ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Ինչո՞ւ Բացայայտել Եւ Իրազեկել Սումկայիթի Եղեռնագործութեան Բոլո՛ր Ծալքերը

28 Փետրվար 2025

Սումկայիթեան եղեռնագործութիւնը ամբողջական բացայայտում էր Պաքուի իշխանութիւններու հայութեան նկատմամբ վարած քաղաքականութեան: Հայ ազգաբնակչութեան վերացում, հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացում, հայկական որեւէ հետքի սրբում:

Սումկայիթի ցեղային զտումի գործողութիւններու ծալքերու բացայայտումները, աւելի ճիշդը` անոնց միջազգային ատեաններու մօտ վերարծարծումը կ՛իրազեկէ ոչ միայն միջազգային հանրային կարծիքը, այլ նաեւ միջազգային ընտանիքը: Այս վերջինը յատկապէս Ազրպէյճանի նկատմամբ իր կիրարկելի քաղաքականութեան ընթացքին պիտի համոզուի, որ գործ ունի ցեղային զտում իրականացուցած պետութեան մը հետ: Սումկայիթէն,Կիրովապատէն, Պաքուէն, Մաղարայէն մինչեւ Պուտափեշտ, Մարտակերտ, Թալիշ եւ արցախեան պատերազմի իրերայաջորդ փուլեր Պաքուն փաստեց, որ չէ հրաժարած հայաջնջումի իր քաղաքականութենէն:

Ցեղային զտման գործողութիւններու, ժողովրդագրական պատկերի փոփոխման միտող յարձակումներու եւ հոգեւոր-մշակութային ժառանգութիւնները վերացնելու ահաբեկչական պետութեան բուն դիմագիծի բացայայտումն ու միջազգային ատեանի յանձնումը հրամայական է:

Հետեւաբար, երբ իրաւական եզրայանգումներու չեն հասած այս բոլորը, երբ ռազմական յանցագործը տարբեր մարտավարական խաղերով կը շարունակէ ահաբեկչական միեւնոյն ընթացքը, ապա խիստ տարակուսելի, եթէ ոչ անհեթեթ կը դառնայ խաղաղութեան երկխօսութիւնը:

Ընդհակառակն, այն յանցանքներով, որոնցմով ի՛նք կ՛ամբաստանուի, կը մեղադրէ հայկական կողմը եւ կը պահանջէ միջազգային դատական ատեաններէն յետս կոչել հայկական կողմի ներկայացուցած հայցադիմումները:

Պիտի գիտակցիլ անշուշտ, որ այս հարցերուն սերտօրէն կը կապուի նաեւ Պաքուի մէջ բեմադրական արարներով դատուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան դատավարութիւնը. Արցախը ղեկավարած իրերայաջորդ դէմքերու պատանդառումը Պաքուն լիարժէք կ՛օգտագործէ եւ պիտի շարունակէ օգտագործել սումկայիթեան իր քաղաքականութիւնը ծածկելու համար:

Պարզ է նպատակը: Մեղադրել Հայաստանի Հանրապետութիւնը, որ դրդեց, ոտքի հանեց, զինեց ապստամբները, որոնք խոյացան իրենց հետ հաշտ ապրող կամ զիրենք լիարժէք համաքաղաքացի նկատող Պաքուի իշխանութիւններուն դէմ: Այս զաւեշտը պէտք չէ ընկալելի ըլլայ անշուշտ միջազգային արդարադատութեան կողմէ:

Պէտք չէ պատճառ դառնայ նաեւ, որ Երեւանը համաձայնի չեղեալ նկատելու իր հայցադիմումները միջազգային արդարադատութեան:

Բանտային կտտանքներու, հոգեբանական ճնշումներու եւ սպառնալիքներու տակ կործելի «ցուցմունքներ»-ը նկատի պէտք չէ առնուին իրաւական շրջանակներու կողմէ: Այս նպատակին համար ալ սակայն աշխատանք պէտք է: Համակարգուած աշխատանք միջազգային դատական ատեաններու, տարբեր պետութիւններու եւ դիւանագիտական ներկայացուցիչներու մօտ իրազեկելու համար ոչ միայն ապօրինի պատանդառումներուն, մարդու իրաւունքներու կոպիտ ոտնահարումներուն, բանտային չարչարանքներուն եւ հոգեբանական ճնշումներուն մասին, այլ մանաւանդ սումկայիթեան քաղաքականութեան ծալքերուն:

Համոզելու համար բոլորը, որ գործ ունին ահաբեկչական պետութեան մը հետ, որուն ռազմական վարքագիծը հարուստ է ցեղային զտման օրինակներով, ռազմական յանցագործութիւններով եւ քաղաքակրթական ջարդով:

Սումկայիթը այդ ամբողջ հետագայ ընթացքին բացայայտումն է: Իսկ Արցախի ղեկավարութեան եւ ռազմագերիներու պատանդառումն ու բեմական ներկայացումը սումկայիթեան ոճիրները հայկական կողմին վրայ բարդելու Պաքուի քաղաքականութիւնն է:

Այս իրազեկումին համար հայկական կողմի քարոզչական, քաղաքական, դիւանագիտական եւ մշակութային աշխատանքներու յապաղումը անթոյլատրելի է:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company