ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Հայաստանը չի կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտականությունները

17 Փետրվար 2025

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։

-Պարոն Բալայան, հայտնի դարձավ, որ Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին։ Այսինքն՝ քանի որ հնարավոր չէ ընտրություններ անցկացնել, այդ պատճառո՞վ է երկարաձգվում գործող խորհրդարանի լիազորությունը։

– Երբ պատերազմական կամ արտակարգ իրավիճակ է լինում, եւ հնարավոր չի լինում ընտրություններ կազմակերպել, նախագահը Սահմանադրությամբ վերապահված այդ իրավասությունն ունի՝ երկրաձգել գործող ԱԺ լիազորությունները։ Օրենքում գրված է՝ շարունակել այնքան, մինչեւ կլինեն նոր ընտրություններ։ Այդ իրավունքից օգտվելով՝ նա նմանատիպ հրամանագիր է ստորագրել։

Ստեղծված իրավիճակում Արցախի ԱԺ հետագա գործունեությունն ինչպե՞ս եք պատկերացնում։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ ընտրություններ լինեին, դա կազմակերպվեր այնպես, ինչպես Սահմանադրությունը պահանջում է, բայց այսօր այնպիսի իրավիճակ է, որ դժվար է այդ ամենն իրականացնել։ Հետեւաբար, խնդիր է, որ ամեն գնով պետք է պահպանել Արցախի Հանրապետության իշխանության մարմինները, մանավանդ՝ ժողովրդի կողմից ընտրված։ Իհարկե, այս պահին Արցախը ֆիզիկապես մեր ձեռքում չէ կամ բռնազավթված է հակառակորդի կողմից, բայց կարծում եմ, որ գաղափարը միշտ վառ պետք է պահել՝ հնարավորության սահմաններում մեր հայրենիքի այդ հատվածին նորից տիրություն անելու համար։ Աշխարհն այսպես անշարժ մի բան չէ, անընդհատ փոփոխություններ են լինում, եւ հնարավոր է ստեղծվեն այնպիսի իրավիճակներ, նույնիսկ մեզ համար էլ անպատկերացնելի, որ մենք այդ հնարավորությունն օգտագործենք։ Կարծում եմ՝ հենց այդ տեսանկյունից իշխանության մարմինները պետք է շարունակեն գործել, որպեսզի նաեւ կարողանան ժողովրդի համահավաք կամքն իրողություն դարձնել։

– Այսօր սերտ կապ կա՞ Արցախի ԱԺ ու բռնի տեղահանված արցախցիների միջեւ, արցախցիներն արդյունավետ համարո՞ւմ են ձեր գործունեությունը։

– Իհարկե, տարբեր հարցերով մեզ շատ դիմողներ կան։ Այն իրավասությունները, որոնք նախկինում ունեին կառավարությունն ու Ազգային ժողովը, ցավոք սրտի, այսօր այդ հնարավորությունները չկան՝ մարդկանց հարցերը լուծելու համար։ Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ իշխանություններն են գործում, եւ հարցերի մի մասը լուծվում են ՀՀ իշխանությունների իրավասությունների շրջանակներում։ Օրինակ՝ բնակապահովման եւ սոցիալական ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության կողմից։ Մեր հնարավորությունները բավականին սահմանափակ են, բայց այստեղ ամենաէական հարցն Արցախի պետական մարմինները պահպանելն ու հետագայում այդ հնարավորություններն օգտագործելն է։ Ես նկատի ունեմ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցն իրականություն դարձնելը։ Պատահական չէ, որ այդ նույն իշխանության մարմիններից մեկը՝ Ազգային ժողովը համապատասխան հանձնաժողով է ձեւավորել, որը զբաղվում է այդ հարցերով։ Տարբեր երկրներում ու ատյաններում քննարկումներ են իրականացվում այդ հնարավորությունները որոնելու, գտնելու առումով։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն արցախցիների մասին։

– Արցախի ԱԺ պատգամավորներն այդ մասին հայտարարությամբ արդեն հանդես են եկել։ Ես կարծում եմ, որ նման հայտարարությունները մեր ժողովրդի երկու հատվածի միջեւ հակասություններ ձեւավորելու, մեր նահատակների հիշատակը չհարգելու, մեր ժողովրդին վարկաբեկելու միտում ունեն։ Սա անընդունելի է, որովհետեւ իրականությունն այդպես չէ։ Արցախի ժողովուրդը մինչեւ վերջ կռվել է, եւ պատահական չէ, որ մեկ օրվա ընթացքում՝ միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հայկական կողմից 238 մարդ զոհվել է, իսկ հակառակորդը հարյուրավոր կորուստներ է ունեցել։ Ո՞նց է հակառակորդը կորուստներ ունեցել, եթե Արցախի ժողովուրդը չի կռվել ու չի պայքարել։ Ընդհանուր առմամբ անհնար էր, պայքարելու ու կռվելու հնարավորություն չկար այլեւս։ Շրջափակման մեջ էր Արցախը, պարենի, զինամթերքի պակաս կար, դրան գումարած ուժերի մեծ տարբերությունը։ Ըստ էության արցախահայությունը՝ այդ մի բուռ ժողովուրդը, միայնակ էր մնացել, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, իր պարտականությունները չէր կատարում։ Եթե գոնե ՀՀ հետ որեւէ սահման լիներ, հնարավոր էր ինչ-որ բան անել, բայց շրջափակման պայմաններում դա անհնարին էր։ Եվ հենց այդ լիակատար շրջափակումը պատահական չկատարվեց, ժողովրդին ուժասպառ արեցին, որ վերջնական հաշվեհարդար տեսնեին արցախցիների ու Արցախի Հանրապետության հետ։ Այնպես որ, Հայաստանի իշխանությունների այս մեղադրանքները հանիրավի մեղադրանքներ են, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպո

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը

13 Մայիս 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մայիսի 12-ին հանդիպել են ԵԽԽՎ դիտ

13 Մայիս 2026
Ճակատագրական Ընտրութիւն

Ինչպէս յայտնի է, Հայաստան կը պատրաստուի Ազգային Ժողովի ընտրութիւններուն, որոնք

13 Մայիս 2026
ՀՕՄ-ը մեր ինքնութիւնը սնուցող անսպառ ա

Ստորեւ կը ներկայացնենք, ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերու

13 Մայիս 2026
Մոնթրէալի մէջ արժանավայել կերպով նշուե

Հովանաւորութեամբ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Մ

13 Մայիս 2026
Կոնգրեսական Ֆայնը պետք է հեռացվի Կոնգր

Ֆլորիդայից հրեական ծագում ունեցող ամերիկացի հանրապետական կոնգրեսական Ռենդի Ֆայ

12 Մայիս 2026
Անհամբեր սպասում ենք հունիսի 8-ի արշա

Alpha News-ի հետ զրույցում Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության

12 Մայիս 2026
Ներկայիս իշխանությունը կորցրել է վստահ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր և այդ դաշինքի պատգա

11 Մայիս 2026
Ակնարկ. Մշուշ, Ժամկէտ Եւ Մինչ Այդ

Տարածաշրջանին վրայ այնքան քաղաքական մշուշ պատած է, որ իրադարձութիւններու ընթաց

11 Մայիս 2026
Փաշինյանը ստի հերթական ռեկորդն է սահմա

Նախ արձանագրենք, որ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում 1995-ից մինչև 2020թ

11 Մայիս 2026
Յիշատակի Ձեռնարկ` Վիգէն Զաքարեանի Նահա

Երէկ` կիրակի, 10 մայիսին, ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի նահատակութեան 34-րդ տարե

11 Մայիս 2026
Այցելություն Եռաբլուր

Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել «Հայաստան» դաշինք

09 Մայիս 2026
Հայկական պետականության ընտրությունը.

Սակայն այստեղ առաջանում է հիմնական հակասությունը, որը գործող իշխանությունը չի

09 Մայիս 2026
Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Շուշիի Նահատ

Բեկոր, պատերազմի ընթացքին 11 անգամ վիրաւորուիլը` ճակատագիրին կողմէ դրոշմուած մ

09 Մայիս 2026
Շուշի. հաղթանակի և «պարտության» վկան

Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերից է։ Տասնա

09 Մայիս 2026
Խմբագրական. Եռատօնի Վերականգնումին Հեռ

Մայիսեան եռատօնը Արցախի վերջին պատերազմէն ետք վերաիմաստաւորուած է, բացասական ի

09 Մայիս 2026
Սփիւռքը` Երէկ Եւ Այսօր Գոյատեւումէն Դէ

Հայկական սփիւռքը դար մը շարունակ եղած է մեր ազգային կեանքին ամէնէն կարեւոր իրա

09 Մայիս 2026
«Հարատև պայքար» պատկերագրքի շնորհանդես

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

09 Մայիս 2026
Փարիզէն զգաստութեան (հերթական) հրաւէր

Ոխակալութիւն՝ որովհետեւ ֆրանսահայութեան ներկայացուցիչ մարմինի ղեկավարին՝ Հայաս

09 Մայիս 2026
Էջմիածնից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի

Այսօր՝ մայիսի 8-ին Էջմիածնից՝ հայության հոգևոր կենտրոնից մեկնարկեց «Հայաստան»

08 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company