ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Խաղաղութեան Երաշխաւորման Համար

17 Մարտ 2025

Պաքուի դիւանագիտութեան ղեկավարը մեղմ ըսելաձեւով խանդավառ չէ Երեւանի հետ խաղաղութեան պայմանագիրի բովանդակութեան շուրջ կայացած համաձայնութենէն: Այն տպաւորութիւնը կը ձգուի, որ Ազրպէյճան կա՛մ ճնշումի տակ կայացուցած է նախագիծին շուրջ համաձայնութիւնը, կա՛մ ալ պատրուակներ առաջ կը քշէ, վիժեցնելու համար անոր ստորագրութիւնը: Մինչ այդ առաւելագոյնը ստանալու համար դիմացի կողմէն, թէ՛ Թուրքիան եւ թէ՛ Ազրպէյճանը կը բարձրացնեն պահանջներու նշաձօղը: Անգարան պարզ դարձուց, որ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման նախադրեալներ չկան` միշտ փոխկապակցելով Թուրքիոյ ուղղութեամբ յարաբերութիւններու հաստատումը Հայաստան-Ազրպէյճան խաղաղութեան պայմանագիրի կնքումին հետ:

Մինչ, միջազգային ընտանիքի անդամները կը համալրեն համաձայնութիւնը ողջունող երկիրներու ցանկը, Պաքուն նոր նախապայմաններով, նոր պատրուակներով կը հեռացնէ խաղաղութեան պայմանագիրը: Անտեղի են Երեւանի դրական պահուածքը եւ ընդգծումը, որ համաձայնութեան կէտերը նկատի առած են հայկական կողմի շահերը:

Ի՞նչ են վերաբանաձեւուած կէտերը, որոնք ըստ Պաքուի կը խոչընդոտեն համաձայնութիւնը:

Ամէնէն հիմնականը` Հայաստանի մէջ գոյութիւն ունեցող վրէժխնդրական մօտեցումներն են: Կան տարածքային պահանջներ Հայաստանի կողմէ Ազրպէյճանի նկատմամբ, որոնք առկայ են Սահմանադրութեան եւ իրաւական այլ փաստադրոյթներու մէջ: Երեւանը այդ բոլորը փոխելու կամք չի դրսեւորեր եւ արտաքին ուժերու աշխուժ աջակցութեամբ արագընթաց կը սպառազինուի: Այս բոլորը, միշտ ըստ պաշտօնական Պաքուի, կը շարունակեն խոչընդոտել յարաբերութիւններու կարգաւորումը: Տակաւին կայ, ըստ Պայրամովի, 300.000 ազրպէյճանցի տեղահանուածներու վերադարձի իրաւունքի իրականացման առաջադրանքը:

Վրէժխնդրական մօտեցում ձեւակերպումը այնքան առաձգական է, որ իւրաքանչիւր յայտարարութիւն, կեցուածք, դիրքորոշում կրնայ ընկալուիլ եւ մեկնաբանուիլ վրէժխնդրութեամբ եւ պատրուակ ծառայել, որ հայկական կողմը կը խոչընդոտէ յարաբերութիւններու բնականոնացումը:

Սահմանադրութեան փոփոխութիւնը ժամանակի կարօտող խնդիր է: Տակաւին պարզ չէ հանրաքուէի արդիւնքը: Հետեւաբար այս խոչընդոտը եւս շուտով վերանալի չէ եւ ըստ Պաքուի արգելք է համաձայնութեան իրաւականացումին:

Սպառազինումի կէտը ամէնէն հիմնականն է: Հայաստանը պէտք է դադրեցնէ բանակին սպառազինումը: Այլ խօսքով, ձեռքերը վեր, սպիտակ դրօշով ինքզինք յանձնէ թուրքեւազրպէյճանական դաշինքին: Այստեղ սակայն միայն Հայաստանին չէ ուղղուած Պաքուի ուղերձը: Յստակ ակնկալութիւն կայ միջազգային ընտանիքէն, որ եթէ կ՛ուզեն տարածաշրջանին մէջ խաղաղութիւն, ապա պէտք է դադրեցնեն Հայաստանին տրուող զինական օժանդակութիւնները:

Վրէժխնդրական մօտեցումներէ հրաժարումէն մինչեւ սպառազինումի դադրեցում, անցնելով Սահմանադրութեան փոփոխութեան պահանջէն, Ազրպէյճանը անկախ համաձայնական կէտերէն, կ՛աւելցնէ նոր նախապայմաններ:

Արժանապատիւ խաղաղութեան համար հայկական կողմը սկզբունքով պիտի առաջադրէր`

Ա.- Հայաստանեան գերիշխան տարածքներէ ազրպէյճանական զօրքերու հեռացում, իբրեւ առաջին իրականանալի կէտ, նախքան որեւէ համաձայնութիւն:

Բ.- Արցախի ժողովուրդի հաւաքական վերադարձի իրաւունք, միջազգային անվտանգութեան երաշխիքներու գործիքակազմերու առկայութեամբ:

Գ.- Բոլոր գերիներու, ռազմագերիներու եւ պահուող անձերու անմիջական ազատում:

Դ.- Քննարկելի չնկատել Սահմանադրութեան եւ օրէնսդրութեան փոփոխութեան պահանջները:

Պատահական չէ, որ համաձայնութեան յայտարարութեան առընթեր Պաքուն մեղադրեց հայկական կողմը հրադադարը խախտելու եւ սահմանային գործողութիւններ իրականացնելու յանցանքով: Եւրոպական Միութեան դէտերը հերքեցին Պաքուի յայտարարութիւնները: Այս ապատեղեկատուութիւնը կը տեղաւորուի Պաքուի յայտարարած վրէժխնդրական մօտեցումներու պատրուակներու շարքին, իբրեւ խոչընդոտ խաղաղութեան հասնելուն:

Բուն խնդիրը սակայն ուժերու հաւասարակշռութեան վերականգնումն է: Առանց անոր, խաղաղութեան փաստաթուղթը միայն թուղթ կրնայ ըլլալ եւ որեւէ կերպ չի կրնար երաշխաւորել խաղաղութեան պահպանումը: Պաքուն փաստեց, որ անվերջ նոր պահանջներ, նոր պատրուակներ, նոր նախապայմաններ պիտի դնէ հայկական կողմին դիմաց: Բանակի վերազինումին, վերականգնումին ու սահմաններու պաշտպանողականութեան մէջ կը կայանայ խաղաղութեան հաստատման գաղտնիքը: Հզօր բանակն է, որ կը յաջողի ետ բերել գերիները, դուրս շպրտել ազրպէյճանական զօրքերը, պահպանել Անկախութեան հռչակագիր-Սահմանադրութիւն կապը: Այս պայմաններուն մէջ ազգ-բանակ յղացքի վերարծարծումն ու առարկայացումը պիտի զուգորդուին ազգային պետութեան վերակերտումին հետ:

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company