կառավարության ընտրությունը:

Առաջին նիստից հետո, առանց որեւէ պատճառաբանության, նախագահի պաշտոնից հրաժարվում է Ծատուրյանը: Նրա այդ անհիմն ու առանց բացատրության հրաժարվելը մեծ վրդովմունք է առաջ բերում պատգամավորների շրջանում:

Համագումարն ստիպված է լինում անցնել նոր նախագահի ընտրության: Այս անգամ նախագահ է ընտրվում Ղարաբաղի դաշնակցական կուսակցության ականավոր գործիչ Եղիշե Իշխանյանը:

Լեռնային Ղարաբաղի` Դաշնակցության Կենտկոմի նախագահ Հայրապետ Մուսայելյանը մանրամասն զեկուցում է տալիս անդրկովկասյան քաղաքական դրության եւ հայ ժողովրդի ծանր վիճակի մասին: Նա երկար կանգ է առնում տաճիկների ու գերմանացիների՝ դեպի հայ ժողովուրդն ունեցած թշնամական վերաբերմունքի մասին ու կոչ է անում շարունակել պայքարը՝ ռուսական ժողովրդի հետ միանալու եւ, միաժամանակ, միշտ պատրաստ լինել՝ հակահարված տալու բոլոր տեսակի ոտնձգություններին, որոնք ուղղված կլինեն հայ ժողովրդին:

Համագումարն ընտրում է կառավարություն, որը կոչվում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդական կառավարություն», իսկ կառավարության անդամները՝ կառավարիչներ: Կառավարությունը բաղկացած էր 8 բաժնից, եւ ընտրվում են հետեւյալ անձնավորությունները.

Ներքին գործերի կառավարիչ – Եղիշե Իշխանյան
Արտաքին գործերի կառավարիչ – Եղիշե Իշխանյան
Զինվորական գործերի կառավարիչ – Հարություն Թումյան
Հաղորդակցության գործերի կառավարիչ — Մարտիրոս Այվազյան
Պարենավորման գործերի կառավարիչ — Արսո Հովհաննիսյան
Ֆինանսական գործերի կառավարիչ – Մովսես Տեր-Աստվածատրյան
Հողային գործերի կառավարիչ – Արշավիր Քամալյան
Արդարադատության գործերի կառավարիչ- Արշավիր Քամալյան
Կառավարության նախագահ է ընտրվում Եղիշե Իշխանյանը, իսկ քարտուղար՝ Մելիքսեթ Եսայանը:

Կառավարության բաժինները բաժանված էին ըստ կուսակցությունների՝ հետեւալ կերպ.

Դաշնակցություն -4 տեղ
Մենշեւիկներ-2 տեղ
Էսէռներ -1 տեղ
Անկուսակցականներ-1 տեղ։

Եղիշե Իշխանյանը եղել է նաև Վայոց Ձորի տեղական գործադիր մարմնի քարտուղար։ Այստեղ նա մնացել մինչև 1921թ., և այդ ընթացքում` ըստ որոշ տեղեկությունների հանդիպել ու համագործակցել է Դրոյի, Գարեգին Նժդեհի և այլոց հետ։ 1921 թվականի ապրիլի սկզբին, երբ բոլշևիկները վերջնականապես ճնշում են փետրվարյան ապստամբությունը, հայ պետական գորժիչներից շատերը նախ նահանջում են Սյունիք (Լեռնահայաստան), ապա անցնում Արաքս գետը և տարագրվում Պարսկաստան. նրանց հետ էր նաև Եղիշե Իշխանյանը։

Կյանքի վերջին տարիները անց է կացրել Նյու Յորքում, որտեղ էլ մահացել է 1975թ-ին։

Անի Մելքոնյանի էջից

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company