ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ասում են, որ Էրդողանը հույն հայամետ անիշխանականի ժառանգն է

11 Փետրվար 2025

Տարիների ընթացքում թուրքական լրատվամիջոցներում բազմաթիվ հոդվածներ են հայտնվել այն մասին, որ տարբեր թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ հայկական կամ քրդական ծագում ունեն:

Այս պաշտոնյաները հաճախ կտրականապես հերքել են այդ պնդումները, բայց երբեմն անտեսել՝ դրանց վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրելուց խուսափելու համար: Օրինակ, մի քանի տարի առաջ, երբ հայտարարում էին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայկական ծագում ունի, նա պարզապես պատասխանեց՝ «Ցավում եմ, որ ինձ հայ են անվանում»: Հաշվի առնելով Թուրքիայում տարածված ռասիզմը, մեկին հայ անվանելը համարվում է վիրավորանք։

Գրել էին, որ ծագումով հայ է նախկին վարչապետ Մեսութ Յըլմազը, ինչպես նաև՝ արմատական ծայրահեղ ազգայնական Դևլեթ Բահչելին՝ MHP-ի («Ազգայնական շարժում կուսակցության») նախագահը:

Վերջերս ես հայտնաբերեցի «Յութուբի» մի տեսանյութ, որտեղ Իսա Իլյասօղլուն, որը ծառայել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունում (MIT), հայտարարել է, որ Բահչելին մայրական կողմից ծագումով հայ է։ Իլյասօղլուն հայտնել է, որ ցեղասպանության ժամանակ Ադանայի նահանգապետն առևանգել և բռնաբարել է 16-ամյա մի հայ աղջկա։ Այդ աղջիկը հետագայում դարձել է Բահչելիի տատիկը, որն, ի տարբերություն իր նույնականացման քարտի վրա նշվածի, ոչ թե Օսմանիայից է, այլ Ուրֆայի շրջանի Հալֆեթի քաղաքից։ Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Ադանայի Բահչե քաղաք, որտեղ էլ նա ձեռք է բերել իր ազգանունը՝ Բահչելի։

Լայնորեն ընդունված է, որ այսօրվա թուրքերի մեծ տոկոսը հայերի, հույների կամ քրդերի ժառանգներն են, որոնցից շատերը իսլամացվել և թուրքացվել են, հատկապես 1915 թվականի ցեղասպանության ժամանակ, երբ թուրք ընտանիքներն առևանգել և որդեգրել են հայ մանկահասակ երեխաներին: Այս երեխաներից մեծ մասը շատ փոքր էր իր էթնիկ ծագումը հիշելու համար:

Թուրքացված և իսլամացված հայերին հաճախ անվանում են «թաքնված հայեր»:

Այնուամենայնիվ, տարիների ընթացքում շատ թուրքեր հայտարարել են, որ նոր են բացահայտել իրենց հայկական ծագումը։ Ոմանք նույնիսկ խնդրել են մկրտվել հայկական եկեղեցում և կրկին քրիստոնեություն ընդունել։

2018 թվականին Թուրքիայի կառավարությունն անսպասելիորեն գործարկեց մի կայքէջ, որը բացահայտեց բոլոր թուրք քաղաքացիների նախնիներին: Մի քանի օրվա ընթացքում միլիոնավոր թուրքեր շտապեցին պարզել իրենց էթնիկ ծագումը: Արդյունքում կայքը խափանվեց, իսկ կարճ ժամանակ անց փակվեց։ Այնուհետև, կայքը վերականգնվեց «գաղտնիության բարելավված միջոցառումներով»: Որոշ մահմեդական թուրքեր ցնցվել էին՝ իմանալով, որ իրենք հայկական արյուն ունեն: Զեկույցներից մեկում ասվում էր, որ մի մոլեռանդ հակահայ թուրք, իմանալով, որ ծագումով հայ է, ինքնասպան է եղել։

Թուրքիայում կա նաև հայերի մի մեծ խումբ՝ հայտնի որպես համշենցիներ, որոնք ապրում են Սև ծովի շրջանում։ Նրանք բռնությամբ իսլամացվել են, սակայն ոմանք պահպանել են իրենց հայկական ավանդույթները և մայրենի լեզուն՝ հայերենը, որը առանձնահատուկ բարբառ ունի:

Իմ վերջերս հայտնաբերած «Յութուբի» տեսանյութում Թուրքիայի հետախուզության աշխատակից Իլյասօղլուն զգայացունց բացահայտումներ է արել Թուրքիայի նախագահ Էրդողանի էթնիկ ծագման մասին։

Ես վստահ չեմ, թե որքանով է նրա զեկույցը համապատասխանում իրականությանը, սակայն հաշվի առնելով Իլյասօղլուի հետախուզական անցյալը, չէի կարող անտեսել նրա պնդումը:

Իլյասօղլուն ապրել է Անգլիայում 1995-1996 թվականներին և տեղափոխվել Գերմանիա 2000 թվականին: 2005 թվականին նա առաջադրվել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում, սակայն հետագայում հետ է վերցրել իր թեկնածությունը: Ներկայումս նա «Վերածնունդ» կուսակցության նախագահն է, որի կարգախոսն է՝ «Մեկ կառավարություն, մեկ ազգ, մեկ դրոշ և մեկ կրոն՝ թուրք»:

Այժմ նա ապրում է Գերմանիայում: Լայնորեն հայտնի է, որ թուրքական կառավարությունը Գերմանիայում ունի բազմաթիվ հետախուզական ծառայությունների աշխատակիցներ, որոնք լրտեսում են այնտեղ ապրող միլիոնավոր թուրքերի, մասնավորապես՝ քրդերին և Էրդողանի քաղաքական հակառակորդներին:

Էրդողանի նույնականացման քարտը ցույց է տալիս, որ նա ծնվել է Ռիզեում, որը գտնվում է Թուրքիայի հունական Պոնտոս շրջանում: Իլյասօղլուն իր տեսանյութում հայտնել է, որ «Էրդողանի հայրը պոնտոսցի հույն էր, իսկ մայրը՝ իսպանացի հրեա, որը Պոնտոս էր եկել Վրաստանի ճանապարհով»։ Իլյասօղլուն հավելել է. «Եթե Էրդողանը համարձակվի, թող առարկի»։

«Թայիփի (Էրդողանի) պապիկներից մեկի եղբայրը հույն քահանա է եղել, որը Սև ծովի ափին, ռուս-թուրքական պատերազմից հետո փորձել է հիմնել Պոնտոսի Հունական Հանրապետությունը»:

«Նրա պապը և նրա քահանա եղբայրը ձերբակալվել և դատվել են «Գիրեսունի անկախության դատարանի» կողմից, դատապարտվել մահապատժի և կախաղան հանվել»։ Իլյասօղլուն բացատրել է, որ ինքը Գիրեսունից է. «Դա գրված է դատավոր Ալի Քըլըչի հուշերում»։

«Իսկ Էրդողանի մորական նախապապը՝ Թեյուբը, անիշխանական է եղել, որը թուրքական գյուղեր մտնելուց և սպանություններ կատարելուց հետո զբաղվել է թալանով։ Այնուհետև, 1922 թվականի Մարաշի հայոց ապստամբության ժամանակ նա իր խմբով անցել է հայերի կողմը, հարձակվել թուրք զինվորների վրա և սպանվել Տավրոսի լեռներում»։ Իլյասօղլուն հավելել է. «Թող Թայիփ Էրդողանը փնտրի իր մորական նախապապի աճյունը Տավրոսի լեռներում։ Այսինքն, իր մոր պապը գերեզման չունի»։

Վերոնշյալ տեսանյութը թվագրված է 2023 թվականի հոկտեմբերի 28-ին: Թուրքական լրատվամիջոցներում որևէ տեղեկություն չկա, որ Իլյասօղլուն քննադատվել կամ դատապարտվել է Էրդողանի մասին իր զգայացունց բացահայտումների համար, չնայած նրան, որ նա մի քանի անգամ այցելել է Թուրքիա: Քանի որ թուրքական լրատվամիջոցները գտնվում են Էրդողանի լիարժեք վերահսկողության տակ, ոչ մի թուրքական թերթ չի հանդգնի հրապարակել որևէ բան, որը կարող է զայրացնել նախագահին: Հայտնի չէ, թե ինչու Թուրքիայի կառավարությունը չի դատապարտել Իլյասօղլուն, որը պնդում է՝ Էրդողանի նախնիները հույներ են: Պատճառը կարող է լինել այն, որ Իլյասօղլուն ճշմարտությունն է ասում Էրդողանի նախնիների մասին, կամ էլ նախագահը չի կամենում ավելի շատ ուշադրություն հրավիրել տեսանյութում ներկայացված պնդումների վրա:

Ըստ թուրքական ասացվածքի՝ «Փչացած գինին դառնում է դառը քացախ»: Սա կարող է նշանակել, որ որոշ իսլամացված և թուրքացված հայեր դառնում են հայերի ոխերիմ թշնամիները: Սա նման է՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» արտահայտությանը:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company