ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մսխուած պատեհութիւն մը չխօսելու…

04 Փետրվար 2025

Կարօ Արմենեան

Տարիներ առաջ, ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովի բեմէն Նախ. Որդի Պուշ կը քննադատէր Ֆրանսան և քանի մը այլ ԵՄ-եան անդամ երկիրներ Թուրքիոյ անդամակցութեան նկատմամբ խստապահանջ քաղաքականութիւն որդեգրած ըլլալնուն համար։ Որուն հետևելով Արևելեան Եւրոպայի նորանդամ երկիրներէն մէկը յանկարծ հանդէս կու գար ձայնակցելով ԱՄՆ-ի նախագահին…

Կարծեմ այդ նոյն օրն էր, որ Նիւ Եորք կը ժամանէր նաև Ֆրանսայի նախագահը՝ Ժաք Շիրաք օդակայանին մէջ իսկ շրջապատուելով մամլոյ թղթակիցներէն։ Հարցո՛ւմ ՝ «Պր. Նախագահ, Ի՞նչ է ձեր կարծիքը Նախ. Պուշին ձայնակցող երկրի ելոյթին մասին…» Պատասխան՝ «Կը կարծեմ, թէ յիշեալ երկրի Նախագահը մեծ պատեհութիւն մը կորսնցուց լռելու…»

Ժաք Շիրաքի այս դիպուկ պատասխանը յիշեցի, երբ աչքէ կ՚անցընէի Պր. Փաշինեանի զուիցերական վերջին գոհարները։ Յատկապէս Արևմտահայերէնի մասին իր յայտնագործումները…Պատասխանելով հարցումի մը՝ Պր. Վարչապետը կը փութար Արևմտահայ մեր գրական լեզուաճիւղը հաւասարեցնելու Իջևանի բարբառին…որ այսօր դադրած է գոյութիւն ունենալէ ինչպէս շատ մը այլ բարբառներ։ Իրեն համար այս մէկը բնական պրոցէս էր։

Արևմտահայերէնն ալ այլ բան չէր, եթէ ոչ՝ բարբա՛ռ մը իր անխուսափելի ճակատագրով։ Այս բառերը իմս են և սակայն ոգին այս թեթեւամիտ և անիրազեկ ելոյթներուն դժբախտաբար իրն են։ Եւ որքա՜ն եպերելի։

Այո՛, տեղ մը միջազգային հարցախոյզի մը տուեալներով հրապարակուած է այն տեսակէտը, որ Արևմտահայերէնը վտանգուած լեզուներու շարքին կը դասուի։ Եւ անշուշտ լուրջ տուեալներ կան այս ուղղութեամբ մտահոգուելու և գործի լծուելու։ Այպանելին ՀՀ Վարչապետին թութակաբանութիւնն է։ Փոխանակ հրապարակաւ դրօշ պարզելու և տէր կանգնելու մեր ազգային այս մեծ հարստութեան, փոխանակ հաստատակամօրէն յայտարարելո՛ւ՝ որ հարցախոյզները չեն, որ պիտի ճշտեն մեր լեզուական զինարանի ճակատագիրը, ՀՀ Վարչապետը կը միանայ դասալքութեան թէզերուն։

Լեզո՛ւ մը՝ որ հզօրագոյն աւիշներով վերապրած է թշնամիին հինգ ցեղասպանական եղեռնագործութիւններէն և կերտած սերունդներ, տոկացած համաշխարհային պատերազմներու աւերին և ստեղծած աշխարհի ամեէն հզօր գրականութիւններէն մէկը (շատ մը ձևերով՝ աւելի հզօր քան պետականը) և այսօր իսկ կ՚աճի նոր և հզօր ղօղանջներով, ինչպէ՞ս կը խուսափի ՀՀ Վարչապետին ուշադրութենէն։ Ինչպէ՞ս ան օր-ցերեկով կը լքուի։ Եւ Եւրոպայի իսկ սրտին վրայ՝ ուր մեր ժողովուրդը պէտք ունի մեծագոյն խրախուսանքի։ Բան մը խանգարուած է հոս, Պարոնայք։ Բան մը նեխած է Դանիոյ թագաւորութենէն ներս…կ՚ըսէ Համլէտը։ Բան մը իսկապէս խաթարուած է մեր երկրի լինելիութեան պայքարներու ճակատին վրայ։

Պր. Վարչապետը մեծ, շատ մե՜ծ պատեհութիւն մը փախցուց իր անիրազեկութիւնը չցուցադրելու։ Պատեհութիւն մը լռելու։ Պատեհութիւն մը ՉԽՕՍԵԼՈՒ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company