ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Պարտվողական հոգեբանությամբ միակողմանի զիջումները պետք է կասեցնել

26 Փետրվար 2025

Արցախահայությունը համախումբ պետք է ապրի Հայաստանում և պետք է ստեղծվեն պայմաններ, որ նրանք լիիրավ մնան ու չարտագաղթեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՅԴ Ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արցախի, հատկապես արցախահայերի վերադարձն ինչպես են պատկերացնում:

«Համաշխարհային առումով պետք է աշխատանք տանենք հավաքական վերադարձի իրավունքի համար: Սա ցնորք չէ, որովհետև մի շարք պետություններ արդեն իսկ այս ուղղությամբ համախոհություն են հայտնել: Իսկ հարցի լուծումը պատկերացնում ենք՝ միջանկյալ կարգավիճակ շնորհելով և միջազգային երաշխիքների հիման վրա ժողովուրդը վերադառնա իր բնիկ հողերը»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ այս ուղղությամբ հետաքրքրված երկրներ կան:

Նա վստահեցրեց, որ ՀՅԴ-ն արցախահայության վերադարձի հարցի հետ կապված աշխատանքներ են տարվում և որ խորհրդակցությունները տեղի են ունենում ամենաբարձր մակարդակներում, օրինակ, Ֆրանսիայի պարագայում՝ նախագահական պալատի հետ, Ամերիկայի դեպքում՝ նոր վարչակարգի հետ:

«Երբ պաշտոնական Հայաստանն այն կեղծ կարծիքն է շրջանառության մեջ դնում, որ հարցերը լուծման են առաջնորդում, բնականաբար, դժվարանում է մեր աշխատանքը, որովհետև մենք ճիշտ հակառակ թեզն ենք պնդում՝ ասելով՝ ո՛չ, Արցախի հարցը առկա է, բանակցային գործընթացը պետք է վերականգնվի, հավաքական վերադարձի խնդիր գոյություն ունի, միջանկյալ կարգավիճակի խնդիր կա, և, վերջիվերջո, պետք է ճշտվի Արցախի վերջնական կարգավիճակը: Բարեբախտաբար, մի քանի երկրներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանն համաձայն են այն իրողությանը, որ Արցախի հարցը լուծված չէ: Դժբախտաբար, միայն Հայաստանն ու Ադրբեջանն են համաձայն, թե Արցախի հարցը լուծված է»,- ասաց նա:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, Տեր-Խաչատուրյանն ասաց. «Խաղաղության պայմանագրի հարց չկա, որովհետև մենք չենք հավատում, որ Ադրբեջանը խաղաղություն է ցանկանում: Ինչ-որ լինում է շինծու խաղաղության օրակարգ է և ժողովրդին ապակողմնորոշելու և միակողմանի զիջումներն արդարացնելու փորձ է: Թուրքիան և Ադրբեջանն իրենց կեցվածքներով և իրենց ունեցած դիրքորոշումներով նշում են, թե իսկապես իրենք ձգտում են խաղաղության: Բայց ամեն անգամ երբ Հայաստանն առաջարկում է պայմանագիր ստորագրել, Ադրբեջանից արձագանք չի ստանում, ստանում է հավելյալ պահանջներ, հավելյալ զիջումներ և նորանոր այլանդակություններ՝ ինչպես «Արևմտյան Ադրբեջանի» պահանջն է: Բնականաբար, բոլորս էլ խաղաղություն ցանականում ենք, բայց այն պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company