ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովի ընդառաջ. Կազմակերպական կառոյցի արդիականացում ի խնդիր 21-րդ դարուն համահայկական զօրաշարժի վերաշխուժացման

25 Փետրվար 2025

Խ. Տէր Ղուկասեան

ՀՅԴ 24-րդ Ընդհանուր Ժողովի (ԸԺ) (1988) Դէպի Երկիր որոշումը ծնունդ տուաւ կուսակցութեան գործունէութեան նոր պատմական հանգրուանի մը, որուն յաջորդական ժամանակաշրջաններու գնահատականները տուած են ՀՅԴ 24-րդ ԸԺի յաջորդած տասը ԸԺները -վերջինը՝ 34-րդ (2022): Այս շաբաթ ընթացք առնող 35-րդ ԸԺը նոյնը պիտի ընէ անցնող եռամեակին վերաբերեալ: Այդ գնահատականներէն անկախ, կուսակցութեան 34-ամեայ գործունէութեան տարբեր ժամանակահատուածները իրենց ամենայետին մանրամասնութիւններով սպասելիօրէն տեղի տուած են քաղաքականացած քննարկումներու, զուսպ եւ առարկայական երբեմն, դրականօրէն քննադատական տարբեր առիթներու, բայց նաեւ յաճախ յետին նպատակներով, անձնական շահախնդրութեան եւ մինչեւ իսկ ոխակալութեան մղումով:

Ներկուսակցական ոլորտին մէջ սակայն, մինչ կարգապահութեան աւանդական հասկացողութեան յարգանքով ԸԺներու գնահատականները հարցականի տակ չեն դրուած եւ չեն կրնար դրուիլ, բայց նաեւ ճիշդ է որ Դէպի Երկիր պատմական հանգրուանը որպէս ամբողջութիւն քննարկելու նախանձախնդրութիւն չէ եղած: Պատմական հանգրուան մը կարելի է որպէս ամբողջութիւն քննարկել՝ ձեռքբերումներուն, բացթողումներուն եւ ձախողութիւններու բանականացման իմաստով երբ նոյն այդ հանգրուանի լրումի ազդանշանները կ’ընկալուին: Այդ ազդանշաններու ընկալումն ինքնին քննարկման նախասկիզբն է:

Այս իմաստով, Դէպի Երկիր հանգրուանի լրումն ու նորի մը սկիզբ տալու անհրաժեշտութիւնը կը զգացուի հետեւեալ պատճառներով.

Ա) Կուսակցութեան Հայաստան վերադարձը եւ քաղաքական գործընթացի մէջ ինքնահաստատման փաստը արդարացուցած են ՀՅԴ 24-րդ ԸԺ-ի Դէպի Երկիր բեկումնային որոշումը:

Բ) Քսանմէկերորդ դարու առաջին քառորդի աւարտին աշխարհակարգը, ուժերու հաւասարակշռութենէն մինչեւ հարստութեան ստեղծման եւ վերաբաշխումի համաշխարհին տնտեսութեան ենթակառոյց, փոխուած է Պաղ Պատերազմի աւարտին եւ անոր անմիջապէս յաջորդած տասը կամ քսան տարիները յատկանշած միաբեւեռ համակարգէն:

Գ) Սփիւռքը, ուր ՀՅԴ-ն դեռեւս ամենէն աւելի կազմակերպուած եւ զօրաշարժի ատակ քաղաքական կառոյցն է, չէ վերածուած Հայաստանի ռազմավարական գործընկերին, որով եւ չէ իրականացած համահայկական համախմբումի եւ զօրաշարժի կառուցային հայեցակարգը որ համաշխարհային քաղաքական թէ քաղաքակրթական գործընթացներուն մէջ պիտի ապահովէր Հայաստանի եւ հայութեան տեղը:

Հայաստանի թէ Սփիւռքի մէջ իր եզակի ներկայութեամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կրնայ հահայկական համախմբուածութեան եւ զօրաշարժի օրինակ, խթան եւ գործօն հանդիսանալ: Սակայն, հարցախոյզերը, անցնող երեք տասնամեակներու քաղաքական գործի ձեռքբերումներու, բացթողումներու թէ ձախողութիւններու համեմատական վերլուծումը եւ կուսակցական առօրեայի կոնկրետ փորձառութեան օրինակները Հայաստանի թէ Սփիւռքի մէջ կը յուշեն, որ Դաշնակցութեան այդ կարողականութիւնը անցնող երեք տասնամեակներուն չէ յաջողած ինքզինք լիովին փաստել: Համահայկական համախմբուածութիւն ստեղծելու Դաշնակցութեան կարողականութիւնն ու պատմական փորձառութիւնը կը մնան անխախտ: Բայց այդ կարողականութեան գործնականացումը կ’ենթադրէ կուսակցութեան համաշխարհային կառոյցին, կազմակերպական տինամիքին, եւ մարմիններու եւ շրջաններու փոխ-յարաբերութեանց կարգուկանոնին տալ համակարգումի մեծ ճկունութիւն, որուն համար ալ կուսակցութեան ծննդոցին մաս կազմած է կազմակերպական ապակեդրոնացման սկզբունքը:

Կը մնայ որ ապակեդրոնացումը պիտի դուրս բերել իր սկբունքայնութեան վերացականութենէն եւ ընկալել պատմական տարբեր հանգրուաններու ոլորտին մէջ: Այսպէս, ՀՅԴ 24-րդ ԸԺի (1988) Դէպի Երկիր որոշումը կուսակցութեան պատմական զարգացման մէջ բերած է ծրագրային առաջադրանքներու եւ կազմակերպական կանոններու այնպիսի բեկում մը ինչպէս նախապէս բերած էին 20-րդ (1972), 9-րդ (1919) եւ 4-րդ (1907) ԸԺները: Անոնցմէ իւրաքանչիւրը կուսակցութեան գործունէութեան մէջ բացած է նոր հանգրուան մը, եւ պատմական ամբողջ ժամանակաշրջանի մը վրայ դրած իր խոր կնիքը. Կովկասեան Նախագիծ (1907), Ազատ, Անկախ, Միացեալ Հայաստան (1919) եւ Յեղափոխական Արմատներու Վերադարձ (1972): Այդ բեկումնային ԸԺները միաժամանակ կուսակցութեան կազմակերպական կառոյցին մէջ բերած են յատկանշական բարեփոխումներ եւ վերանայման ենթարկած են կազմակերպական կանոնները: Այսինքն՝ ապակեդրոնացումը կոնկրետացուցած են պատմական նոր հանգրուանի մը ոլորտին մէջ, ի խնդիր այդ հանգրուանի մարտահրաւէրներուն լաւագոյնս դիմագրաւման:

Ի տարբերութիւն անցեալի այդ բեկումնային որոշումներուն որոնք արձանագրած են պատմական հանգրուանի մը աւարտն ու սահմանած նորը, այսօր դժուար է յետ-Դէպի Երկիր հանգրուանի յստակ սահմանումը: Դէպի Երկիրը հանգրուան մըն է որ իր լրումին հասած է, բայց նորին սահմանումը տակաւին չէ բանաձեւուած: Անհրաժեշտ է շարքային լայն մակարդակով մտքերու պատրաստութիւն, քննական-քննադատական բանավէճ, իրավիճակի գնահատական վերլուծում, կառուցային, կազմակերպական թէ այլ բարեփոխութիւններու ծրագրում, եւ մինչեւ իսկ բաց քննարկում, որովհետեւ հայ հանրային կարծիքը, հայրենիքի մէջ թէ Սփիւռքի, պէտք է իմանայ որ վերանայման գործընթացը ինքնանպատակ չէ, այլ ի խնդիր հայ ժողովուրդին: Յստակ է միայն որ 21-րդ դարուն Հայաստանի եւ հայութեան գոյատեւման եւ զարգացման համար համահայկական համախմբումի եւ զօրաշարժի վերարժեւորման, վերանայումի եւ վերաշխուժացման կարիքը կենսական է:

Պատմական նոր հանգրուանի մը սահմանման անհրաժեշտութեան դէմ յանդիման, ՀՅԴ 35-րդ ԸԺի մեծ մարտահրաւէրը կուսակցութեան կառոյցի, կազմապերպական կանոններու եւ ներկուսակցական տինամիքի վերանայման եւ արդիականացման նախապատրաստութեան ընթացք տալն է, որպէս նպատակ ճշդելով բարեփոխումներու բեկումնային որոշումի քննարկման թղթածրարները դնել ՀՅԴ 36-րդ ԸԺի տրամադրութեան տակ: Այս մէկը անշուշտ չի՛ նշանակեր որ կուսակցութեան քաղաքական, համայնքային թէ Հայ Դատի գործունէութիւնը դադար կ’առնէ: Սակայն, կուսակցութեան, եւ յատկապէս նորընտիր Բիւրոյի համար առաջնահերթային կ’ըլլայ յաջորդ ԸԺի ներկայացուելիք բարեփոխումներու թղթածրարի պատրաստութիւնը, եւ այդ գործին կուսակցական մարմիններու եւ, ընդհանրապէս, կուսակցական շարքերու լայն մասնակցութեան ապահովումը:

Հորիզոն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company