ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Խաղաղության պայմանագիր․ Արցախի իրավական հանձնում

18 Մարտ 2025

«Այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, այլ բան չէ, քան Արցախի հանձնումը իրավական առումով փաստաթղթավորելը»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած ավելի քան երեսուն տարվա հակամարտության պատճառն Արցախն է եւ նրա հանդեպ Ադրբեջանի նկրտումները։ Արցախի հայաթափումից հետո, երբ Ադրբեջանի կողմից թելադրված խաղաղության պայմանագրի ստորագրման հարց է քննարկվում, Հայաստանում գործող ռեժիմը հլու հնազանդ կեցվածքով մեկ անգամ եւս ապացուցում է, որ պատրաստ է Արցախի հարցը փակել եւ դրան իրավական տեսք տալ։

Սրա վկայությունն է միջազգային դատարաններից երկու երկրների դատական հայցերի հետկանչումը, որով հաշվի չի առնվում հակամարտության ընթացքում տեղահանված արցախցիների իրավունքների վերականգնումը եւ Արցախի ժողովուրդը լիիրավ իրավունք ունի պահանջելու միջազգային դատարաններից Ն․Փաշինյանի դատապարտումը, որը անտեսելով մարդկության դեմ իրականացված ցեղասպանությունը՝ նման զիջման է գնում այն իրականացնող երկրի՝ Ադրբեջանի նկատմամբ։

Այսօր, յուրաքանչյուր հայ, ով ունի միջազգայնորեն ճանաչված ՀՀ անձնագիր՝ պետք է պաշտպանված լինի Հայաստանի Հանրապետության կողմից, մինչդեռ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցները պատշաճ պաշտպանության չեն արժանանում ՀՀ իշխանությունների կողմից։ Սա է փաստում նաեւ այն իրողությունը, որ, այսպես կոչված խաղաղության պայմանագրում՝ ՀՀ կողմից հայ պատանդների ազատ արձակման եւ արցախցիների վերադարձի իրավունքի իրացման պահանջ չկա։

Մյուս կողմից, պայմանագիրը բավականին մութ կետեր ունի, որը ՔՊ-ականները փորձում է խեղաթյուրել եւ թաքցնել։ Չնայած ներկայացվում է, որ իբր իշխանություններն իրենց խոսույթում դրա մասին խոսել են՝ այն որեւէ իրավական, փաստական հիմք չունի, որովհետեւ նման պայմանագրի շուրջ չես կարող թաքուն բանակցել եւ այդ բանակցություններն ավարտված համարել առանց հանրության լայն շրջանակի հետ քննարկելու, անգամ ընդդիմադիր պատգամավորներին արգելելով ծանոթանալ դրան։ Եւ սա անում է իրեն ժողովրդի ծառա հռչակած առաջնորդը։

Արա Պուլուզյանի գնահատմամբ՝ պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտման հարցը եւ ՀՀ-ի կողմից այն հապճեպ ստորագրելու ցանկությունը վկայում է այն մասին, որ այն ծառայելու է գործող ռեժիմի կողմից՝ որպես կեղծ հաղթանակի նվաճում եւ դա վաճառվելու է որպես գործող իշխանության հաջողություն։

«Բոլորս էլ գիտենք, որ այս գործընթացը խաղաղություն չի բերելու, այն միայն ու միայն Արցախի հանձնման, Արցախի հարցը ՀՀ իշխանությունների կողմից թաղելու իրավական փաստաթուղթ է, որը ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել հայ ժողովրդի կողմից։ Այն ավելի շատ քարոզչական պաստառ է Նիկոլ Փաշինյանի համար, որը նրան նվիրվել է մեր դարավոր թշնամու՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. «Իրական Սփիւռք»-ի Հրամցուող Ապ

Գործող իշխանութիւններու խորհրդարանական մէկ ներկայացուցիչին սփիւռքի մասին կատար

18 Օգոստոս 2026
Հայաստանի իշխանությունները կրկին չկատա

Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ

17 Օգոստոս 2026
Այցելություն Վահան Հովհաննիսյանի շիրիմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազ

16 Օգոստոս 2026
Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 70 տ

«Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պա

16 Օգոստոս 2026
Հայ երիտասարդությունը հավատարիմ է մնու

Ամփոփվեց ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» Երիտա

15 Օգոստոս 2026
Աշխարհասփյուռ երիտասարդական միությունն

«Հանուն Արցախի» բանակման շրջանակում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը հա

15 Օգոստոս 2026
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչո

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել. օգոս

15 Օգոստոս 2026
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company