ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Մենք պետք է կառուցենք ապագայի Հայաստանը՝ հիմնվելով մեր արմատների վրա

14 Փետրվար 2025

Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ արցախահայերը պետք է մնային և կռվեին, չպետք է լքեին Արցախը, այս հայտարարության պատճառների, իրական-պատմական Հայաստան դիսկուրսի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ:

– Պարո՛ն Փափազյան, օրերս Աժ նախագահ Ալեն Սիմոյնանն Ազգային ժողովում արցախցի լրագրողին ասաց, որ պետք էր մնալ ու պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք, պետք էր կռվել: Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ նախագահի այս հայտարարությունները:

-Ալեն Սիմոնյանի համար լավագույն պաշտպանությունը հարձակումն է. Ալեն Սիմոնյանն ու նրա ներկայացրած ռեժիմն իրենց մեղավոր են զգում Արցախի կորստի համար, ուստի որոշել են մեղադրել Արցախի ժողովրդին։ Սա բավականին տարածված տեխնիկա է, որը ցույց է տալիս նրա փաստարկի թուլությունը:

Նիկոլ Փաշինյանն արդեն որոշել էր Արցախի ճակատագիրը՝ հայտարարելով, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Սա Ալիևի համար կանաչ լույս էր 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակվելու համար։ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Արցախի անպաշտպան հայերը պետք է միայնակ կռվեին Ադրբեջանի դեմ։ Այս դիրքորոշումը մի քանի կետերով անպատասխանատու է: Նախ, որովհետև նա հիանալի գիտի, որ դա կհանգեցներ հայ բնակչության կոտորածի։ Հետո այն պատճառով, որ դա թուլացնում է մեր դիրքերը միջազգային մակարդակում։ Մենք համարում ենք, որ 2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններն էթնիկ զտումներ են, Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն համարում է, որ դրանք ցեղասպանություն են։ Իսկ Ալեն Սիմոնյանը համարում է, որ արցախահայությունն ընտրություն է կատարել դիմադրության և վախկոտության միջև և ընտրել է վախկոտությունը: Դա անընդունելի է, ամոթալի է, ևս մեկ անգամ պառակտող մանևր է։

– Հնարավո՞ր էր մնալ ստեղծված իրավիճակում:

– Արցախահայությունն ընտրություն ուներ ճամպրուկի կամ դագաղի միջև։

– Իշխանություններն Արցախի կորստի հարցում մեղադրում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ նշելով, թե վերջինս է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարումը և դա միշտ բերում են պատճառ, Արցախի կորստի համար, Դուք ի՞նչ կասեք այս մեղադրանքների մասին:

– Հայաստանի իշխանությունները քարոզչություն են անում և ցուցադրում իրենց հակասությունները՝ ինչո՞ւ են արցախահայությանը մեղադրում հեռանալու մեջ, երբ Փաշինյանն ինքը պաշտոնապես հայտարարեց, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա ռեժիմը շատ հստակ թիրախավորում են բոլոր այն սուբյեկտներին, որոնք նրա ենթակայության տակ չեն։

– Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ նման փոքրիկ հարցադրումներից իշխանության ներկայացուցիչները հունից դուրս են գալիս ու սկսում մեղադրել արցախահայությանը՝ չկռվելու, չպայքարելու համար:

– Կարծում եմ, որ նրանք ցանկանում են ազատվել իրենց մեղքից: Արցախը զիջել են ինքնակամ. բայց նրանք չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել դրա համար։ Ալեն Սիմոնյանը փաստացի պնդում է, որ արցախահայությունն իրեն վախկոտի պես է պահել. նա կրկին սեղանի վրա է դնում սպիտակների և սևերի միջև եղած բաժանումը: Նա ցանկանում է թուլացնել բնակչության այն հատվածը, որը չի համընկնում ռեժիմի հետ։

– Եվ կուզեի անդրադառնաք իրական-պատմական Հայաստան դիսկուրսին: Ինչի՞ համար է, ըստ Ձեզ, դա օրակարգ բերվել, ի՞նչ խնդիր է դրանով ուզում լուծել իշխանությունը, մասնավորապես վարչապետ Փաշինյանը:

– Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ջնջել հայոց պատմության բոլոր հետքերը. Նա նաև հստակ հայտարարեց, որ պետք է անդրադառնալ Հայաստանի պատմությանը, ոչ թե հայության պատմությանը։ Նա ուզում էր ձեռքը դնել սփյուռքի վրա, և չհաջողվեց։ Նա ուզում էր թուլացնել Սփյուռքը, և չհաջողվեց։ Հիմա նա ուզում է Սփյուռքին դուրս հանել հայոց աշխարհի իրականությունից, ու կձախողվի։ Նա փորձում է ոչնչացնել Ազգ հասկացությունը, որը միակ փրկությունն է հայ ժողովրդի համար։

Նա նորից կձախողվի։ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ կասկածի տակ դրեց Հայոց ցեղասպանության իրողությունը. դրանով նա փորձում է վարկաբեկել ցեղասպանության ճանաչման համար հաջողությամբ մղված պայքարը։ Ավելի վատ՝ դա բացասական մեսիջ է ուղարկում ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետություններին և բոլոր այն անձանց, ովքեր ուղեկցել են մեզ այս պայքարում։ Դարձյալ նա կձախողվի։ Նրա մեկնաբանությունները լայնորեն դատապարտվում են Սփյուռքում, և նրա աջակցությունը գնալով նվազում է: Ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել: Մենք հասկանում ենք, որ Արցախի հարցում նա միացել է Ալիևին։ Ցեղասպանության հարցում նա ավելի է մտերմանում Էրդողանի հետ, ով առաջարկել էր բացել արխիվները՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին: Մինչդեռ պատմաբաններն արդեն տասնամյակներ շարունակ արել են այս ամբողջ հետազոտական աշխատանքը: Պարո՛ ն Փաշինյան, 1915 թվականի ջարդերը ցեղասպանություն են, պարո՛ն Փաշինյան, Արցախը հայկական է. պարո՛ն Փաշինյան, Սփյուռքը հայ ազգի բաղադրիչն է. պարո՛ն Փաշինյան, հայ ազգը Հայաստանի փրկությունն է, պարո՛ն Փաշինյան, դադարեցրե՛ք սփյուռքահայ որոշ հայերի մուտքը Հայաստան արգելել. մենք պետք է կառուցենք ապագայի Հայաստանը՝ հիմնվելով մեր արմատների վրա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company