ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Սիրիայի խորհրդարանը կցրվի, կընդունվի նոր սահմանադրություն և կանցկացվեն նոր ընտրություններ

14 Փետրվար 2025

Սիրիայի նոր իշխանությունները երկրի խորհրդարանը լուծարելու և նոր սահմանադրություն կազմելու որոշում են կայացրել. նոր սահմանադրությունը պատրաստելուց և հանրաքվեով հաստատելուց հետո պետք է կայանան խորհրդարանական նոր ընտրություններ։ Ենթադրվում է, որ այդ գործընթացը 3-4 տարի ժամանակ կպահանջի:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանը՝ խոսելով երկրում տիրող ընդհանուր իրավիճակի, ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումների, ինչպես նաև հայ համայնքի շրջանում տիրող իրադրության վերաբերյալ։

Հայ պատգամավորն, անդրադառնալով վերջերս տարածված տեղեկություններին, որ Սիրիայի նոր իշխանությունները երկրի խորհրդարանը լուծարելու որոշում են կայացրել, նշեց, որ նման որոշում իսկապես կայացվել է և դա վերաբերում է նաև երկրի սահմանադրության փոփոխություններին:

«Այո, խորհրդարանը լուծարելու որոշում կայացվել է և դա վերաբերում է նաև Սիրիայի նախորդ իշխանությունների օրոք գործող սահմանադրության գործածությանը: Առաջիկա օրերին պետք է սահմանադրության մշակման մարմին ստեղծվի: Այս իմաստով շատ բան է ակնկալվում ազգային երկխոսության համագումարից, որտեղ, հավանաբար, կքննարկվեն երկրի համակարգի ձևաչափը, ղեկավարման եղանակն ու պետության բնույթը››,-ասաց պատգամավորը:

Նրա բնորոշմամբ՝ հաշվի առնելով այս ամենը՝ եթե չկա խորհրդարան, ապա չկան նաև պատգամավորներ. «Սահմանադրությունը պատրաստելուց և հանրաքվեով հաստատվելուց հետո պետք է կայանան խորհրդարանական ընտրություններ: Ենթադրվում է, որ այս գործընթացը 3-4 տարի ժամանակ կպահանջի»:

Գաբրիելյանի խոսքով՝ ներկայում Սիրիայում ամեն օր տեղի են ունենում նոր իրադարձություններ, իսկ երկրի պետական համակարգը հետզհետե սկսում է ձևավորվել։

«Սիրիայում ամեն օր նորություններ են արձանագրվում: Երկրի պետական համակարգը հետզհետե ձևավորվում է: Ամենից ուշագրավն արտաքին հարաբերություններում նկատված գերաշխուժությունն է թե՛ Սիրիայի պետական այրերի՝ դեպի տարբեր երկրներ պաշտոնական այցելությունների, թե՛ դեպի Սիրիա ժամանող արևմտյան, արևելյան, արաբական երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցերի առումով»,-նշեց Մարիա Գաբրիելյանը:

Ինչ վերաբերում է Սիրիայի ներքին կյանքում գրանցվող իրադարձություններին, պատգամավորն, այդուհանդերձ, նկատեց, որ ներքին անվտանգության իմաստով շարունակվում են առևանգումները, կողոպուտները, սպանությունները՝ չնայած նրան, որ նման դեպքերի թիվը գնալով նվազում է։

«Իշխանափոխության և բանտերի դատարկման պայմաններում զարմանալի չէ նման դեպքերի արձանագրումը, մանավանդ, որ վրեժխնդիր անհատները նման պայմանները պատեհ առիթ են համարում վրեժ լուծելու համար»,-ասաց Գաբրիելյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ հասարակության սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում է մնալ անկայուն, քանի որ էլեկտրականության և ջրի հետ կապված խնդիրները դեռևս գոյություն ունեն։

«Սակայն մազութ, բենզին և գազ ցանկացած ժամանակ կարելի է ապահովել: Առաջին երկուսի գները նվազել են, սակայն գազի գինը բարձրացել է: Ապրանքատեսակների ու սննդի գները որոշ չափով նվազեցին, որովհետև սիրիական լիրայի արժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մասամբ բարելավեց իր դիրքերը: Տնտեսագետները զգուշացնում են, որ այս բարելավումը խաբուսիկ է, որովհետև ներմուծման և արտահանման ոլորտներում փոփոխություններ դեռևս չկան»,-նկատել է Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը:

Պատգամավորի բնորոշմամբ՝ զանազան երկրներ աջակցության կոչեր են անում, սակայն նրանք իրենց սատար կանգնելը կապում են Սիրիայի իշխանության տված խոստումները կատարված տեսնելու իրողության հետ:

«Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները, տակավին, զորեղ են, և դա պատճառ է դառնում ժողովրդի տառապանքի շարունակության։ Թեև եղան ոլորտներ, որոնցում ժամանակավորապես առկախվեցին պատժամիջոցները, սակայն այս քայլի արդյունքը դեռևս շոշափելի չդարձավ»,-ասաց պատգամավորը:

Մարիա Գաբրիելյանը նաև տեղեկացրեց, որ Սիրիայի իշխանությունը պատրաստվում է ազգային երկխոսության համագումարի կազմակերպմանը, որի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովը վերջերս հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահի հետ։

Պատգամավոր Մարիա Գաբրիելյանի փոխանցմամբ՝ առաջիկա ամսվա ընթացքում սպասվում է նոր կառավարության նշանակումը. «Ակնկալվում է, որ այն բաղկացած կլինի երկրի տարբեր բաղադրիչների ներկայացուցիչներից: Նշեմ, որ իշխանության ներկայացուցիչները բազմիցս արտահայտվեցին, որ նշանակումները պիտի լինեն ըստ կարողությունների և ոչ թե համաձայն պատկանելիության»:

Պատգամավորը, անդրադառնալով հայ համայնքում տիրող տրամադրություններին, նշեց, որ հայերի կյանքը կամաց-կամաց վերադառնում է բնականոն հուն։

«Հայկական բոլոր վարժարանները սովորականի նման շարունակում են դասերը, շարունակվում են հայերեն և քրիստոնեական կրոնագիտության դասընթացները, միությունները վերադարձել են իրենց գործունեությանը, արվեստի դպրոցներն ու ակադեմիաները ևս վերադարձել են իրենց աշխատանքին»,-հայտնեց Մարիա Գաբրիելյանը:

Նա նաև նշեց, որ արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Հալեպում շարունակվում է գիշերային հսկողության աշխատանքը, և ապահովության պահպանման համար հայ երիտասարդները կեսգիշերից մինչև առավոտ ինքնագլորներով շրջում են քաղաքում։

Մարիա Գաբրիելյանի փոխանցմամբ՝ երկրի ներկա ներքաղաքական կյանքում փոփոխություններ չեն նկատվում, քանի որ փոքրամասնությունները նախորդ իշխանությունների օրոք ունեցած իրենց իրավունքները շարունակում են պահել։

«Չկա ոչ մի միջամտություն դպրոցների, աղոթավայրերի կամ անձնական այլ հարցերի մեջ: Դրական երևույթ է նաև պետական կենտրոններում պաշտոնական վերաբերմունքի բարեփոխումը: Նկատելի է դիմորդների նկատմամբ հարգալից մոտեցումը և կաշառակերության նվազումը»,-եզրափակեց պատգամավորը՝ նկատելով, որ Սիրիայի պետական կենտրոնները մեկը մյուսի հետևից վերաբացվում են և վերսկսում ծառայությունների մատուցումը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company