ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ռազմական գործերով դռնփակ դատական նիստերում շատ հաճախ փլուզվում են բարձրաստիճան զինվորականությանն առաջադրված մեղադրանքները

17 Փետրվար 2025

Բարձրաստիճան զինվորականությունը, ՀՀ ՊՆ և ԳՇ նախկին ղեկավարությունն անցնում է ռազմական տարբեր գործերով՝ և՛ 44-օրյա պատերազմին առնչվող, և՛ 2020 թվականի պատերազմից դուրս ռազմական տարբեր դրվագներով ու ռազմատեխնիկական թեմաներով:

Այդ դատական նիստերը հիմնականում դռնփակ են ընթանում, կամ՝ անցկացվում են Սյունիքում, որտեղ եթե անգամ բաց էլ լինի, մեծաքանակ լրագրողների ներկայություն չի ապահովվի:

Իհարկե, մենք չենք ասում, որ բարձրաստիճան զինվորականության դեմ բոլոր ռազմական քրեական գործերով, որոնցով դատական նիստերն անցնում են Սյունիքում, պետք է միտում տեսնել:

Օրինակ, 168.am-ն օրեր առաջ գրել է, որ փետրվարի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գորիսում, տեղի է ունենալու ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործով դատական առաջին նիստը: Նախագահող դատավորն է Արթուր Ոսկանյանը:

Վայրի ընտրությունն այս դեպքում միտումնավոր չէ, սակայն եթե դռնբաց չլինի դատական գործընթացը, կամ՝ հիմնականում դռնփակ լինի, կարելի է որոշակի ենթադրություններ անել:

Նշենք, որ ավելի վաղ և՛ հրապարակային, և՛ 168.am-ի հետ զրույցում Տիրան Խաչատրյանի փաստաբանական թիմն ասել է՝ միջնորդելու են, որ դատաքննությունը դռնբաց լինի, և հանրությունն իրական տեղեկություն ստանա Տիրան Խաչատրյանի մեղա դրանքի մասով:

Այսօր գեներալի փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրատվամիջոցներին հայտնել է՝ «դատական նիստը լինելու է դռնբաց (նախնական)», և որ դատական նիստին, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի հարցը: Սպասենք զարգացումներին:

Նշենք, որ 2025 թվականի հունվարի 3-ին Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։

Այս համատեքստում չպետք է մոռանալ, որ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով դատական նիստերն անցնում են դռնփակ, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստերին էլ, մեծ հաշվով, հանրային կամ լրագրողական համայնքի հասանելիություն, մեծ հաշվով, չի ապահովվել:

Ավելին, մոտ 4 տարի է, ինչ հարուցվել է «հրթիռների գործը», որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը և այլք, ու մոտ 3 տարի է՝ այն դատարանում է:

Դատական նիստի առաջին իսկ օրվանից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և մյուսները պահանջել են, որ դատական նիստերը դռնբաց լինեն, իսկ 2024 թվականի օգոստոսին Տոնոյանը կրկնել է իր պահանջը և լրագրողներին առաջարկել այս հարցում պահանջատեր լինել, և միայն որոշ նիստեր փակ լինի, եթե պետական գաղտնիքի խախտել-չխախտելու խնդիր լինի:

Արդյոք ընդդիմությունը ևս չպիտի՞ պահանջատեր լինի ռազմական գործերի դատական նիստերի հրապարակային լինելու հարցում, եթե չկա գաղտնիության խնդիր, քանի որ շատ դեպքերում այս հարցը չարաշահվում
է:

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց.

«Պարբերաբար բարձրաձայնվել է դռնբաց դատական նիստերի անհրաժեշտությունը, սակայն, ցավոք, դատարաններն ընդդիմությունից ու օրենքից կախված չեն, այլ մեծամասամբ՝ իշխանություններից: Բնականաբար, չարաշահում կա, երբեմն կամ հաճախ ռազմական գաղտնիքի արհեստական պատճառաբանությամբ՝ դատական նիստերը փակ են տեղի ունենում, բայց սա իշխանություններին չի խանգարում՝ երբ իրենց անհրաժեշտ է լինում այդ ռազմական գաղտնիքները հրապարակել, որևէ արգելք նրանք չունեն:

Այսինքն, դատական նիստերը դռնփակ կամ դռնբաց անելու պրակտիկան խիստ տարբերակված է, և այստեղ հատուկ թիրախավորվում են զինված ուժերը, բարձրաստիճան զինվորականությանը մեղադրանք առաջադրելուց հետո դռնփակ դատական նիստերում շատ հաճախ փլուզվում են այդ բոլոր մեղադրանքները, այն կեղծիքները, որոնք կառուցվել են զինվորականների շուրջ, բայց դրա մասին և՛ փաստաբանները, և՛ շահագրգիռ անձինք իրավունք չեն ունենում հրապարակային խոսել, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ է կատարվում իրականում, որ իշխանության մեղադրանքները դատարաններում փլուզվում են:

Արդյունքում՝ հասարակության համար մենակ մնում է մամուլի հաղորդագրությունների մեղադրանքները, որոնք առաջադրված են և գեներացվում են, օրինակ, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի, ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի շուրջ: Իսկ հակառակ կողմի բոլոր փաստարկները, բացահայտումները մնում են հասարակությունից գաղտնի: Եվ երբ որ իշխանություններին ձեռնտու է թիրախավորել զինվորականներին, առանձին դատական նիստեր հրապարակային են անում, շատ ավելի անառողջ մթնոլորտ ստեղծելով առանձին զինվորականների և զինված ուժերի շուրջ»:

Հավելենք, որ, ըստ էության, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ քրեական գործի առաջին դրվագը՝ «Արեգասարի» հետ կապված, փլուզվում է տարբեր տեղեկություններով: Նույնը նաև վերաբերում է հրթիռների գործին, ուստի իշխանություններն այդպես էլ չեն համաձայնում փորձաքննություն անցկացնելու ՀՀ ՊՆ և ԳՇ նախկին ղեկավարության պահանջ-առաջարկին:

168.am-ը գրել է, որ Փաշինյանի ռազմական մեղադրանքները հօդս են ցնդում տարբեր գործերով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company