ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սա պարտադրանքի տակ գրված թուղթ է, եւ սա է իրականությունը

15 Մարտ 2025

Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մի քանի ժամ կաշվից դուրս էր գալիս՝ փորձելով Ադրբեջանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը պաշտպանել ընդդմադիրների հարցերից, բայց այդպես էլ չկարողացավ հոդաբաշխ պատասխանել, թե ինչ է ստանում Հայաստանն այդ փաստաթղթով, հանուն որի զիջել է ամեն ինչ, կատարել Բաքվի բոլոր պահանջները՝ հատիկ առ հատիկ:

Երկար-բարակ այդ քննարկումից մի բան էր միայն ակնհայտ՝ Փաշինյանի իշխանությունը շարունակելու է պատերազմի մահակը պահել հայ հասարակության գլխին ու, ինչպես Կիրանցում, այդ համաձայնագրի դեպքում էլ հայտարարելու է՝ եթե չստորագրենք, պատերազմ կլինի:

Արարատ Միրզոյանն ուղիղ տեքստով երեկ հայտարարեց, թե Ադրբեջանի կողմից հնչող հավելյալ պահանջները իրենք էլ են տեսնում, բայց եթե «խաղաղության համաձայնագիր չի լինի, ընկղմվելու ենք, թաղվելու ենք…»: Նույն թեզը՝ «չի լինի խաղաղության համաձայնագիր, կլինի պատերազմ», թմբկահարում էին մերձիշխանական սազանդարները:

Որ ՀՀ իշխանությունը ոչինչ չի ստանալու, բացի նոր պահանջներից, Բաքվից եկող ազդակներն էլ են վկայում: Դեռ նախորդ օրը Ալիեւը բաց տեքստով խոսեց Սահմանադրության փոփոխության ու Մինսկի խումբը լուծարելու պահանջի մասին, ասաց՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ զրոյական վստահություն ունի` իրեն թուղթ է պետք: Ասել է թե՝ նոր սահմանադրություն ու թղթի վրա ՄԽ-ի լուծարում: Իսկ նրա խորհրդական Հաջիեւը երկրորդ անգամ խոսեց «պատերազմական հանցագործներին» քրեական հետապնդման ենթարկելու մասին: Եվ որքան էլ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր երկրներից ողջույններ ստանան, այսպես կոչված, բանակցությունների ավարտի կապակցությամբ, ակնհայտ է, որ Բաքվի ախորժակը սրանով չի փակվելու, իսկ Երեւանը ոչինչ չի ստանալու՝ ո՛չ գերիների վերադարձ, ո՛չ Ջերմուկի ու մյուս հատվածների օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքի դուրսբերում:

«Հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ պարզ դարձավ, որ ադրբեջանցիներն առանց որեւէ փոխզիջման պարտադրել են այս տեքստը, Հայաստանի որեւէ առաջարկ եւ պահանջ չեն ընդունել, իրենք իրենցն են առաջարկել, որի հետ սրանք համաձայնել են եւ հիմա պարզ շանտաժի են դիմում՝ սպառնալով, որ եթե սրա հետ չհամաձայնենք, կլինի պատերազմ, բայց Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվում»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որի համոզմամբ՝ որքան շատ է այս իշխանությունը զիջել, հակառակորդն այդքան լկտիացել է ու նոր պահանջներ ներկայացրել:

Խաչատրյանը նկատում է՝ կողմերը հայտարարում են, թե տեքստը պատրաստ է, Փաշինյանը, որին այդ թղթի կտորը պետք է, ուզում է արագ ստորագրել, Ադրբեջանը Սահմանադրության փոփոխության պահանջն է ներկայացնում, հետո կներկայացնի, այսպես կոչված, փախստականների՝ 350 հազար ադրբեջանցիների վերադարձի պահանջը, այնուհետեւ կասի՝ այս մեկին արտահանձնեք Ադրբեջանին… եւ զիջումների շղթան, պատգամավորի խոսքով, շարունակվելու է:

«Այս իշխանությունն այդ շղթան ինչպե՞ս է պատրաստվում կտրել, իրենք ստեղծված իրավիճակի համար ադեկվատ լուծում չունեն, բացի՝ սա էլ տանք, նա էլ տանք: Ենթադրում եմ, որ այդ թղթի կտորը կա, գուցե նախնական ինչ-որ բան նախաստորագրեն, որն ուժի մեջ կմտնի միայն Սահմանադրության փոփոխությունից հետո, իսկ ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը չի համաձայնի Բաքվում գրված Սահմանադրությանը»,- ասում է մեր զրուցակիցը: Խաչատրյանի խոսքով, Էրդողանն ու Ալիեւը, իհարկե, շահագրգռված են, որ Փաշինյանը պահպանի իշխանությունը. «Հիշեցնեմ, որ 2021թ․ փետրվարի 25-ին, երբ ՀՀ ԳՇ-ն հայտարարություն տարածեց, Անկարան՝ Չավուշօղլուն դատապարտեց դա՝ համարելով զինված հեղաշրջման փորձ: Դա ուղիղ սպառնալիք էր, եւ հիմա, իհարկե, իրենք կփորձեն հնարավոր ամեն ինչ տանել, բայց ոչ այն աստիճանի, որ Փաշինյանի ռեժիմը տապալվի»:

Ուշագրավ է, որ Փաշինյանն Ադրբեջանի հետ բանակցությունների ավարտի մասին երեկ իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Հայտնի է, որ նա կմասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին: Վկայո՞ւմ է արդյոք այս հանգամանքն այն մասին, որ Փաշինյանը փորձում է Մոսկվայի բարեհաճությունը ստանալ, քանի որ վախեր ունի՝ գլոբալ փոփոխությունների քամին երբ Հարավային Կովկաս հասնի, ինքը խոցելի վիճակում է հայտնվելու: Խաչատրյանը հիշեցնում է՝ երբ ԱԺ-ն ՔՊ-ականներով, 1-ին ընթերցմամբ ԵՄ անդամակցության վերաբերյալ նախագիծն ընդունեց, Փաշինյանը կրկին Մոսկվա էր զանգել ու մեկնաբանել այդ քայլը: Այնպես որ, այդ զանգն առնվազն չեզոք վերաբերմունք ստանալու համար է, ըստ Խաչատրյանի:

Ինչ վերաբերում է Բաքվի ազդակներին, պատգամավորը եւս մեկ անգամ ընդգծում է՝ Ադրբեջանը ճնշում է գործադրում այս իշխանությունների վրա, եւ միջազգային ատյաններից հայցերի հետկանչն այդ ճնշման գործիքներից մեկն է, Բաքվում ընթացող խայտառակ «դատավարությունը» գլխավոր գործիքն է: «Բաքուն տանջանքներով, հոգեմետ դեղերի ազդեցությամբ, բռնաճնշումներով, հայտնի չէ՝ ինչ «ցուցմունքներ» է կորզում: Օրինակ, Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք է տալիս ծերունի մի մարդ: Չեմ բացառում, որ Ադրբեջանը նոր դոսյե է հավաքում, որ հիմա հայցերը հետ քաշեն, հետո ասեն, թե այդ «դատավարության» ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, եւ դրա հիման վրա ենք Հայաստանի դեմ նոր հայցեր ներկայացնում, այսինքն՝ սա պարտադրանքի տակ գրված թուղթ է, եւ սա է իրականությունը»,- արձանագրում է Խաչատրյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. «Իրական Սփիւռք»-ի Հրամցուող Ապ

Գործող իշխանութիւններու խորհրդարանական մէկ ներկայացուցիչին սփիւռքի մասին կատար

18 Օգոստոս 2026
Հայաստանի իշխանությունները կրկին չկատա

Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ

17 Օգոստոս 2026
Այցելություն Վահան Հովհաննիսյանի շիրիմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազ

16 Օգոստոս 2026
Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 70 տ

«Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պա

16 Օգոստոս 2026
Հայ երիտասարդությունը հավատարիմ է մնու

Ամփոփվեց ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» Երիտա

15 Օգոստոս 2026
Աշխարհասփյուռ երիտասարդական միությունն

«Հանուն Արցախի» բանակման շրջանակում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը հա

15 Օգոստոս 2026
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչո

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել. օգոս

15 Օգոստոս 2026
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company