ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մասնակի յաջողութիւն, որն անհրաժեշտ է շրջադարձային դարձնել

07 Ապրիլ 2025

Գիւմրու աւագանու ընտրութիւններին հետեւած ինտրիգային իրավիճակը վերջապէս ստացաւ իր տրամաբանական հանգուցալուծումը։ «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համարը՝ Մարտուն Գրիգորեանը հանդէս եկաւ յայտարարութեամբ՝ նշելով, որ չնայած յստակ եւ լուրջ վերապահումների, իր գլխաւորած դաշինքը կը տայ անհրաժեշտ քանակութեամբ քւէ՝ միւս երկու ուժերի՝ «Իմ հզօր համայնք» եւ «Մայր Հայաստան» դաշինքների կողմից սատարւող, ընդդիմադիր թեկնածուներից ամենաբարձր քւէն ստացած թեկնածու Վարդան Ղուկասեանին՝ քաղաքապետի պաշտօնը ստանձնելու համար։

Մարտի 30-ին Գիւմրիում եւ Փարաքարում կայացած համայնքային ընտրութիւններում անփառունակ պարտութիւնից յետոյ, սա դարձաւ երկրոդ ապտակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը, որի քարոզչամեքենան անցեալ օրերի ընթացքում զբաղւած էր ինտենսիւ հակաքարոզչութեամբ եւ այսպէս կոչւած «մթնոլորտ փչացնելով ու ջուր պղտորելով»՝ փորձելով անդառնալի դարձնել Վարդան Ղուկասեանի եւ Մարտուն Գրիգորեանի միջեւ առկայ հակասութիւնը։ Եւ իզուր չէ, որ Մարտուն Գրիգորեանի յայտարարութիւնից յետոյ, ՔՊ ամենատարբեր տրամաչափի եւ նշանակութեան գործիչները ջղաձգօրէն արձագանգեցին ՀՀ երկրորդ խոշոր քաղաքում իշխանազրկութեան փաստին՝ ընդդիմութեանը մեղադրելով «քաղաքական առեւտրականութեան», ընտրողներին «դաւաճանելու» եւ նրանց ձայները «գողանալու» մէջ, իհարկէ մոռանալով այն փաստը, թէ ընդամէնը մէկ տարի ու մի քանի ամիս առաջ իրենց ինչպէս յաջողւեց Երեւանի աւագանիում ձեւաւորել մեծամասնութիւն եւ քաղաքապետ նշանակել Տիգրան Աւինեանին։

Քաղաքական նշանակութիւն ստացած Գիւմրու /մասամբ նաեւ Փարաքարի/ համայնքային ընտրութիւնների ֆոնին անհրաժեշտ է մի քանի կարեւոր դիտարկում կատարել․

Ա․ Մարտի 30-ին կայացած ընտրութիւնների արդիւնքները եկան փաստելու, որ հայաստանեան ընտրազանգւածի որոշակի մի հատւածը մէջքով է թեքւել ՀՀ գործող իշխանութիւններին, սթափ գնահատական է տալիս նրանց ապիկար կառվարմանը եւ այլեւս չի հաւատում նրանց դեմագոգիային ու ստերին։

Այս փաստը կարեւորւում է յատկապէս, եթէ հաշւի առնենք այն հանգամանքը, որ վարչական ռեսուրսների աննախադէպ օգտագործումով, սպառնալիքներով ու ագրեսիայով անգամ հնարաւոր չեղաւ ապահովել ՔՊ թեկնածուների յաղթանակը։

Եւ այս համատեքստում արդէն հնարաւոր է յստակ արձանագրել, որ ՀՀ գործող իշխանութիւնների վարկանիշն անկում է ապրում, եւ ակնյայտ է դարձել, որ «թագաւորը մերկ է», իսկ սա շատ մեծ հարւած է ե՛ւ Փաշինեանին, ե՛ւ նրա կուսակցութեանը։ Սա թերեւս վերջին ընտրութիւնների ամենակարեւոր ձեռքբերումը կարելի է համարել։

Բ. Արդէն նշեցինք, որ յատկապէս Գիւմրու համայնքային ընտրութիւնները ստացել են որոշակի քաղաքական նշանակութիւն։ Սա փաստ է։ Այդուամենայնիւ պէտք չէ գերագնահատել այս հանգամանքը եւ փորձել ներկայ պահին այն տարածական դարձնել ողջ Հայաստանի Հանրապետութեան վրայ։

ՀՀ իշխանութիւնների պարտութիւնը դեռեւս չի նշանակում, որ նրանք կորցրել են վերահսկողութիւնը երկրի քաղաքական գործընթացների վրայ։ Նման գնահատականը մեղմ ասած պարզամտութիւն կը լինի, եւ ընդդիմութեանը կարող է տանել սխալ ճանապարհով՝ յատկապէս 2026 թւականի համապետական ընտրութիւնների նախօրէին։

Սա ընդամէնը փոքր քայլ էր, մարտավարական յաջողութիւն, որը անհրաժեշտ է ճիշտ գնահատել, վեր հանել նրա դրական, եւ յատկապէս թոյլ՝ բացասական կողմերն ու փորձել այն դարձնել շրջադարձային՝ ապագայ քաղաքական իրադարձութիւնների զարգացման կոնտեքստում։

Գ․ Այնուամենայնիւ պէտք է փաստել, որ մարտի 30-ին կայացած ընտրութիւններում ընդդիմադիր թեկնածուների յաջողութիւնը կարող է բարոյահոգեբանական լուրջ խթան հանդիսանայ եւ յոյս ներշնչի ժողովրդին, որը խեղճացել, թուլացել ու ծնկել է Նիկոլ Փաշինեանի եւ նրա քաղաքական թիմի բերած աղէտի արդիւնքում։

Այս մասնակի յաղթանակը պէտք է դառնայ այն փոքր, բայց հետեւողական ու տրամաբանական քայլերից առաջինը, որը կը նպաստի մեր ժողովրդին յաղթահարել ընկճախտը, թօթափել իրեն պարտադրւած նւաստացուցիչ իրավիճակը, պարտւողի հոգեբանութիւնը եւ անկարողութեան զգացողութիւնը, շտկել մէջքը, վերականգնել ազգային արժանպատւութիւնն ու վերջապէս ազատւել փաշինեանական հակազգային եւ ապակիր իշխանութիւններից։

Չմոռանաք հին իմաստութիւնը․ «Որեւէ ժողովրդի համար աղէտների աղէտը վախն է։ Վախը հաւասարազօր է մահւան։ Առաջինը անհրաժեշտ է յաղթահարել վախը»։ Փաշինեանը խաղադրոյքը կատարել է վախի գործօնի վրայ, որի միջոցով փորձում է բթացնել եւ վերջնականապէս ոչնչացնել մեր ժողովրդի ինքնապաշտպանութեան բնազդն ու ոգին, իր սեւ գործն աւարտին հասցնելու համար։

Գիւմրիում եւ Փարաքարում ՔՊ-ն իշխանազրկւեց։ Սա ՔՊ-ին ՀՀ իշխանութիւնից հեռացնելուն ուղղւած ընդամէնն առաջին քայլն էր, որին անհրաժեշտ է հետեւեն միւս հետեւողական քայլերը, առաջիկայ համապետական ընտրութիւններում յաջողութեան հասնելու համար։ Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է գործ․ նպատակային ու աննահանջ գործ։ Այլապէս ՔՊ-ին կը յաջողւի շտկել իրավիճակն ու յետ բերել կորցրածը, որից յետոյ մեզ պատուհասած համազգային աղէտը կանխելու հնարաւորութիւնը նւազագոյնի կիջնի։

«Ալիք»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company