ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում
  • «Հայաստան» դաշինք
  • Լուրեր

Դատարան դիմելու քայլն այս իշխանությունների դեմ պայքարի միջոցներից մեկն է

04 Մարտ 2025

Վարչական դատարանում այսօր կայացել է ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի եւ Գեղամ Մանուկյանի բողոքի քննությունը։

Այս հայցով պատգամավորները պահանջում են ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով իրենց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։

Նախքան նիստի մեկնարկը՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողներին ասաց․ «Կա օրենք, ի վերջո, մենք ունենք իրավունք՝ ծանոթանալու փաստաթղթին։ Եվ նաեւ ուզում ենք ցույց տալ հանրությանը 2018 թվականի օգոստոսի 17-ի եւ այսօրվա Նիկոլ Փաշինյանի այդ ամբողջ խայտառակ տրանսֆորմացիան։ 2018 թվականի օգոստոսի 17-ին ասում էր՝ ցանկացած լուծում հրապարակում ժողովրդի հետ եմ քննարկելու, 3 մլն վարչապետ եք… Այսօր ոչ միայն 3 մլն վարչապետերը, նույնիսկ խորհրդարանի պատգամավորները զրկված են այդ ամբողջ գործընթացին ծանոթանալուց, որը միայն ու միայն զիջումների քաղաքականություն է»։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, որ պատգամավորներին արգելվել է ծանոթանալ փաստաթղթի նախագծին, ասել էր՝ «լավ եմ արել, արգելել եմ»։

Մանուկյանն ի պատասխան ասաց. «Իրականում նրա՝ «լավ եմ արել» արտահայտությանը պատասխան տրվել է հենց իրեն, որ դա իր հոր դուքյանը չէ, որ ոնց ցանկանա, այդպես էլ որոշի»։ Նա նշեց, որ դատարան դիմելու քայլն այս իշխանությունների դեմ պայքարի միջոցներից մեկն է։

Մանուկյանն ասաց, որ իրենք ուզում են ծանոթանալ այդ փաստաթղթին, որպեսզի տեղյակ լինեն բոլոր խութերի մասին։ Նախկինում, երբ հնարավորություն են ունեցել ծանոթանալ, անզեն աչքով երեւացել են այն բոլոր խութերը, որոնք այսօր կան։

«Այն փաստաթղթին, որը բանակցվում է, տողատակերով պետք է ամբողջությամբ ծանոթանալ։ Հասկանում ենք, որ այն նախնական տարբերակները, որոնք կային, դրանից բավականին բան է փոխվել։ Ամեն անգամ գաղտագողի փոխելով՝ նորանոր զիջումների են գնում»,- հավելեց նա։

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ապաշրջափակման մասին այսօրվա հոդվածին։ Նա ասաց, որ դա անպատասխան հոդվածների շարք է, զառանցանքի շղթա։ «Այդպես անպատասխան հոդվածները գրվում են, փոխարենն Ադրբեջանից ստանում են սպառնալիքներ, նորանոր նախապայմաններ Հայաստանին»,- նշեց նա։

Ըստ Մանուկյանի՝ եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի հետ պետք է բանակցել, հարցը բանակցության օրակարգն է։ «Ասում են՝ առանց նախապայմաններ ենք Թուրքիայի հետ բանակցում։ Մի՞թե առանց նախապայմանների է, եթե առանց նախապայմանների է, այդ դեպքում ինչո՞ւ է Թուրքիայի կողմից առաջադրված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումն այս իշխանության քաղաքականությունը։ Առանց նախապայմանների են բանակցում, այդ դեպքում իրական ու պատմական Հայաստանի հակադրումը, Արարատի ու Արագածի հակադրումն ինչի՞ համար է, չէ՞ որ դրանք թուրքական նախապայմաններ են։ Նույն Ադրբեջանի հետ բանակցություններն իրականում միակողմանի զիջումների քաղաքականություն են»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։

ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի քննությունից հետո, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը ասաց՝ «Դատարանից սպասելիքները համապատասխանում են հայցադիմումին։ Ինչ հայցադիմում ներկայացրել ենք, ինչպիսի պահանջ ներկայացրել ենք, սպասում ենք պահանջի բավարարմանը։ Իսկ պահանջի բավարարումը նշանակում է, որ ճանաչվում է, որ նման գործելակերպն իրավաչափ չէ»:

Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ պատգամավորն այս դեպքում նաև լրացուցիչ ինֆորմացիա ստանալու իրավունք ունի, որը պետական գաղտնիքն է։

«Ես այն կարծիքին եմ, որ ցանկացած պաշտոնատար անձ, ով պատգամավորին մերժում է, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Բայց դա չի բացառում նաև այս՝ վարչական դատարանի գործիքի օգտագործումը»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ այս ընթացքում պատգամավորները դարձյալ կդիմեն ԱԳՆ՝ տեղեկատվություն ստանալու։ Համապատասխան վերաբերմունքի դեպքում նաև քրեական գործիքակազմը կփորձեն աշխատեցնել։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company