ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ինչ «պանդորայի արկղ» է բացում Փաշինյանը

11 Փետրվար 2025

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր երազած «խաղաղությունն» Ադրբեջանի հետ կառուցելու իմիտացիան: Հիմա էլ մի հուսահատ հոդված է գրել, թե «խաղաղության բոլոր նախադրյալներն» առկա են, ու ինքն իրեն հույս է տալիս, որ ներկա իրավիճակում «խաղաղություն» հնարավոր է: Իրականությունից կտրված այդ վերլուծությունից մի դրվագ կառանձնացնենք, որտեղ նա, ըստ էության, հայտարարում է, թե ՀՀ ԶՈՒ-ն օկուպանտ է եղել:

Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներից խոսելով, նա նախ հերթական անգամ շեշտում է, որ Հայաստանը դրանք ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում` հարցը «սահմանազատման գործընթացով» է լուծվելու: Ապա հայտարարում է` «մեր բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի»: Այս թեզով փաստացի Փաշինյանի իշխանությունն Արցախը մենակ թողեց ադրբեջանական ագրեսիայի դեմ եւ հիմա փորձում է լեգիտիմացնել Հայաստանի՝ «օկուպանտ» լինելու Բաքվի թեզը:

«2022թ․ հոկտեմբերին, Պրահայում, չունենալով դրա իրավունքը, Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ՝ դրանով իսկ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է որպես ագրեսոր պետություն: Գիտակցված է արել, թե ոչ՝ դժվարանում եմ պատասխանել, բայց իր հայտարարությամբ նա հայտարարում է, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի ինչ-որ տարածքներ: Խորապես համոզված եմ, որ Ալիեւը, հղում կատարելով Փաշինյանի հենց այդ հայտարարության վրա, կարող է եւ կձեռնարկի քայլեր Հայաստանի դեմ»,- ասում է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ հայտարարությունն Ադրբեջանն օգտագործելու է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ՝ նրանց մեղադրելով «օկուպացիոն ռեժիմի հետ համագործակցության մեջ»:

Ա. Խաչատրյանը հարցնում է՝ ի՞նչ է արել Փաշինյանը, որ այդ ներկայացումը Բաքվում չբեմադրվի: «Ակնհայտ է, որ ճնշումների ու կեղծիքների միջոցով Ադրբեջանը կկորզի ցուցմունքներ, կաղճատի մարդկանց խոսքը եւ դա կօգտագործի ՀՀ-ի դեմ, հավանաբար, դրանից է մտահոգված կամ վախեցած Փաշինյանը, որ իր այդ հոդվածով, փաստորեն, Ադրբեջանին ասում է՝ լավ, ինչ ուզել ես, զիջել եմ, էլ ի՞նչ ես ուզում: Փաշինյանի մոտ հոգու ճիչ է, նա հայտարարում է, որ գնացել է բոլոր զիջումներին, որոնք Ադրբեջանը պահանջել է, հիմա պատրաստ է լրացուցիչ զիջումների, միայն թե ստանա մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի «խաղաղություն»՝ անկախ նրանից, որ այն ամբողջական կապիտուլյացիա կլինի»,- շեշտում է պատգամավորը՝ նկարագրելով այն սցենարը, որն ակնկալում է Փաշինյանը այդ թղթով գնալ ընտրությունների ու ասել՝ ձեզ խաղաղություն էի խոստացել՝ բերել եմ, հիմա էլ Եվրոպա եմ խոստանում` կտանեմ:

Արթուր Խաչատրյանը հիշեցնում է՝ ի հեճուկս Փաշինյանի, Ալիեւը երբեք չի հայտարարել, որ ճանաչում է ՀՀ 29 հազար 743 կմ տարածքը: Ավելին, հայտարարում է, որ ՀՀ տարածքի զգալի մասը «պատմական Ադրբեջանն է»: «Նման հայտարարություն արել է Շառլ Միշելը, հետեւաբար, Ալիեւը կարող է ասել՝ Շառլ Միշելն է ասել, նրանից էլ պահանջեք, բայց, ի տարբերություն Ալիեւի, Փաշինյանն ասիմետրիկ զիջումների է գնացել՝ բազմաթիվ անգամներ քառակուսի կիլոմետրերով հայտարարելով, թե ինքն ինչ տարածքով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչդեռ, տրամաբանությունը պահանջում էր համաժամանակյա նման հայտարարություն»: Նման գործելաոճը Խաչատրյանը սեփական ժողովրդի դեմ ուղղված շանտաժ է որակում, որը տեղավորվում է «եթե զիջման չգնանք` կլինի պատերազմ» բանաձեւի ներքո, իսկ զիջումները փորձում է ներկայացնել որպես ազգի փրկությանն ուղղված քայլեր. «Իրեն պարտադրել են դավաճանել Արցախը, հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառութունից, ինքը դա ներկայացնում է որպես փրկություն, թե այդ թոկից կտրվեցինք»:

Ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերի մասին Փաշինյանի ասածին, պատգամավորը հիշեցնում է՝ ադրբեջանական օկուպացիայից հետո նա շարունակ կրկնում է՝ մենք պատերազմ չենք սկսելու, խաղաղ ճանապարհով ենք հետ բերելու. «Դուրս կգա՞ն ադրբեջանցիներն օկուպացված տարածքներից, ե՞րբ դուրս կգան, եթե Փաշինյանը մնա: Փաշինյանը նախապատրաստել է ժողովրդին, որ ադրբեջանցիները երկար են վայելելու այդ հյուրընկալությունը, հիշո՞ւմ եք՝ հայտարարում էր, թե մենք իրենց ենք տանջել, իրենք էլ հիմա մեզ են տանջելու»:

Իսկ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «տեղեկություն տրամադրել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների մասին», խոսում է պատերազմի ընթացքում «զոհված ադրբեջանցի զինծառայողների եւ խաղաղ բնակիչների եղբայրական գերեզմանների» մասին, Հայաստանից պահանջում է ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար։

«Եթե ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ընդունել է, որ Հայաստանն ագրեսոր պետություն է, հիմա ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է պահանջի, որ Հայաստանը ներողություն խնդրի «ագրեսիայի» համար, փոխհատուցում տա, որը 20 միլիարդի կարգի են գնահատել ու էլ ավելի կմեծացնեն, հավելյալ պահանջներ կներկայացնեն, այսպես կոչված, եղբայրական գերեզմանների տեղերի, մի քանի հազար անհետ կորածների մասով: Այսինքն, որքան Հայաստանը՝ Փաշինյանի ղեկավարության ներքո խեղճանում է, Ալիեւն այնքան լկտիանում է, եւ Փաշինյանն էլ ավելի ստրկացնող պարտավորությունների տակ է մտնում ու հայտարարություններ անում: Հետեւաբար, նրան տուն ուղարկելը մեր ազգային անվտանգության խնդիրն է»,-եզրափակում է Խաչատրյանը:

Մարիաննա Ղահրամանյան
«Հրապարակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company