Այցելություն ՀՅԴ Տավուշի մարզային կառույց
09 Մարտ 2025
Հայաստան հերթական այցի շրջանակներում ՀՅԴ Տավուշի մարզային կառույց է այցելել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։
«Գասպար Կարապետյանը մշտապես կապի մեջ է Տավուշի մարզային կառույցի հետ։ Հանդիպումն անցավ արդյունավետ քննարկումներով։ Զրուցեցինք Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման անհրաժեշտության, Հայ դատի գրասենյակների գործունեության, մեր պետության առջև ծառացած մարտահրավերների, դրանց լուծման ուղիների շուրջ,- այցի մասին նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը: