ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Պետք է վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը

07 Մարտ 2025

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն է։


Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

-Հայ ազգի վիճակը բավականին բարդ է։ Դաշնակցության նախորդ ընդհանուր ժողովի ժամանակ՝ 2022թ․մարտին, ռուս-ուկրաինական պատերազմը նոր էր սկսվել, Արցախը դեռ շրջափակված, հանձնված ու հայաթափված չէր։ Այս ժողովի ժամանակ մենք հստակ ուղենիշ ենք դրել՝ արցախահայերի վերադարձի և Արցախը ազատագրելու հարցը։

-Հայաստանի այս իշխանությունը խաղաղության իշխանություն չէ։ Իշխանափոխություն է պետք, բայց այն չպետք է լինի ինքնանպատակ։ Այս իշխանությունը ճիշտ բանակցություններ չի վարում, հայանպաստ որոշումներ չի կայացնում։ Փաշինյանի համար հայ ազգ չկա, ազգային գաղափարախոսություն չկա։

-Սփյուռքը կա, Հայաստանի կողքին է։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է։ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը պիտի վերականգնենք։ Փաշինյանն անընդհատ փորձում է պառակտել հայ ազգին, հայկական Սփյուռքը։ Անշուշտ, չի հաջողում, բայց ամեն բան անում է դրա համար։

-Ես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ խոսել եմ օրեր առաջ արած նրա աղմկահարույց հայտարարության մասին։ Մենք բավականին մոտ ենք, ու ես նրան ասացի, որ ինքը սխալ է, երբ Արցախի հարցով հղում է տալիս Ալմա Աթայի հռչակագրին։ Իրեն ասացի, որ ինքն այդպիսով մաքրում է Փաշինյանին։ Դեսպանն ասաց՝ ինքը կողմ չէ Փաշինյանի ասած իրական Հայաստանի գաղափարին։ Ես մանրամասն ներկայացրել եմ իմ դիրքորոշումը։ Ինքն ասաց՝ իրեն, իր խոսքը ճիշտ չեն հասկացել։ Առաջարկում եմ՝ հրավիրեք պարոն դեսպանին հարցազրույցի և հարցրեք իրեն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի Հանրային ռադիոյով հեռարձակված հարցազրույցում որոշ աղմկահարույց հայտարարություններ էր արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ-ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»,- հայտարարել էր նա:

-Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեզ ասաց՝ զարմացած է, որ Փաշինյանը Պրահայում չպաշտպանեց հայության շահերը, երբ Շառլ Միշելը պաշտպանում էր Ալիևին։ Պրահայում նույնն անում էր Փաշինյանը, ու միայն ինքը՝ Մակրոնն է պաշտպանել հայերին այդ հանդիպման ժամանակ։ Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ մեզ Էմանուիլ Մակրոնն ասաց՝ «Պրոբլեմը Փաշինյանն է»:

-Հայ համայնքը՝ իր տարբերություններով, միակ սուբյեկտն ենք, որ միասնական ու հզոր ենք։ Ֆրանսիայի հայ համայնքը շատ ուժեղ է։
Ֆրանսիան Հայաստանին, հայ ժողովրդին բարեկամ երկիր է. իշխանությունները գալիս են ու գնում, բայց հայ-ֆրանսիական բարեկամությունն ամուր է, ու ֆրանսիական իշխանությունը պետք է առաջնային համարի հայկական, Հայաստանի շահը, այլ ոչ թե՝ Փաշինյանի։

-Ֆրանսիան ուզում է ամրապնդել Հայաստանի բանակը ու գիտի, որ Փաշինյանը թուլացնում է բանակը։ Երբ Միսաք Մանուշյանին վերահուղարկավորում էին, այդ արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ես Ֆրանսիայի պաշտպանության նախարարին հարցրեցի՝ «Պարոն նախարար, մինչև ո՞ւր եք պատրաստ գնալ, եթե Հայաստանին վտանգ սպառնա»։ Նա ինձ պատասխանեց՝ «Իսկ մինչև ո՞ւր է պատրաստ գնալ Հայաստանը»։
Ֆրանսիայում շատ լավ հասկանում են՝ ռազմական օգնությունը Հայաստանին կարևոր է։

-Արցախի հարցը Ֆրանսիայի համար փակված չէ։ Ես պնդում եմ, որ արցախահայերի վերադարձի հարցը պաշտոնական Ֆրանսիայի օրակարգում է, հարցը սեղանին է։ Ես սա պնդում եմ, ու դեսպանը դրա կողմնակիցն է։ Խնդրում եմ, հավատացեք ինձ։

-Ֆրանսիան զենք է վաճառում Հայաստանին, պատրաստում է մեր բանակը, և որևէ մեկը Ֆրանսիայում Հայաստանի առաջ չի դրել Արարատից հրաժարվելու հարց, ոչ ոք չի ասել, որ եթե չհրաժարվենք Արարատի խոսույթից, ինչպես ասում է Փաշինյանը, մեզ զենք չեն վաճառի։

-Փաշինյանը սո՛ւտ է խոսում։ Նա մի՛շտ է սուտ խոսում։ Նա 2018թ․ հստակ առաքելությամբ է իշխանության եկել՝ հանձնել Արցախը, թուլացնել բանակը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, Ադրբեջանի հետ նվաստացուցիչ պայմաններով պայմանագիր կնքել։ Մի՛ հավատացեք Փաշինյանին։

-Ես միակը չեմ, ում մուտքն այս իշխանությունն արգելել էր Հայաստան։ Ես գալիս եմ հիմա, բայց տասնյակ հայորդիներ չեն կարողանում գալ հայրենիք։ Ֆրանսիայում Մակրոնը իմ հարցով դիմեց Փաշինյանին։ Ինձ Փաշինյանը հարցրեց՝ դատը շահեցի՞ր, ասացի՝ այո, բայց 24 ժամ դեռ ունեք բողոքարկելու համար։ Պատասխանեց՝ ո՛չ, ես ԱԱԾ-ին կասեմ, չենք բողոքարկի։ Հաջորդ օրը չիպն ուղարկեցին։ Չբողոքարկեցին, քանի որ անձամբ Մակրոնն էր իմ հարցով դիմել, որ դադարեցնեն հետապնդումները, հանեն Հայաստան մուտք գործելու արգելանքը:

-Բաքվի բանտերում գտնվող գերիների վերադարձի հարցով բանակցում ենք անգամ Ադրբեջանի բարեկամ երկրների հետ, որ նրան հասկացնեն՝ գերիները պիտի վերադառնան։ Ինչո՞ւ մենք այսօր ռազմագերիներ ունենք Բաքվում, որովհետև չունենք այստեղ ադրբեջանցիներ, Փաշինյանն Ադրբեջանին հանձնեց բոլորին․ ինչո՞ւ հիմա մենք չենք կարող փոխանակել նրանց։ Սա անպատասխանատու քաղաքականություն է։

-Ֆրանսիայի հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը ես չեմ եղել, որովհետև ինձ չեն հրավիրել, բայց տեղյակ եմ, որ հրավիրված է եղել 30 մարդ, որից 25-ը հայերեն չէր հասկանում, իսկ թարգմանիչ չկար։ Նախապես հանդիպումից առաջ հավաքել են բոլորի հեռախոսներն ու ժամացույցները։ Փաշինյանի 12 րոպեանոց խոսքի 8 րոպեն նվիրված էր Դաշնակցությանը: Փաշինյանը հիվանդագին կերպով է վերաբերվում Դաշնակցությանը, ասում է՝ Հայաստանը պիտի ազատենք այդ գաղափարախոսությունից։ Տեղում հանդիպմանը ներկա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ (CCAF), «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը պահանջեց թարգմանիչ բերել։ Բերեցին, հարցուպատասխանը թարգմանությամբ ընթացավ արդեն, բայց նախաբանն արդեն ասվել էր։ Մարդիկ չէին հասկացել նախաբանում ասված մտքերը Փաշինյանի: Արա Թորանյանը հետագայում հոդվածով հանդես եկավ:

-Փաշինյանը ուրացման պրոցես է սկսել՝ հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության հարցը։ Թուրքիայի նպատակն էլ է դա՝ կասեցնել Ցեղասպանության ճանաչումը։ Եվ Հայաստանի կառավարությունը Թուրքիային աջակցում է այդ հարցում։ Փաշինյանը և մենք տարբեր ուղղություններով ենք գնում․ մենք կողմ ենք հայության միասնականությանը, ինքը՝ պառակտմանը։ Ուրեմն պետք է ընտրենք՝ ո՞ւմ վստահել։ Փաշինյանը խաբել է մեզ, ու 2018թ.-ի ու 2021թ.-ի ընտրությունը պետք է սրբագրել։

-Երբ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ եկավ Փարիզ, մենք ցույց արեցինք, որովհետև այդ արձանագրություններում, ըստ մեզ՝ թեպետ գրված չէր, բայց կարծում էինք, որ Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից հրաժարումի հարցը կար։ Սխալ էինք հասկացել։ Սերժ Սարգսյանի դեմ Փարիզում բողոքի ցույցը ես էի կազմակերպել, բայց Սերժ Սարգսյանն իմ մուտքը Հայաստան չարգելեց։

-Տարիներ անց, երբ ես հանդիպեցի նրա հետ, ինքն ինձ ասաց՝ լավ արեցիք, որ այն ժամանակ ցույց կազմակերպեցիք, դուք իրավունք ունեիք ձեր կարծիքը հայտնել։ Մենք խոսեցինք, հասկացանք իրար։

-Մենք այս կռիվը հաղթելու ենք։ Ես չգիտեմ՝ ինչպիսին կլինեն աշխարհաքաղաքական հաջորդ քայլերը, բայց Նիկոլ Փաշինյանը չի կարող մնալ Հայաստանի վարչապետ։

-Հայ ժողովուրդն արդեն հասկացել է՝ ինչ սխալ է գործել։ Այլընտրանքային կառավարություն է պետք ձևավորել՝ արդար, ազգային բնույթ ունեցող սոցիալական Հայաստան ունենալու համար։

-Հայաստանը ծով չունի, բայց Սփյուռք ունի։ Դա հզոր ուժ է։ Պետք է ուժեղ ու անկախ Հայաստանը վերականգնել, որ հայ երիտասարդն ապագա կերտելու համար չմտածի երկրից դուրս գալու մասին։

-ԱՄՆ-ում փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ չստացված հանդիպումից, Թրամփի հետ հանդիպում չունենալուց հետո Փաշինյանը եկավ Ֆրանսիա՝ Մակրոնի հետ հանդիպման՝ լուսանկարի համար, իր դեմքը փրկելու համար։ Ամերիկայում նրան շատ վատ էին ընդունել, Վենսին այդքան խնդրելուց հետո մի ոտքի վրա լուսանկար ունեցավ ընդամենը։ Իսկ Մակրոնը միշտ Փաշինյանին լավ է ընդունելու, որովհետև նա ոչ թե Փաշինյանին է ընդունում, այլ Հայաստանի ղեկավարին, և ով էլ լինի Հայաստանի ղեկավարը, Ֆրանսիայի նախագահը լավ է ընդունելու։

-Թրամփ-Եվրոպա հարաբերությունները շատ վատ են այսօր։ Ֆրանսիան ուզում է Եվրոպայում կենտրոնական դեր ստանձնել, նա իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով, բայց դա կարող է հղի լինել Ռուսաստանի դեմ պրովոկացիայի վտանգով։ ԱՄՆ-ը երբեք թույլ չի տալու, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

-Ֆրանսիայի քաղաքական վիճակը վատ է։ Խորհրդարանում մեծամասնություն չկա։ Մի կերպ կայունությունը պահպանելու համար կառավարություն կազմվեց, որն անընդհատ զիջումների է գնում։ Տեսնենք՝ ինչ կլինի Մակրոնի մանդատի ավարտից հետո։ 2027 թվականին են լինելու նախագահական ընտրությունները:

-Խորհրդարանական ընտրությունները 2026թ.-ին են Հայաստանում, բայց դա չի նշանակում, որ մինչ այդ քաղաքական ուժերը, ընդդիմությունը չպիտի աշխատի, չպիտի իջնի փողոց։ Ընդդիմությունը ձեռքերը ծալած չպետք է նստի՝ սպասելով 2026թ․ ընտրություններին։ Հայաստանում իշխանափոխությունն առաջնահերթություն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company