ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Ո՞վ է պատասխանատվություն կրելու

11 Փետրվար 2025

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը Աժ-ում`«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» հարցի քննակման ժամանակ.

Քննարկման ներկայացրած, ընդամենը  մեկ վերջակետ պարունակող այս նախադասությանը  որպես օրենքի նախագծի վերաբերելը մեղմ ասած հեգնանք է իրավական ակտերի  մշակման սահմանված նորմերին և ավանդույթներին:  Այն ավելի շուտ կորակեի հանրությանը մոլորեցնող պոպուլիստական նախաձեռնություն:

Ըստ էության հեղինակները գիտակցել են այս հանգամանքը,  և պատահական չէ, որ նախագծի նախնական տարբերակում կիրառվել է ՀՌՉԱԿԵԼ բառը՝  «Հայաստանի Հանրապետությունը հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը:

Ես նաև, անկեղծորեն  չեմ ուզում, որ Հայաստանի Հանրապետության անունից կատարվի մի հաստատում, ԱԺ կողմից էլ ընդունվի մի փաստաթուղթ, որի լրջությունն ու հիմնավորումները գոնե այս պահին ակնհայտորեն խոցելի են կամ գոյություն չունեն:

Իր էությամբ հռետորա-հրապարակախոսական այս նախադասությունը չի կարող  օրենք կոչվել նախ, որովհետև բացակայում են օրենքի կարգավորման առարկան և հասցեատերը, երկրորդ բացակայում է իրավունքի  մյուս տարրական նորմը՝ ով է պատասխանատվություն կրում նախատեսված օրենքի չկատարման համար:

Սրանք օրենքի վարքաբանությանը առնչվող նվազագոււյն պահանջներ են, իրավագիտական տարրական գիտելիքներ, որոնք հասու են իրավաբանականի առաջին կուրսի ուսանողին:

Նախագծի հիմնավորման մեջ «կոմունիզմը կառուցել և առաջ անցնել» տիպի հաստատումներ կան. գուցե սրանք ականջ շոյող են, բայց քաղաքական ներկա իրողություններից կտրված, նաև վտանգավոր հանրային սին սպասումներ գեներացնելու իմաստով:    Այսպես՝

«Օրենքի ընդունումը անշրջելի կդարձնի ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ հավատն ու վստահությունը:

Կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռման վերականգնման մ իջոցով, ՀՀ ազգային անվտանգության հնարավորությունների մեծացմանը»։

Ավաղ,  ո՜չ մեր իղձը, ո՜չ ցանկությունը, ո՜չ էլ ամեն տեսակի հռչակագրերն, անգամ օրենքները չեն կանխորոշում ԵՄ անդամակցություն, ոչ էլ անդամության մեկնարկը հռչակագրային բնույթ ունի։ Նոււյնիսկ, եթե մեր կամքը ամրագրենք Հանրաքվեով, ինչը նույնպես այս պարագայում բացակա հանգրվան է:

Մեղմ ասած՝ գերագնահատված է նաև  գործընթացի մեկնարկի մասին ինքնավստահ հայտարարությունը, որովհետև  այն շատ ավելի վաղ է սկսվել.

Դեռևս 1999թ. է ստորագրվել ԵՄ-ի հետ  «Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը», որին փոխարինեց ԵՄ-ն  և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»:

Այսօր ՀՀ և ԵՄ  միջև հարաբերությունների հիմքում 2017թ նոյեմբերի 24-ին ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որն ուժի մեջ է մտել 2021-ից։  Հայտնի  (CEPA) համաձայնագիրը, որը բավարար իրավաքաղաքական հիմքեր  է ստեղծել ՀՀ-ԵՄ հարաբերությունների  զարգացման ուղղությամբ։

Հայաստանը՝ դեռևս 2004թ. ընդգրկվել է Եվրոպական հարևանության քաղաքականության ձևաչափում,  իսկ  2009թ- ից Արևելյան գործընկերության ձևաչափերում։

ՍԵՊԱ-ն և մյուս ձևաչափերը ամուր հիմք են ապահովում, որպեսզի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես նաև  ստանձնած  պարտավորությունների  շրջանակում  Հայաստանը բարեփոխվի և  մոտենա ԵՄ  ընդլայնման ծրագրին և չափանիշներին:

Սիրելիներ,

ԵՄ անդամակացությունը սոսկ  ցակություն չէ, այն  բովանդակություն է, խորը և չափելի  բովանդակություն։

ԵՄ-ն դեռևս 1993-ին է սահմանել խաղի այն կանոնները կամ չափանիշները, որոնք  պիտի բավարարեն ԵՄ պոտենցիալ  թեկնածուները։

1993-ին  Եվրոպական խորհրդի կողմից ընդունված այսպես կոչված Կոպենհագենյան հռչակագիրը/եզրակացությունը   նկարագրում է քաղաքական, տնտեսական և օրենսդրական այն հիմքերի առկայությունը, որոնք թույլ կտան, որպեսզի Եվրամիությունը բացի իր դռները, կամ ինչպես ասում են գնահատի տվյալ երկրին կլանելու կարողականությունը/օbsorbtion capacity/։

Իր ինքնության իմունիտետը պահելու համար 2006-ին ԵՄ-ն  վերատեսության է ենթակվել իր խաղի կանոները՝ սահմանելով  երկրների ԵՄ ներառման երեք կաևորագույն հիմքերը՝ integration capacity,

ա/միասնական շուկա-տնտեսական ինտեգրում

բ/ինստիտուցիոնալ կայացվածություն

գ/արտաքին քաղաքական/ռազմավարական անվտանգություն և տարածաշրջանային դերակատարություն

Ի դեպ այս ուղղությունները վերահսկվում են բանակցությունների միջոցով, ուր արդարությունը, արդարադատությունն ու ներքին գործերը երեք կարևոր գործոններից են։

Ավելացնեմ նաև, որ ԵՄ անդամության կարգավիճակի հարցի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկի բացառիկ մանդատ ունեցող կառույցը՝ Եվրոպական խորհուրդն է, որն այս  մասով որևէ քաղաքական դիրքորոշում չի հայտնել։

Եվ չի հայտնի, որովհետև ՍԵՊԱ-ի մոնիտորինգային արդյունքերը մեղմ ասած հեռու են Եվրոպական ստանդարտներից:

Ահա վերջին 2023-24 զեկույց- մշտադիտարկումից մի քանի հաստատում. 

-Դատական բարեփոխումներն անարդյունավետ են։
-Բարձրագույն դատական խորհուրդը կարիք ունի բարեփոխումների,
-Դատավորների պատասխանատվության սկզբունքները տարբերակված չեն։
-Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեպքերը դեռևս լուծված չեն։
-Քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնությունն անբավարար է։
-Ոստիկանության պահվածքի և կառուցվածքի մեջ էական փոփոխություններ չեն եղել։
-Ոստիկանությունում հակակոռուպցիոն քաղաքականություն չկա։
-Ոստիկանության ստորաբաժանումներում խոշտանգումների կանխարգելման մեխանիզմներ չեն ներդրվել։

-Հակակոռուպցիոն ռազմավարությունը մասամբ է իրականացվել, որոշ առանցքային միջոցառումներ չեն կատարվել։
-Կրթության ոլորտում սոցիալական արդարության խնդիրները արդիական են։
-Աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործման կարիք ունեն։
-Խոսքի ազատության և լրատվամիջոցների ոլորտում որոշակի հետընթաց կա։
-Հավաքների ազատության նկատմամբ սահմանափակումները խնդիր են։
-Խտրականության դեմ պայքարը դեռևս անկատար է։

Տասնյակ միլիոնների բյուջեական, այդ թվում վարկային միջոցներ են ծախսվել ոստիկանական բարեփոխումների վրա: Ինչ ունենք, արդյոք կարելի է  գոհ լինել արդյունքներից, լուսձայնային արգելված միջոցների գործածությունից, ոստիկակական բռնություններից, կալանավորման ֆետիշացումից,  դատական համակարգի քաղաքական պատժիչ գործիքի վերածվելուց, տիմերի  ու բուհերի զավթումից, կոռուպցիայից։

Պրն Զեյնալյան, դուք  մի քանի անգամ խուսափեցիք ուղիղ պատասխաններից,  ասելով, թե դրանք ձեր ներկա մանդատի մեջ չեն մտնում, թեև կարող էիք պատասխանել որպես իրավապաշտպան: Այս նախաձեռնությունն ըստ էության արժեքաբանական է, սակայն ձեր կամ ձեր կուսակցության վերաբերմունքը չենք տեսել ոտնահարվող մարդու իրավունքների բազմաթիվ դրվագներով, այդ թվում՝ հուլիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում ոստիկանական խոշտանգումների նկատմամբ:

Դժվար է որևէ մեկին արգելել երազել կամ ձգտել մաս դառնալու Եվրոպական քաղաքակրթությանը և մի արժեհամակարգի, որին մենք հայերս դերակատար ենք ու մասնակից, սակայն խնդիրնն այն է, որ.

Նախ

Ա.Այս իղձը կամ կամքը պարզապես չի կարող օրենք լինել, այս նախադասությունը հակասահմանադրական է,

Բ.Պոպուլիստական հայտարարություն է, որը հանրության մեջ այս պահին ոչ իրատեսական սպասումներ է առաջացնում,

Գ.Հեռավոր աղերս իսկ չունի այս պահին հայ ժողովրդի գլխին կանգնած անվտանգային-գոյութենական մարտահրավերների հետ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company