ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

«Միջանցքի» վերաբերյալ բանակցությունների ընթացքը գաղտնի է պահվում, բանավոր պայմանավորվածություն կա

12 Փետրվար 2025

Ամենամեծ ռիսկայնությունը սկսվում է այնտեղ, երբ Հայաստանը համաձայնում է առանց միջնորդների երկկողմ բանակցել. այստեղից գալիս են բոլոր ռիսկերը. այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Երկկողմ բանակցություն հաղթողի և պարտվողի միջև, բնականաբար միշտ լինելու է թելադրանքի լեզվով։ Ես մինչև հիմա չեմ տեսել որևէ տեղ, որ Թուրքիան կամ Ադրբեջանը հրաժարվեն հենց այդ միջանցքային իմաստով կապից։ Ընդհակառակը անընդհատ խոսում են, որ դա վաղ թե ուշ լինելու: Մեր տխուր փորձը ցույց է տալիս, որ իրենց ասածներն ավելի են իրականանում, քան մեր կողմից հնչող ինչ-որ հավաստիացումները։

Այո, ինձ նաև շատ մտահոգում է այն, որ նրանք այնտեղ ասում են միջանցք, այստեղ էլ նախապատրաստվում են, որ մենք միջանցք չենք տալու, բայց թուրքերն ու ադրբեջանցիները միևնույն է դա միջանցք են անվանելու: Այսինքն թուրքերն ու ադրբեջանցիները չգիտե՞ն տարբերությունը որն է: Պարզապես ուզում են մեր այսպես ասած զգոնությունը բթացնել, որ իրականում մենք միջանցք չենք տվել, բայց դե թուրքերն ասում են միջանցք, ոչինչ: Ալիևն ասում է՝ ես Ադրբեջանից Ադրբեջան եմ գնում և որևէ խոչընդոտ այդ ճանապարհին չպիտի լինի»,-ասաց Ռուստամյանը:

Դիտարկմանը, որ Հայաստան ասում է, որ ադրբեջանցիները ամեն դեպքում անցնելու են բոլոր իրավական ընթացակարգերը մտնել դուրս գալուց, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Դա չի բռնում Ադրբեջանի հայտարարությունների հետ: Եթե այդպես է լինելու ըստ Փաշինյանի, հիմա չի ստորագրվում: Այսինքն այստեղի պնդումները Ադրբեջանի համար անընդունելի են։ Նշանակում է իրենք փորձելու են նորից իրենց ուզածը ստանալ այնպես, որ դա դառնա անխոչնդոտ Ադրբեջանից Ադրբեջան տեղափոխում»:

Արմեն Ռուստամյանը պնդեց, որ բանակցությունների ընթացքը գաղտնի է պահվում. «Բանավոր խոսակցություններն ընդհանրապես ոչ մի տեղ չեն արձանագրվում, բայց դրանք պարտադիր պահանջ են դառնում Հայաստանի համար: Մենք նաև այդ պրակտիկան ունենք դժբախտաբար, բանավոր պայմանավորվածությունների ինչ-որ մի հատ նոր մեթոդաբանություն է Հայաստանում կիրառվում: Երկուսն իրար հետ լուրջ վտանգ են մեզ համար, մեկն առանց միջնորդերի բանակցելը, երկրորդը բանավոր պայմանավորվածություններով ինչ-որ պրոցեսներ տանելը։ Սրանք խոսում են այն մասին, որ այս իշխանությունները, ըստ էության, այսօր չեն ցույց տվել նվազագույն անգամ ճիգ, որ կարող են դուրս գալ այդ թուրք-ադրբեջանական պարտադրանքից:

Մենք տեսնում ենք, որ իրենք սպասարկում են ամբողջությամբ այդ օրակարգը: Պարզապես իրենք համապատասխան հող են նախապատրաստում հանրային ընկալման համար, որպեսզի հետո պրոբլեմներ չլինեն, բայց նույն խնդիրը պահված իրենց մտքում ունեն և չեն կարող հրաժարվել այդ պահանջներից ադրբեջանական»,- հայտարարեց Ռուստամյանը:

Այս իշխանությունները պիտի հեռանան, ժողովուրդը պիտի դուրս գա փողոց, հասկանա, որ այս իշխանությունների արածը և արդյունքները ինչն են լինելու, մեզ տանում են թուրք-ադրբեջանական տանդեմի ենթակայության. նշեց Արմեն Ռուստամյանը:

«Կարծում եմ՝ կամաց-կամաց ժողովուրդը հասկանում է, որ այս խաղաղություն կոչվածի երաշխավորը լինելու է Թուրքիան, որը մեզնից պահանջում է, որ ցեղասպանությունը մոռանանք: Մենք այսօր ցեղասպանին հանձնվում ենք ի բարեհաճություն, որ ստանանք իր, այսպես ասած, երաշխիքը: Ոնց որ գառին հանձնես գայլին»,-ասաց նա:

Հարցին՝ Սյունիքով ճանապա՞րհն է պատճառը, որ չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը, Ռուստամյանը պատասխանեց. «Այս իշխանությունները ուզում են ստանալ իսկապես մի փաստաթուղթ, որի վրա գրված կլինի՝ «խաղաղության պայմանագիր»։ Սա իրենց համար օդի ջրի պես պետք է։ Դա շատ լավ հասկացել են Թուրքիան և Ադրբեջանը, իսկ իրենց պահանջները վերջ չունեն: Հիմա ասում են՝ սահմանադրության փոփոխության պահանջ չկա, բայց թիվ մեկ պահանջը, որ միշտ դրվում է, սահմանադրության հետ են կապում: Այստեղից ինչ-որ հիմնավորումներ բերեցին, Սահմանադրական դատարանին էլ ճնշեցին, որ այդ անհեթեթ որոշումը կայացնի, որը ընդհանրապես կապ չուներ այդ հարցի հետ: Սահմանազատման, սահմանագծման գործընթացը բերեցին, կապեցին հռչակագրի հետ, թե հռչակագիրը հակասում է, թե՞ չի հակասում: Այսինքն, իրենք ամեն ինչ անում են ցույց տալու համար, որ մենք պատրաստ ենք ձեր բոլոր պահանջները կատարել, բայց այդ պահանջները վերջ չունեն։ Այդ պահանջների վերջը այն է, որ իրենք չեն ուզում այստեղ հայկական գործոն պահպանվի։ Հայ տեսակի հետ, հայ ինքնության հետ կապված այս մարդիկ խնդիր ունեն, դարերով է դա ապացուցվել»,- հայտարարեց Ռուստամյանը:

Նա հույս հայտնեց, որ ժողովուրը, ի վերջո, կհասկանա այս ամենը եւ ոտքի կկանգնի:

«Գնալ երկկողմ ձևաչափով բանակցությունների՝ չունենալով միջնորդներ, չունենալով միջազգային երաշխիքներ, սա ուղղակի նշանակում է գնալ, հանձնվել թուրք-ադրբեջանական բարեհաճությանը, ինչն էլ այսօր տեսնում ենք։ Ի՞նչ է նշանակում հաղթողը և պարտվողը իրար հետ նստելու են նույն սեղանին ու սկսեն բանակցել։ Է, պարզ չի՞, որ ճնշումներով, թելադրանքով է ամեն ինչը տեղի ունենալու։ Այդ բանակցային արդյունքը անգամ երաշխավորող երրորդ կողմ չի լինելու, երաշխավորող ո՞վ է լինելու։ Թուրքիան և Ադրբեջանը: Բա դրա համար էլ ասում ենք, Թուրքիան և Ադրբեջանն են երաշխավորելու մեր «անվտանգությունը»։ Մենք պետք է այնպես անենք, որ այո, ինչ-որ տեղ ժամանակ շահենք, պահենք մեր ունեցածը, որ հետագայում բարենպաստ պայմաններ առաջանան, որ մեր շահերը պաշտպանելու համար հնարավոր լինի ինչ-որ ավելի կոնկրետ քայլերի դիմել»,- ընդգծեց նա:

Արցախում միշտ էլ ընտրությունները նորմալ անցել են, Սամվել Շահրամանյանի ընտրություններն էլ փոխված իրենց ընթացակարգով է եղել, որ վակուում չառաջանա նախագահի փախնելուց հետո, տեղը թափուր չմնա. նշեց Արմեն Ռուստամյանը:

«Շահրամանյանը այո, ստանձնել է պարտավորություն Ազգային ժողովի այդ լիազորությունները ունենալով: Այո, Արայիկ Հարությունյանը իր պաշտոնից փախավ, մնաց անտեր, այդ անտեր վիճակը չեն թողել, որ մնա: Պատկերավոր ասած, դրոշը գցել էր փողոցում, դրոշը վերցնող էր պետք, դրոշը վերցրել են այդ մարդիկ, հիմա նրանց մեղադրում են նրա համար, որ դուք տեր եք կանգնել, անտեր չեք թողել ժողովրդին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այդ «տեր կանգնելուց» 10 օր էլ չանցած Արցախը հայաթափվեց, Ռուստամյանն ասաց. «Բա դա էլ եթե չլիներ, անիշխանությունը շատ ավելի վատ էր: Հուսահատ վիճակ էր, մարդիկ, ովքեր եղել են Արցախում, շատ լավ գիտեն ինչ է կատարվել: Նա, ով վերցրել է, այդ պաշտոնը վայելելու համա՞ր է վերցրել, բոլորը գիտեին, որ մեծ պատասխանատվության տակ է մտնում: Այդ պատասխանատվությունից են փախել, այդ փախնողներին թող ասեն։

Պատասխանատվությունը այն էր, որ եթե դու ընտրվել ես, պետք է մինչև վերջ էլ մնաս նախագահ, ոչ ոք իրեն չի ասել՝ հրաժարական տուր, ինքն է գնացել: Շատ ավելի լավ կլիներ, որ շուտ տար հրաժարական: Արայիկ Հարությունյանի վրա ոչ մի ճնշում չի եղել, Արայիկ Հարությունյանը ճնշվել է այն պատասխանատվությունից, որը եղել է այդ պահին, և այդ պատասխանատվությունը չի կարողացել իրացնել:

Արայիկ Հարությունյանը, այսպես ասած, ճեղքվել է երկու մասի, հայտնվելով երկու քարի արանքում, ժողովրդի պահանջ և Նիկոլ Փաշինյանի պահանջ, այ դրանք իրար հետ չի համատեղել, դրանից ճաք է տվել»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Ադրբեջանը հստակ ծրագիր է իրականացնում. նա Հայաստանին դիտելու է որպես ագրեսոր, որովհետև մենք ասել ենք Արցախ չկա, Նիկոլ Փաշինյանը գնացել, ստորագրել է և դուրս մղելով Արցախին, Արցախի գործոնը վերացնելով ամբողջ պատասխանատվությունը Հայաստանը վերցրել է իր վրա նշեց Արմեն Ռուստամյանը:

«Հետեւաբար, այդ տարածքներում ամբողջությամբ եղել է Հայաստանի իշխանությունների ղեկավարությամբ իրականացված գործընթաց, և այս ամբողջ պատասխանատվությունը պատերազմի հետ կապված ուղղվելու է Հայաստանին և Հայաստանի իշխանություններին»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա նորից Ադրբեջանը կսկսի դիմել Ինտերպոլին եւ կոնկրետ մարդկանց պահանջել:

«Ադրբեջանից ձայներ են հնչում, որ այդ դատավարության մեջ նաև ուզում են ունենալ Հայաստանի աջակցությունը, որ դրվագներ կան, որոնք լիարժեք բացահայտելու համար Հայաստանի աջակցության կարիքը կա: Այսինքն մարդիկ են ուզում, որ գնան այնտեղ վկայություն տան, մեղադրյալներ կան, որ պետք է ընդգրկվեն, որոնք դատվող 16-ի մեջ չեն: Սա լուրջ պրոցես է, որը նոր-նոր սրանք պիտի հասկանան, թե ինչ ավեր են գործել, ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս»,-ասաց Ռուստամյանը:

Հերթական ընդվզումը պետք է լինի այս իշխանությունների դեմ, այս անգամ շատ ավելի պատրաստված, մինչև հիմա այդ պատրաստվածությունը չենք կարողանում ունենալ. ասաց Արմեն Ռուստամյանը:

«Ծայրահեղ միջոցների կարիք չկա, եթե ժողովուրդը մեծ քանակով պատրաստակամ դուրս գա փողոց, ոչ թե պասիվ ներկայության մասին է խոսքը, այլ ակտիվ անհնազանդության մակարդակի մասին է խոսքը, այս իշխանությունները չեն կարող դիմանալ»,-ասաց նա՝ հավելելով, որ ժամկետներ չի կարող նշել:

«Բոլորս էլ այդ մասին մտածում ենք, մեր սխալները տեսնելով ուզում ենք շտկել, բայց ամեն անգամ փողոց դուրս չգանք ու հասնենք էլի նույն կետին:

Եթե ինձնով լինի, երեկ արդեն ուշ էր, բայց ժողովրդի մեծ մասը դեռ այդ մտքին չէ: Բայց տենդենցը նկատվում է, մարդիկ հասկանում են, թե ուր է տանում այս իշխանությունը»,- ընդգծեց Ռուստամյնը:

Հարցին՝ ՀՅԴ-ն իր գործիքակազմում ինչ-որ պահի ռադիկալ քայլերի գնալու պլաններ ունի՞, պատգամավորը բացասական պատասխան տվեց. «Ոչ: Ռադիկալ քայլ ասածը ի՞նչ նկատի ունեք: Մենք մեր ռեսուրսը, անգամ մեր կյանքի գնով պատրաստ ենք դնել, այո, ֆիզիկական: Դե հիմա տեսեք՝ ովքեր են հալածվում, ովքեր են բանտերում, դաշնակցականները: Ու՞ր էր այդ մակարդակի ակտիվության ասենք հինգ-վեց հազար մարդ ունենայինք, որ պատրաստ են մինչև դատ, մինչև մահ պայքարել իրենց իրավունքների համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.arfd.am/wp-content/uploads/2025/02/videoplayback-28.mp4
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Եւրոպացիները յանուն Արցախի» շարժման յ

Եւրոպայի հայութիւնը կը դատապարտէ ՀՀ իշխանութիւններու հալածանքը Հայաստանեայց Առ

17 Փետրվար 2026
ԱՄՆ-Իրան-Հարավային Կովկաս. ուժերի նոր

Թեհրանի պաշտոնական ռազմավարությունը տասնամյակներ շարունակ հիմնվել է մի պարզ և

16 Փետրվար 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրո

Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէն կը հե­տե­ւի ­Հա­յաս­տա­նի ­Հան

16 Փետրվար 2026
Վահագն Խաչատուրեանի այցելութիւնը Աթէնք

Ե­րեք­շաբ­թի, 17 ­Փետ­րո­ւա­րին, ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան նա­խա­գահ ­

16 Փետրվար 2026
Ֆրանսիայի հայկական կազմակերպություններ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հանդես է ե

16 Փետրվար 2026
«Ազատություն կամ մահ». հայ ազգային ինք

Հայ ազգային-գաղափարական մտածողությունը հազվադեպ է ձևավորում բանաձևեր, որոնք մի

16 Փետրվար 2026
Ակնարկ. Մինչեւ Յունիս 7-ը

Յիշենք գործող Սահմանադրութեան եկեղեցւոյ վերաբերող յօդուածները: Յօդուած 17.

16 Փետրվար 2026
Եւրոպական միութեան տարածաշրջանային քաղ

Թերեւս` ամենահետաքրքիր կէտերից մէկը. Ռազմավարական օրակարգը աջակցութիւն է յայտն

15 Փետրվար 2026
Մեծ եւ փայլուն աստղը

(Սարգիս Մահսէրէճեանի Աանմառ Յիշատակին) Օրեր առաջ, մամուլը գուժեց, մեր բոլո

15 Փետրվար 2026
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսում

«44-օրյա պատերազմի զեկույց գոյություն չունի. պատերազմի հանգամանքներն ուսումնաս

14 Փետրվար 2026
Խմբագրական. Յարմարուելու Դասեր

Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանը, Հեռատեսիլի եւ ձայնասփիւռի խորհուրդի անդա

14 Փետրվար 2026
Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարո

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտու

13 Փետրվար 2026
Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը ե

Ատր­պէյ­ճա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը Ար­ցա­խի հար­ցին շուրջ կա­րե­լի

13 Փետրվար 2026
Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

12 Փետրվար 2026
Վենսի Այցելութիւնը Հայաստան՝ Երկիր Դր

«Այս երկիրը շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելութեան համար՝ ոչ միայն ան

12 Փետրվար 2026
Խախտել եք օրենքի պահանջը, տարածել եք ս

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթ

12 Փետրվար 2026
Յիշողութիւնը Ջնջելու Դիւանագիտութիւնը-

Ահարոն Շխրտըմեան Միացեալ Նահանգներու փոխնախագահ Ճէյ.Տի. Վենսի Ծիծեռնակաբերդի

12 Փետրվար 2026
Ճէյ․Տի․ Վենսի Ջնջուած Գրառումը Հայոց Ց

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․-ի փոխնախագահ Ճէյ․ Տի․ Վենսի կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճա

12 Փետրվար 2026
Խմբագրական. Նոր Արտաշատի Եւ Նոր Նուարս

Խորհուրդը այժմէականացման կարգով կը շարունակուի մինչեւ մեր օրերը: Ղեւոնդեանք եւ

12 Փետրվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հեղինակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժո

11 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company