ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը մեկ այլ մոլորեցնող հարցազրույց է տվել. նա չի կարող բերանը փակ պահել

01 Ապրիլ 2025

Ամեն անգամ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս, նա անտեղի մի բան է ասում։ Իր մտերիմ խորհրդականներից մեկը պետք է նրան խորհուրդ տա պարզապես լռել։

Չեմ ուզում ընթերցողներին ձանձրացնել Փաշինյանի շարունակական բացասական հայտարարություններով, սակայն կարծում եմ, որ նրա խոսքերն ու գործողությունները չպետք է անպատասխան մնան։

2025 թվականի մարտի 21-ին Փաշինյանը 45 րոպեանոց հարցազրույց տվեց, այս անգամ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը, հարկատուների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցին, որը վարչապետը շահագործում է որպես իր քարոզչության գործիք: Եվս մեկ անգամ նա կրկնեց իր սովորական անհիմն հայտարարությունները: Այնուամենայնիվ, ուզում եմ գովեստի խոսքեր ասել լրագրող Տաթև Դանիելյանի հասցեին՝ Փաշինյանին հարցաքննելու իր համառ ճիգերի համար:
Փաշինյանը կրկին պարծեցավ, որ իր սիրելի «Խաղաղության համաձայնագիրը» ամբողջական է և ընդունված է երկու կողմերի կողմից, չնայած Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել այն, պահանջելով Հայաստանից անվերջ զիջումներ, ինչպիսիք են՝ սահմանադրական փոփոխություններ կատարելը, 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում, վերջերս Հայաստանի կողմից ձեռք բերված զենքից ազատվելը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը և այլն:

«Խաղաղության համաձայնագիրը», որը վարչապետն անդադար առաջ է քաշում, ոչ այլ ինչ է, քան միակողմանի կապիտուլյացիա: Փոխարենը բացատրելու, որ 2020 թվականի պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունն իրեն այլընտրանք չի թողնում, քան զիջումներ անել Ադրբեջանին, Փաշինյանն այս պարտվողական փաստաթուղթը ներկայացնում է որպես մի մեծ նվաճում: Սա նույն մարդն է, որը 2018 թվականին Հանրապետության հրապարակում մեծ բազմության առջև կանգնած խոստանում էր ոչ մի համաձայնագիր չստորագրել առանց նախապես նրանց համաձայնությունը ստանալու: Այժմ նա պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում: «Խաղաղության համաձայնագիրը» Ալիևի համար թղթի մի անարժեք կտոր է, որը նրան չի զսպելու Հայաստանի վրա ապագա հարձակումներից։

Մինչդեռ Ադրբեջանը պարբերաբար սպառնում է Հայաստանին՝ նրան անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Փաշինյանը լրջորեն պնդում է, որ երբ խաղաղություն հաստատվի, Հայաստանը կազատվի ԵՄ դիտորդներից, քանի որ նրանց կարիքն այլևս չի լինի։

Փաշինյանը նույնիսկ առաջարկեց, որ ինքը կարող է միակողմանի ստորագրել «Խաղաղության համաձայնագիրը»՝ չսպասելով Ադրբեջանի ստորագրությանը, միաժամանակ խոստովանելով, որ չգիտի՝ «մարդկության պատմության մեջ նման պրակտիկա եղե՞լ է, թե՞ չի եղել»։

Միակ ճիշտ հայտարարությունը, որ Փաշինյանն արեց իր ծավալուն հարցազրույցի ընթացքում՝ 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման մերժումն էր Հայաստանում, որը նախագահ Ալիևն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սակայն, հաշվի առնելով Փաշինյանի մշտական հակասական հայտարարությունները, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ նա հավատարիմ կմնա իր խոսքին այս կամ որևէ այլ հարցում։

Փաշինյանը ևս մեկ անգամ պնդեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են «ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունենալ տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվել են ապագայում էլ նման տարածքային պահանջներ չառաջադրել»։ Սա իրականությանը չի համապատասխանում: Փաստն այն է, որ չնայած Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ալիևը դեռ չի ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հանրային հեռուստաընկերության թղթակիցը Փաշինյանին հարցրեց՝ ինչպե՞ս կարելի է հասնել խաղաղության, երբ կողմերից մեկը խաղաղություն չի ուզում և շարունակում է զիջումներ պահանջել։ Մինչև ո՞ւր զիջել։ Փաշինյանն անհավատալիորեն արձագանքեց. «Ի՞նչն ենք զիջել»։

Փաշինյանը հարմար կերպով անտեսեց բազմաթիվ խոշոր զիջումներ, որոնք նա արել է Ադրբեջանին, ներառյալ Արցախի հանձնումը, 2021 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության որոշ հատվածների գրավումը Ադրբեջանի կողմից, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ ոչ մի քայլ չի ձեռնարկի ադրբեջանական զորքերը դուրս մղելու համար, Մինսկի խմբի լուծարումը, ԵՄ դիտորդների հեռացումը Հայաստանի սահմաններից՝ հայտարարելով. «Մենք կարող ենք [եվրոպական] դիտորդներին այլևս նեղություն չտալ», Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, միաժամանակ խոստովանելով, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, Փաշինյանի հայտարարությամբ, որ ինքը չի պահանջի, որ Ադրբեջանը փոխի իր Սահմանադրությունը, Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային իրավական հայցերի հետկանչումը, ինչը հանգեցրեց միջազգային դատարաններում Հայաստանը ներկայացնող փաստաբանի հրաժարականին. հազարավոր հայ զինվորների և հազարավոր վիրավորների կորուստը, ոչինչ չձեռնարկելը Բաքվի բանտում կալանավորված հայ բանտարկյալների ազատ արձակման համար, որտեղ նրանք ենթարկվում են խոշտանգումների և շինծու դատավարության, արցախահայության վերադարձի իրավունքին աջակցելուց հրաժարվելը և առաջիկա շատ այլ զիջումներ:
Հարցին, թե ով է երաշխավորելու «Խաղաղության համաձայնագիրը», Փաշինյանը պատասխանեց՝ ոչ ոք՝ «Խաղաղությունն է երաշխավորը»: Չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանի վարչապետը նման միամիտ հայտարարություններ է անում:

Մինչդեռ, Ադրբեջանի դաժան բռնապետ Ալիևը շարունակում է իր ատելության հռետորաբանությունը՝ Հայաստանն անվանելով «ֆաշիստական պետություն»: Մարտի 27-ին Աղդամում իր 15 րոպեանոց ելույթի ընթացքում Ալիևը 11 անգամ օգտագործեց «թշնամիներ» բառը՝ նկարագրելով հայերին, առանց մի անգամ իսկ հիշատակելու խաղաղությունը: 2024 թվականին Ալիևը հայերին անվանել է «շակալներ», «արյունախում թշնամիներ» և «վանդալներ»։ Սրանք ոչ թե խաղաղությամբ շահագրգիռ մարդու, այլ պատերազմ հրահրողի խոսքեր են։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. «Իրական Սփիւռք»-ի Հրամցուող Ապ

Գործող իշխանութիւններու խորհրդարանական մէկ ներկայացուցիչին սփիւռքի մասին կատար

18 Օգոստոս 2026
Հայաստանի իշխանությունները կրկին չկատա

Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ

17 Օգոստոս 2026
Այցելություն Վահան Հովհաննիսյանի շիրիմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազ

16 Օգոստոս 2026
Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 70 տ

«Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պա

16 Օգոստոս 2026
Հայ երիտասարդությունը հավատարիմ է մնու

Ամփոփվեց ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» Երիտա

15 Օգոստոս 2026
Աշխարհասփյուռ երիտասարդական միությունն

«Հանուն Արցախի» բանակման շրջանակում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը հա

15 Օգոստոս 2026
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչո

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել. օգոս

15 Օգոստոս 2026
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company