ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Ազգ-Բանակ-Եկեղեցի Եռամիութեան Գործնական Օրինակը

26 Փետրվար 2025 (Վարդանանց Տօնին Առիթով)

Ներկայ պայմաններուն մէջ Վարդանանց խորհուրդը կը ներկայանայ ազգ-բանակ-եկեղեցի միաւորումով: Երբ գոյութենական սպառնալիքի դիմաց գտնուած է հայրենիքը, ապա կայացած է այդ միաւորումը, պատմութեան զանազան փուլերուն: Քրիստոնէութեան ընդունումէն գիրերու գիւտ, Աւարայր, Սարդարապատ, Արցախ: Այս փուլերը ազգի շարունակականութեան ապահովման երաշխիքներ են եւ խարսխուած են այս եռամիութեան վրայ:

Խախտած է այսօր եռամիութիւնը, հակառակ անոր որ գոյաբանական սպառնալիքը կը յամենայ: Ներխուժուած են հայրենիքի գերիշխան տարածքներ, Արցախը ամբողջովին հայաթափուած է, Արցախի հայութեան դէմ իրականացուած է ցեղային զտում, թշնամին կը սպառնայ նոր տարածքներու` կառուցելու համար թուրանական կամուրջը: Նախապայմաններով կը թելադրուի հարցականի տակ առնել Ցեղասպանութեան պատճառները, հրաժարիլ տարածքային պահանջատիրութենէ, փոխել սահմանադրութիւնը եւ համապատասխան օրէնսդրութիւնը, տրամադրել միջանցքը, միջազգային ատեաններ դիմել ամրագրելու համար Արցախի հակամարտութեան լուծուած ըլլալը, սահմանազատման օրակարգին տակ զիջիլ այլ ռազմավարական տարածքներ, դադրիլ սպառազինուելէ:

Նոր Յազկերտներու նոր պահանջներն են, որոնք կը դրուին հայութեան դիմաց: Հայաստանի պետութեան ներկայացուցիչները կը մեկնին նորացուած Տիզպոններ, կը վերադառնան հայրենիք, սակայն չեն հետեւիր Վարդանանց օրինակին:

Ընդհակառակը, միաւորելու փոխարէն կը բաժնեն ազգը, կը խզուին եկեղեցիէն, կը հեղինակազրկեն զինուորական հրամանատարութիւնը եւ կ՛ընդառաջեն նոր Յազկերտներու պահանջներուն:

Կ՛ընդունին, որ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակը սպառած է, կը հաստատեն, որ Արցախը մաս կը կազմէ Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան, կապերը կը խզեն եկեղեցւոյ հետ, կը շրջանցեն սփիւռքի կառոյցները, կ՛իրականացնեն սահմանազատում հակառակորդի թելադրած կանոններով, պատրաստակամութիւն կը յայտնեն փոխելու Սահմանադրութիւնը, հարցականի տակ կ՛առնեն Ցեղասպանութեան պատճառականութիւնը, կը հրաժարին տարածքային պահանջներէ:

Այն ինչ որ կը պահանջէ նոր Յազկերտը հայկական կողմը կը պատրաստուի տրամադրելու, ընդառաջելու, միակողմանի զիջելու:

Վարդանանք ալ պարտուած էին ռազմական դաշտին վրայ: Սակայն չէին զիջած սկզբունքները: Գիտակից էին, որ կրօնափոխ Հայաստանը կ՛ենթադրէր ազգի գոյութեան եւ շարունակականութեան երաշխիքներու կորուստ: Կ՛ենթադրէր աւելին` ամբողջ տարածաշրջանի մը քաղաքակրթութեան արմատական փոփոխութիւն: Արժեհամակարգի տապալում: Իմացեալ մահով պէտք էր փրկել հայրենիքը: Իսկ փրկելու գիտակցութեան շուրջ համախմբուած էր ազգ-բանակ-եկեղեցի եռամիութիւնը:

Այդ գիտակցութիւնն էր, որ ռազմական կորուստին եւ բարոյական յաղթանակին հետեւցուց Վահանանքը, որոնք կռուելաձեւի մարտավարական փոփոխութիւններով յանգեցան կրօնական ազատութեան պահպանումը երաշխաւորող Նուարսակի դաշնագիրին: Արժանապատիւ խաղաղութեան պայմանագիր մը, ուր կը յարգուէին հայկական կողմին առաջադրանքներն ու իրաւունքները: Ահա այդ իրաւունքներէն չհրաժարելու, հակառակ պարտութեան արժեհամակարգին կառչած մնալու եւ պայմաններու փոփոխութեան հետ գոյութիւնը պահելու, ազգի շարունակականութիւնը երաշխաւորելու համաձայնագիրի յանգումով Վարդանանքն ու Վահանանքը փրկեցին հայրենիքը ի սպառ կորուստէ: Նախկին-ներկայ ղեկավարութեան ոչ թէ բախումներով ու հակասութիւններու բաժանարարութեամբ, այլ մարտավարութեան փոփոխութեամբ միեւնո՛յն առաջադրանքները իրականացնելով:

Ամուր մնացած էր խարիսխը` ազգ-բանակ-եկեղեցի մէկութիւնը: Եւ այդ մէկութիւնն է, որ հակառակ արտաքին մեծ հարուածներուն յաջողեցաւ վերականգնել ժողովուրդը, պաշտպանել հայրենիքի սահմանները, քրիստոնէութիւնն ու քաղաքակրթութիւնը:

Վարդանանք թոյլ չտուին, որ հիմնական փոփոխութեան ենթարկուի քրիստոնէական արժէքներու վրայ կայացած ամբողջ տարածաշրջանի քաղաքակրթութիւնը:

Ա. Հանրապետութեան օրերուն եթէ չըլլար Սարդարապատը, Զանգեզուրեան գոյամարտը, եթէ չփրկուէր Հայաստանը, եթէ անէանար Սիւնիքը եւ կառուցուէր համաթուրանական կամուրջը, այսօր քաղաքակրթականօրէն այլ դիմագիծ կ՛ունենար ամբողջ Հարաւային Կովկասը: Եւ ոչ միայն Կովկասը:

Գոյաբանական նոյն սպառնալիքները կը յամենան այսօր: Յազկերտները կա՛ն: Չկա՛ն Վարդանները, որոնք պիտի մերժեն բոլոր նախապայմանները: Մերժելու համար թշնամիի ճշդած խաղի կանոնները նախ պէտք է վերամիաւորել ազգ- բանակ-եկեղեցի երրորդութիւնը:

Անյետաձգելի հրամայական է ուրեմն եռամիութիւնը վերակերտող պետական նոր ղեկավարութեան կայացումը:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company