ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ-ն փորձելու է չեզոքացնել իրանական նավթի վաճառքի զարտուղի ճանապարհները

08 Փետրվար 2025

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հանդեպ առավելագույն ճնշում գործադրելու մասին: Մասնավորապես՝ Թրամփը մտադիր է իրանական նավթի արտահանումը զրոյականի հասցնել։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:

Նա նշել է, որ Դոնալդ Թրամթն իր նախագահության առաջին իսկ շրջանում այս որոշումը կայացրել էր, և դա մեծ հարված է հասցրել Իրանի թե՛ նավթի արտահանմանը, թե՛ տնտեսությանը:

«Սակայն Իրանն արդեն գիտի, թե ինչպես պետք է վարվի, այլ կերպ ասած՝ Իրանը համակերպվեց պատժամիջոցների հետ: Նա իր տնտեսությունը տարել է այն ուղղությամբ, որ հնարավորինս նվազագույն կախվածություն ունենա նավթի արտահանումից, քանի որ, ինչպես գիտենք, Իրանի տնտեսության հիմնական անկյունաքարը հենց նավթի արտահանումն է: Նույնը տեղի կունենա այս հրամանագրի արդյունքում: Ճնշումները կավելանան, Թրամփը կփորձի զրոյականի հասցնել Իրանի նավթային արտահանումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք գիտեն, թե մոտավորապես ինչպես է շրջանցում Իրանը պատժամիջոցները, կփորձեն այդ ուղիները ևս չեզոքացնել: Բնականաբար, Իրանը կփորձի գտնել այլ ուղիներ: Թրամփի նախորդ պաշտոնավարմանը Իրանը կորցրել է իր հիմնական գնորդներին և հիմա սահմանափակվում է հիմնականում Չինաստանի հետ նավթի վաճառքով: Առաջիկայում շատ բարդ խաղ է սպասվում: Մենք նույն սցենարի ականատեսն ենք լինելու՝ փոքր-ինչ տարբեր բովանդակությամբ»,- ասել է Շահնազարյանը:

Նա ընդգծել է, որ նման սպառնալիքները թրամփյան յուրահատուկ ոճ է, և նույնն անում է, օրինակ, Կանադայի, Մեքսիկայի հետ:

«Իրանին ուղղված սպառնալիքները թրամփյան յուրահատուկ ոճ է: Նա նույնն անում է Կանադայի, Մեքսիկայի հետ, նույնը փորձում է անել Չինաստանի հետ, անգամ Ռուսաստանի հետ, նույնիսկ այն պարագայում, որ Պուտինի հետ անձնական շատ լավ հարաբերություններ ունի: Թե ինչքանով նա կհաջողի, դեռ հարց է: Պետք է մի քանի բան նկատի ունենալ: Նախ Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր ատոմային ծրագիրը կրում է բացառապես խաղաղասիրական միտումներ, երկրորդ՝ այս տարիների ընթացքում չի եղել մի իրեղեն ապացույց, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ձեռք բերել: Բայց այստեղ հարց է առաջանում՝ հնարավո՞ր է արդյոք ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը: Այս հարցի մասին խոսելիս պետք է նշել, որ միգուցե ինչ-որ բաներ ստիպեն, որ այդ ծրագրի ընթացքը դանդաղանա, թեկուզ ժամանակավոր դադարեցվի, բայց այն ամբողջովին տեղայնացված է և հիմնված է իրանցի գիտնականների կարողությունների, փորձի վրա, և եթե ինչ-որ պահի կասեցվի, նրանք կվերականգնեն դա: Իսկ եթե խոսենք Իրանի ատոմային կենտրոններին հարվածելու մասին՝ ապա պետք է նշեմ, որ դրանք գտնվում են տարբեր տեղերում, շատ լավ պաշտպանված են և հեշտ չի լինի հարվածել»,- եզրափակել է Շահնազարյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company