ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախի կորուստը Եւ Հայաստանի ու Իրանի Անվտանգութիւնը…

06 Մարտ 2025

1. Դեռեւս 1988-ի Արցախի ազատագրական պայքարի ժամանակներից տիրական էր այն միտքը, որ հայկական Արցախը առաջնահերթաբար անվտանգութեան երաշխիք է՝ նոյնինքն Հայաստանի ինքնիշխանութեան ու պետականութեան պահպանման համար։ Այդ իրողութիւնն ոչ միայն փաստում ու բարձրաձայնում էին հայկական, այլեւ ու մանաւանդ ռուսական եւ եւրո-արեւելեան թէ՝ արեւմտեան քաղաքական ու փորձագիտական շրջանակները։ Նոյնիսկ որոշ պատմաբաններ Արցախ աշխարհը համարում էին նոյնինքն հարեւան Իրանի անվտանգութեան դարպասը, համարելով, որ թուրք-թաթարական միասնութիւնը հնուց ի վեր թշնամի է եղել Իրանին ու իրանական ժողովրդին…։

2. Աշխարհագրա-քաղաքական այդ ստատուսը անխախտ ու ըստ ամենայնի կայուն մնաց աւելի քան ամբողջ մի եռեսնամեակ, մինչեւ 2020 թւականը։ Իհարկէ մի դաւադիր փորձ եւս արւել էր 2008-ի մարտի 1-ի ներհայաստանեան յայտնի դէպքերի եղանակով (արդէն պարզ է թէ ում եւ որ ուժերի դերակատարութեամբ), այդ ստատուսը կասեցնել- չէզոքացնելու համար, բայց երկրի ժամանակի ռազմաքաղաքական ղեկավարութեան սթափ ու կանխարգելիչ գործողութիւնների շնորհիւ, տւեալ դաւադրութիւնը մէկ տասնամեակ յետաձգւեց…։

3. Եւ այսպէս՝ 2008-ի մարտի մէկը, փոխարինւեց 2018-ի ապրիլեան «թաւշեայ յեղափոխութեամբ», որն էլ ոչ աւել-ոչ պակաս՝ նախերգանքն էր հրէա-թուրքական ուժային ու գաղտնի ծառայութիւնների սադրած 2020-ի Արցախի դէմ սանձազերծած պատերազմի, անշուշտ՝ անգլոսաքսոնների կնքահայրութեամբ։

4. Մինչեւ 2018 թւական, միջազգային հանրութիւնը ու դրա իրաւա-քաղաքական ներկայացուցիչ՝ ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամեակ շարունակ, գէթ ԴԷ ՖԱԿՏՕ, հաստատել են ու ճանաչել հայկական Արցախի ինքնիշխան կարգավիճակը, որպէս պետական միաւոր։ Վիճայարոց խնդիրը այդ ամբողջ տարիներին, ընդամէնը այսպէս ասած՝ ադրբեջանական 5-7 շրջանների վերադարձի եւ դրան զուգահեռ՝ հայկական Արցախի ինքնորոշման իրաւունքին իրաւա-քաղաքական տեսք հաղորդելու որպիսութիւնն էր, որն էլ այսպէս թէ այնպէս՝ երկարատեւում աշխատել էր Հայաստանի ու ողջ հայութեան ինչպէս պետական, այնպէս էլ՝ ազգային համընդհանուր շահերի օգտին։ Այս իրողութիւնն յատկապէս իր համոզիչ դրսեւորումն ունեցաւ 2016-ի քառօրեայ պատերազմում, որտեղ հայոց մարտունակ բանակը ջախջախեց Արցախի պաշտպանական գիծը հատել փորձած ադրբեջանական վոհմակների ագրեսիան ու դրանով առաւել եւս երաշխաւորեց Արցախի եւ արցախահայութեան անվտանգութիւնը։

5. Եւ ահա՝ կրկին անգլոսաքսոնական (հաւաքական արեւմուտքի) կնքահայրութեամբ, բայց հնամենի աշխարհաքաղաքական նկրտումների կենսագործման պահի ու պայմանների հասունացման խթան հանդիսացաւ ռուս-ուկրաինական թնջուկը՝ սկզբում Ղրիմեան կոնֆլիկտով, որն էլ բաւարար հիմք դարձաւ «ՆԱՏՕ-ի դէպի արեւելք» առաջխաղացման համար։ Եւ յիշենք հէնց այդ օրերի նէո-օսմանական Թուրքիայի վայնասունները՝ Ղրիմի հարցով…։

6. Այսպիսով էլ արտաքին ճակատի վրայ, ռուսական գործօնի ազդեցիկութիւնը, Հարաւային Կովկասի ու տւեալ դէպքում՝ արցախեան հիմնահարցի ուղղութեամբ, նահանջ արձանագրելով՝ իր տեղը զիջեց թուրքական գործօնին։ Իսկ սրա անմիջական արդիւնքը՝ Արցախում ռուս խաղաղապահների նախ անգործութիւնն էր, ապա՝ շրջանից ռուս զօրքերի դուրսբերումը եւ արդէն 2023 թւականին Արցախի հայաթափումը։

7. Անհրաժեշտ է ընդգծել, որ Արցախի ու նրա անվտանգութեան անմիջական երաշխաւոր՝ Հայաստանի համար նման իրավիճակի մատնւելու միակ մեղաւորն ու պատճառը աշխարհագրաքաղաքական փոփոխութիւնները չէին։ Մեղաւոր են եղել հէնց միեւնոյն փոփոխութիւններին տոն տւող ու ջատագովն ու յատկապէս գործակատարը հանդիսացող այսպէս ասած՝ արեւմտամէտ ու «գունաւոր յեղափոխականները», յանձինս՝ նախ Վրաստանի եւ ապա՝ Հայաստանի իշխանախմբերի…։

8. Ահաւասիկ, առանց իր պաշտպանական վահան՝ Արցախի, ՀՀ-ի համար ինքնիշխանութեան ու պետականութեան անվտանգութեան պահպանման խնդիրները բարդագոյն հեռանկարներով են ուրւագծւած։ Մէկ կողմից՝ թուրք-ադրբեջանական դաշինքն է ու դրա ըստ ամենայնի Հայաստանը կլանելու վաղեմի մտադրութիւնները։ Միւս կողմից՝ այդ դաշինքին աշխարհագրաքաղաքական յետին նպատակներով պայմանաւորւած՝ սիոնիստական Իսրայէլի աջակցութիւնը։ Այս վերջնի կէտ-նպատակը ոչ այլ ինչ է, եթէ ոչ բռնազաւթւած Արցախի տարածքների յենակէտային օգտագործումը՝ Իրանի դէմ տարբեր կարգի հետախուզական սադրանքների համար։

9. Եւ իզուր չէ, որ թուրք-ադրբեջանական դաշինքի ամենօրեայ բարձրաձայնւող «Զանգեզուրի միջանցքին» հակադրւող գլխաւոր եւ միակ երկիրը հանդիսանում է Իրանը։ Այս հակադրութիւնն է, որ մինչ օրս սաստել ու արգելակել է պանթուրքիզմի եւ իրանական փորձագիտական շրջանակների կողմից անւանւող՝ «ՆԱՏՕ-ի միջանցքի» գործարկումը։ Այս խնդրում իրանական ռազմա-քաղաքական ղեկավարութիւնը, ամենաբարձր մակարդակով եւ յանձինս՝ գերագոյն գլխաւոր առաջնորդի մնացել է անդրդւելի։

10. Հաստատապէս նման անզիջող դիրքորոշման բերումով է, որ մերթ ընդ մերթ հրապարակ են նետւում թուրքական հակա-Իրան քարոզչութիւններն ու ճնշումները, որոնցից վերջինն արտայայտութիւն գտաւ օրերս՝ թուրք նորամուտ արտգործնախարարի բարբաջանքներում։ Հաքան Ֆիդանը «Ալ Զազիրայի» հետ զրոյցում քննադատել էր Իրանի արտաքին քաղաքականութիւնը, համարելով դա՝ ուրիշ երկրների հարցերին միջամտելու կեցւացք…։

11. Իսկ ի պատասխան թուրք նախարարի խօսքերին, Իրանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակն ընդգծել է հետեւեալը.- «Մեր սկզբունքային դիրքորոշումներում հաստատակամ ենք։ Ի՞նչ կասէք Իսրայէլի մասին»,- ակնարկելով իսրայէլին ապահով անկիւն մղած Ֆիդանի ելոյթին, յիշեցրել է ԱԳ նախարարի խօսնակը։ Իրանցի պաշտօնեան յաւելել է.- « Իսրայէլն այժմ վերահսկում է Սիրիայի ամենակարեւոր ջրային պաշարները եւ շարունակում է խախտել այդ երկրի տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը։ Սրանք սխալ քաղաքականութեան արդիւնքներ են Սիրիայի, Պաղեստինի եւ ողջ տարածաշրջանի ժողովուրդների համար, ինչն արդիւնք է Թուրքիայի հովանաւորութեան ներքոյ գտնւող խմբաւորումների գործողութիւնների»։

Իսկ իրանցի փորձագէտ, միջազգային իրաւունքի պրոֆեսոր Ահմադ Քազեմին իր վերջին դասախօսութեան ընթացքում բառացիօրէն նշել է հետեւեալը.- «Ղարաբաղեան երկրորդ պատերազմի ժամանակ սիոնիզմի եւ պանթուրքիզմի համագործակցութիւնը ի ցոյց դրեց իր լայն չափերը, յատկապէս երբ պահանջեցին իրենց մասնաբաժինը…»…։

12. Ի վերջոյ պէտք է խոստովանել, սակայն, որ իրանական դիրքորոշումները թէ՛ նշւած եռեսնամեակին, եւ թէ՛ յատկապէս 2020 թւականի արցախեան երկրորդ պատերազմի ընթացքին, հեռու էին ներկայիս խիստ իրատեսական մօտեցումից, որն ուղղակիօրէն առնչակից է ինչպէս ՀՀ-ի, այնպէս էլ եւ մանաւանդ՝ ԻԻՀ- ի ազգային-պետական ու անվտանգային անսակարկելի շահերին։

Երիցս ցաւօք՝ որ նոյն այս օրինաչափութիւնը ի զօրու չէ գիտակցել ՀՀ-ի ներկայիս իշխանախումբը, որն լոկ աթոռները պահելու համար՝ ունակ է ամէն կարգի թողտւութեան՝ ի վնաս հայրենի երկրի ու ժողովրդի…։

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company