ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իրանի 46-Ամեայ Յեղափոխութիւնը Եւ Ազգային Ու Պետական Առաջնահերթութիւնները…

13 Փետրվար 2025

Ինչպէս նախորդող չորսուկէս տասնամեակում, այս տարի եւս իրանական երկրի ողջ տարածքում, ժողովրդական լայն խաւերը աւանդական քայլերթերով նշանաւորեցին Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 46-րդ տարեդարձը։

Ուշագրաւ ու բացառիկ հանգամանք է անտարակոյս, ողջ երկրով մէկ՝ ժողովրդական-համապետական նմանօրինակ վերաբերմունքը՝ յաղթանակած յեղափոխութեան նկատմամբ։ Քանզի հազւադէպ են քայլերթային այդպիսի ակցիաները աշխարհի տարբեր երկրներում, որոնք ազգային կամ պետական նշանակութեան տօնակատարութիւններին վերաբերւում են հրապարակային կամ փակ ձեւաչափերի հանրահաւաքներով։

Ինչեւէ, Իրանի դէպքում, անցնող 46 տարիներին, տեղական թէ համապետական իւրաքանչիւր ակցիա, հանրահաւաք ու քայլերթ, որոնց իր մասնակցութիւնն է բերել ժողովուրդը, յատկանշւել են արտաքին՝ հիմնականում ԱՄՆ-Արեւմուտք հակա-Իրան սպառնալիքներին ու կեցւածքներին հակադարձելով…

Շեշտում ենք արտաքին, քանզի ներքաղաքական առումով, անկախ շուրջ կէսդարեայ վերիվայրումներից, որոնք օրինաչափօրէն առաջացել էին ներքին ճակատում՝ քաղաքական ու հասարակական զանազան հոսանքների միջեւ մրցակցութիւնների արդիւնքում, բայց եւ այնպէս հիմնական եւ առանցքային հիմնախնդիրը, որը երբեւիցէ սակարկութեան առարկայ չի դարձել, դա՝ երկիր-հայրենիի ազգային ու պետական անվտանգութեան անսասանութիւնն է եղել։ Այս վերջնի համար Իրանական հայրենասէր ժողովուրդը ի սկզբանէ՝ այսինքն դեռ յեղափոխութեան երկրորդ տարին չբոլորած՝ մեծագոյն զոհողութիւնների գնալով, ծանրակշիռ գինը վճարեց նոյն արեւմուտքի կողմից հովանաւորւած Սադդամեան Իրաքի դէմ 8-ամեայ պարտադրեալ պատերազմի ընթացքում։

Հետագայ անընդմէջ տարիներին եւս Իրանի յաջորդական կառավարութիւնները ( բարենորոգչական, պահպանողական, լիբերալ-ազատական թէ՝ ծայրայեղ կրօնական) ողջ ժողովրդի հետ միատեղ դիմագրաւել են արտաքին տարատեսակ սանկցիա-պատժամիջոցները՝ քաղաքական, տնտեսական, քարոզչական ու մինչեւիսկ հումանիտար մակարդակներում։

Թէ՛ վերոգրեալի, եւ թէ՛ ներքին կառավարման սայթաքում- ապիկարութիւնների հետեւանքով, գլխաւոր թիրախն է հանդիսացել տնտեսական համակարգը, որն ուղղակիօրէն բացասաբար է ազդել ժողովրդի ու մասնաւորապէս՝ աշխատաւոր ու միջին խաւերի կենսամակարդակի վրայ։

Միւս կողմից, երկրում տիրող կրօնապետական համակարգի օրինաչափութիւններն են, որոնք երբ այս կամ այն պաշտօնեայի կողմից ճաշակային եղանակներով են գործադրման դրւել, եւ որ նման դէպքերում չեն բացառւել «հիջաբի» օրէնքի դէմ ընդվզումները (զորօրինակ Մահսա Ամինիի ողբերգական մահը), ահա, այդ կարգի դժգոհանքները իշխանութիւն-հասարակայնութիւն փոխզիջման ու փոխհասկացութեան արդիւնքում, աւելի են կառավարելի դարձել։

Եւ իրաւամբ՝ սոցիալ-տնտեսական ձախորդ պայնանների շարունակականութիւնը, բոլոր կարգի հասարակական դժգոհանքներով հանդերձ, պատճառ չեն եղել տիրող համակարգից ու առհասարակ պետական համընդհանուր շահերից ժողովրդի հրաժարմանը կամ դրանց ստորադասմանը։

Ահաւասիկ, նոյնինքն հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէին, յեղափոխութեան յաղթանակի առթիւ ժողովրդական քայլարշաւի նախօրեակին հերթական անգամ բարձրաձայնեց հաւատաւոր ու դժւարութիւններին մշտապէս տոկացող հասարակայնութեան խորքային գիտակցութեան մասին, միաժամանակ՝ յորդորելով կառավարութեանն ու միւս պատասխանատուներին՝ ժողովրդի առջեւ ծառացած դժւարութիւնները յաղթահարելու համար։

Ի դէմս նոր կառավարութեան եւ անձամբ՝ նախագահ Փեզեշքիանի, որն էլ յեղ. յաղթանակի օրւայ՝ ԲԱՀՄԱՆ 22-ի (փետրւարի 10) հիմնական բանախօսն էր, Թեհրանի Ազատութեան հրապարակում ներկայ ժողովրդական խուռներամ հաւաքին մէկ անգամ եւս յանձնառու եղաւ, որ իր գլխաւորած կառավարութիւնն ամէն ջանք ի գործ է դնելու տնտեսական երկարատեւ դժւարութիւնները յաղթահարել…։

Անտարակոյս, Իրանի համբերատար, հաւատաւոր ու գիտակից ժողովուրդը ի մտի եւ աչքի առաջ ունենալով ներկայիս միջազգային ու յատկապէս տարածաշրջանային զարգացումների անմիջական ազդեցութիւնները՝ երկրի ինքնիշխանութեան եւ հողային ամբողջականութեան ուղղութեամբ, համապատասխան կեցւածքներով, դարձեալ նեցուկ է կանգնելու հայրենի երկրի ինչպէս ազգային, այնպէս էլ պետական շահերի ամրապնդմանը, որպէս գերնպատակ առաջնահերթութիւններ…։

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company