ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը կեղծորեն պնդում է, որ նախկին ղեկավարները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս

04 Մարտ 2025

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որը հայտնի է խիստ հայամետ դիրքորոշումներով, անցյալ շաբաթ բոլորին զարմացրեց՝ Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում կեղծորեն հայտարարելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին հայ ղեկավարը չէ, որն ընդունել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին:

Դըկոտինյին հավելեց. «Հայաստանը ընդունել, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա-Աթայի հռչակագրի (1991թ.) ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա-Աթայի հռչակագրից սկսած»։

Սա ոչ դիվանագիտական և կեղծ հայտարարություն է Հայաստանի բարեկամ երկրի ներկայացուցչի կողմից: Ինչո՞ւ է Ֆրանսիայի դեսպանը նման սխալ հայտարարություն արել: Կարող է լինել երեք պատճառ.

1) Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին փրկել մեղադրանքից՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելի հետ միասին Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններում միջնորդելու համար, որտեղ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ընդունելով, որ Արցախն Ադրբեջանի մասն է ՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա:

2) Արդարացնել և աջակցել Փաշինյանի երերուն իշխանությանը ներքին հակառակորդների դեմ՝ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո:

3) Բարելավել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև լարված հարաբերությունները։

2022 թվականին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, «ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», ինչը նշանակում է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Այնուհետև Փաշինյանը բազմիցս բացահայտ ու կեղծ կերպով հայտարարել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Արցախն Ադրբեջանի մաս է։

Նման հայտարարությամբ Փաշինյանը մտադիր էր մեղքը բարդել Հայաստանի նախկին ղեկավարների վրա՝ 1991 թվականին Արցախն Ադրբեջանին հանձնելու համար՝ 2018 թվականին իր իշխանության գալուց շատ ավելի առաջ։

Ֆրանսիայի դեսպանի և Փաշինյանի հայտարարություններում կան մի քանի սխալներ.

– 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրում Արցախի մասին որևէ հիշատակում չի եղել: Դրանում ասվում էր, որ նախկին տասնմեկ խորհրդային հանրապետությունները, ներառյալ Հայաստանը և Ադրբեջանը, «ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անձեռնմխելիությունը»։
– Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1991 թվականին Ալմա-Աթայից վերադառնալու ճանապարհին խորհրդային հեռուստատեսությանն ասաց, որ երբ Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացնի Հռչակագիրը, վերապահում կավելացվի Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ, «որպեսզի կարողանանք ամուր երաշխիքներ ստանալ Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնավար կառույցի գոյության համար»։
– 1992 թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վավերացրեց 1991 թվականի դեկտեմբերի 8-ի Մինսկի համաձայնագիրը՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ստեղծման մասին, որը Ալմա-Աթայի հռչակագրի նախադրյալն էր: Հաշվի առնելով այն փաստը, որ Արցախը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվե է անցկացրել՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը, Հայաստանի Գերագույն խորհուրդը ավելացրել է հետևյալ վերապահումը, որը վերաբերում էր Արցախին. ԽՍՀՄ բոլոր նախկին ինքնավար կառույցները, որոնք նախկինում հանրաքվե էին անցկացրել՝ հռչակելով իրենց անկախությունը, կարող են միանալ ԱՊՀ-ին:
– Հայաստանի Գերագույն խորհուրդը 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր դիրքորոշումը Արցախի վերաբերյալ՝ հայտարարելով, որ անընդունելի է համարում ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
– 1994 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի նախագահը հրաժարվեց ստորագրել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության մասին հռչակագիրը»՝ մտահոգվելով, որ Ադրբեջանն այդ փաստաթուղթը կօգտագործի Արցախի դեմ։
Հայաստանի 1995 թվականի Սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որն իր հերթին հղում է կատարում Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի 1989 թվականի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշմանը։
– Վերջապես, 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի կառավարությունը վետո դրեց մի բանաձևի վրա, որով Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր ինքնակառավարման աստիճան էր տրվում Ադրբեջանի կազմում:
Արցախի՝ Ադրբեջանից անջատ կարգավիճակի մասին վերը նշված բոլոր հիշատակումներից հետո ինչպե՞ս կարող է Փաշինյանը պնդել, որ Հայաստանի նախկին ղեկավարներն Արցախը տվել են Ադրբեջանին։ Եթե այդպես էր, ապա.
– Ինչո՞ւ Ադրբեջանը չի բռնագրավել Արցախը 1991 թվականից մինչև 2020 թվականը։
– Ինչո՞ւ Ադրբեջանը 2020 թվականին մեծ պատերազմ սկսեց Արցախը նվաճելու համար՝ կորցնելով հազարավոր զինվորներ։
– Ինչո՞ւ են հայ զինվորները կռվել ադրբեջանական զորքերի դեմ 1991 թվականից հետո։
– Ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը տասնամյակներ շարունակ, այդ թվում՝ Փաշինյանի օրոք, հայկական բանակի զինվորներ տեղակայել Արցախում։
– Ինչո՞ւ էր Հայաստանի կառավարությունը հարյուր միլիոնավոր դոլարներ ներդրել Արցախի բյուջեում, եթե Արցախը եղել է Ադրբեջանի կազմում։
– Ինչո՞ւ էր Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը 2023 թվականին Եվրախորհրդարանում հայտարարել, որ «Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, և Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման հայտարարություն է արել»։
– Ինչո՞ւ էր Փաշինյանը 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանդես եկել արցախցիների առջև և հայտարարել. «Արցախը Հայաստան է, և վերջ», եթե Արցախը տրված էր Ադրբեջանին։
– Ինչո՞ւ էր միջնորդների Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորությամբ, տասնամյակներ շարունակ փորձում լուծում գտնել Արցախի կարգավիճակի համար, եթե այն 1991 թվականից ի վեր Հայաստանի կողմից ճանաչված էր որպես Ադրբեջանի մաս։
Այս բոլոր հարցերի պատասխանն այն է, որ Հայաստանի նախկին ղեկավարներն Արցախը չեն հանձնել Ադրբեջանին։ Փաշինյանը առաջին հայ ղեկավարն էր, որն Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company